Մխիթարաշէն
| Գիւղական համայնք | |
|---|---|
| Մխիթարաշէն | |
|
| |
Մխիթարաշէն, Մխիթարիշէն[1], գիւղական համայնք Արցախի Հանրապետութեան Ասկերանի շրջանին մէջ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը գտնուի կեդրոնահարաւային հատուածին մէջ։ Ասկերանի շրջկեդրոնէն 28 քմ. հեռաւորութեան վրայ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտէն՝ 10 քմ. հեռաւորութեան վրայ։
Համայնքին մէջ կը գործեն գիւղապետարան, մշակոյթի տուն, բուժկեդրոն: Աշակերտները ուսում կը ստանան Շոշ գիւղի միջնակարգ դպրոցին մէջ` թիւով 10 աշակերտ (2015 թուականի տուեալներով)։
Հեռուստատեսութիւնը եւ ռատիօն համայնքին մէջ հասանելի են։ Կը գործէ 2.5 G բջիջային կապի համակարգ, անլար հեռախօսակապ առկայ է։ Համայնքային ենթակայութեան ճանապարհները բնահողային են։
Անուան ծագում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մխիթարաշէն գիւղի անուան ծագումը կապուած է Մխիթար Սպարապետի հետ։ Կոչուած է նաեւ Ըրկթալի։ Արցախի հին բնակավայրերէն է։ Այս գիւղին մօտ Մխիթար Սպարապետի գլխաւորած զօրքը ջախջախած է պարսիկներու մեծաքանակ զօրքը[2]։
Ըրկթալին անուանումը յառաջացած է Երկաթալի ձոր անունէն[3]։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակավայրի ազգաբնակչութեան փոփոխութիւնը[4].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 112 | 104 | 104 |
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մխիթարաշէն համայնքի բնակչութեան թիւը կը կազմէր 91 մարդ[5], կայ 23 տնտեսութիւն։ Բնակչութիւնը հիմնականին մէջ կը զբաղի գիւղատնտեսութեամբ՝ անասնապահութեամբ եւ հողագործութեամբ։ Ջրամատակարարումը կ'իրականցուի համայնքի կողմէ` ինքնահոս եղանակով, համակարգը կը սնուի 1 ակունքէ։ Համայնքի տարածքին առկայ է թիւով 3 աղբիւրներ` Երէ, Հադրութանց եւ Փրփթան։ Համայնքը ապահովուած է ելեկտրաէներկիայով, առկայ է նաեւ կազամատակարարման համակարգ։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համայնքը լեռնային է, ունի 406.44 հա տարածք, որմէ 232.76 հա ունի գիւղատնտեսական նշանակութիւն, իսկ 91.79 հա անտառային հողեր են։ Մխիթարաշէն համայնքի սահմանային գօտիով կը հոսի Կարկառ գետի վտակը։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարիսպներէն ներս գտնուող տարածքը բնակեցուած է մ.թ.ա. առաջին հազարամեակի սկիզբէն։ Ինչը կը վկայէ այն մասին եւ կը հակադարձէ անոր, որ առաջին անգամ Փանահ խանը այստեղ բնակած է եւ կառուցած է պարիսպներ 18-րդ դարու 50-ական թուականներէն։ Մեծ Հայրենական պատերազմին գիւղէն մասնակցած են 38 հոգի։ 1992-1994 թուականներու պատերազմի ժամանակ ունեցած է 1 զոհ եւ 3 վիրաւոր։ Գիւղին մէջ 2015-2016 թուականներուն գործած է մոմի արտադրութեան գործարան[6]։
Պատմամշակութային յուշարձաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մխիթարաշէնի պատմամշակութային յուշարձաններն են. Ս. Աստուածածին եկեղեցին(19-րդ դար), Ս. Ստեփանոս եկեղեցին (1655 թուական), գերեզմանոցը (17-18-րդ դարեր), ջրաղացը (19-րդ դար), աղբիւրը (19-րդ դար), ունի 27 յուշարձան[7]։
Յայտնի մխիթարաշէնցիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թավադեան Էլիա - Գիտութիւններու թեկնածու, ֆիզիկոս
- Թավադեան Աշոտ - Տնտեսագիտութեան փրոֆեսոր
- Թավադեան Լեւոն - Քիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Առաջին բուժօգնութեան կայան Մխիթարաշէնի մէջ
- Պըլը Պուղուն նուիրուած յուշարձան,Մխիթարաշէն
- Տեսարան,Մխիթարաշէն
- Տեսարան Մխիթարաշէնի մէջ
- Մխիթարաշէն
- Մխիթարաշէնի տեսարան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Наличное и постоянное население по административно-территориальному делению и полу»։ Перепись населения НКР 2005 года (hy/en/ru)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2 Մարտ 2011 թ.-ին
- ↑ Մելքումեան Ս. Ա. (1990)։ Լեռնային Ղարաբաղ։ Երեւան։ էջ 141
- ↑ ձեռ.։ Ըստ Մատենադարան։ էջ 2734
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն. Բնակչութիւն ըստ համայնքներու»։ արտագրուած է՝ 1 Մայիս 2021
- ↑ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 29 Նոյեմբեր 2017 թ.-ին
- ↑ ԼՂՀ կառավարութեան առընթեր զբօսաշրջութեան վարչութիւն (2011)։ Հնագիտական ուսումնասիրութիւնները Արցախի մէջ 2005-2010 թթ.։ Ստեփանակերտ։ էջ 36
- ↑ Ղահրամանեան Յակոբ (2015)։ Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչատարածքային միաւորներու սոցեալ-տնտեսական բնութագրերի։ Երեւան։ էջ 69
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յակոբ Ղահրամանեան, ՏԵՂԵԿԱՏՈՒ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչատարածքային միաւորներու սոցեալ-տնտեսական բնութագրերու, Երեւան, Ճարտարագէտ, 2015 թ.