Միքայէլ Պետրոս Գ․ Գասպարեան
Արտաքին տեսք
| Միքայէլ Պետրոս Գ․ Գասպարեան | |
|---|---|
| Ծնած է | 17-րդ դար |
| Ծննդավայր | Հալէպ |
| Մահացած է | 10 Նոյեմբեր 1780 |
| Մահուան վայր | Զմմառ, Քեսըրուանի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան |
| Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
| Մասնագիտութիւն | Կաթոլիկ քահանայ |
| Վարած պաշտօններ | Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք |
Միքայէլ Պետրոս Գ․ Գասպարեան (17-րդ դար, Հալէպ - 10 Նոյեմբեր 1780, Զմմառ, Քեսըրուանի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան), Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց երրորդ կաթողիկոս պատրիարք։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հալէպ, եղած է անդամ Անտոնեան միաբանութեան: Հալածանքները իր արտաքին գործունէութիւնները սահմանափակած ըլլալով, ան նուիրուած է իր Աթոռին ներքին պայծառութեան:
Իր օրով, Զմմառի վանքը տակաւին եկեղեցի չունէր: Մեծագոյն հանդիսութիւնները (ձեռնադրութիւն, եպիսկոպոսական ժողով, թաղում) տեղի կ՚ունենային Քրէյմի Ամենափրկչեան եկեղեցիին մէջ:
Ան յաջողած է բարձրացնել վանական եկեղեցին (1761-1771), որուն աւելցուցած է ուրիշ կառուցումներ, եւ 1776-ին Զմմառի վանքը նկատուած է՝ իր շրջակայ լեռներուն վրայ, անվիճելիօրէն մեծագոյն կառոյցը[2][3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ «Միքայէլ Պետրոս Գ. Գասպարեան (1753-1780)»։ Armenian Catholic Church (en-US)։ արտագրուած է՝ 2025-07-01
- ↑ «ԶՄՄԱՌԻ ԽՈՐՀՐԴԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՆԵՐՔՈՅ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2025-07-01