Միոտրակ Փաւլովիչ
| Միոտրակ Փաւլովիչ սերպ.՝ Миодраг Павловић | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 28 Նոյեմբեր 1928 |
| Ծննդավայր | Նովի Սատ, Հարավսլավիայի Թագավորություն |
| Մահացած է | 17 Օգոստոս 2014[1][2] (85 տարեկանին) |
| Մահուան վայր | Թուտլինգեն, Գերմանիա[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Բելգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետ? |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ, գրական խմբագիր, բժիշկ-գրող, թատերագիր, գրագէտ և թարգմանիչ |
| Անդամութիւն | Սերպեան գիտութիւններու եւ արուեստներու կաճառ |
Միոտրակ Փաւլովիչ (Миодраг Павловић, 28 Նոյեմբեր 1928, Նովի Սատ, Հարավսլավիայի Թագավորություն - 17 Օգոստոս 2014[1][2], Թուտլինգեն, Գերմանիա[3]), սերբ բանաստեղծ, բժիշկ-գրող, քննադատ եւ գիտնական։ Ան երկու անգամ առաջադրուած է Գրականութեան նոպելեան մրցանակի։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան 1954 թուականին աւարտած է Պելկրատի համալսարանը՝ ստանալով բժշկական աստիճան։ Ուսումնասիրած է օտար լեզուներ եւ գրած է իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «87 բանաստեղծութիւններ»․ Ան լոյս տեսած է 1952 թուականին, այն տարին, երբ Հարաւսլավիոյ իշխանութիւնները, խրուաթ գրող Միրոսլաւ Քրլէժայի հրապարակային ելոյթին ի պատասխան, թոյլ տուին աւելի ազատ արտայայտուելու քաղաքականութեան եւ արուեստի մէջ։
1960 թուականին Թաւլովիչ նշանակուած է Պելկրատի Ազգային թատրոնի թատերախաղի տնօրէն։ Ան նաեւ քսան տարի աշխատած է իբրեւ խմբագիր առաջատար հրատարակչութեան մը մէջ։
Պելկրատի փողոցներէն մէկը անուանակոչուած է Փաւլովիչի անունով[4]։
Գրական շարք մրցանակներու դափնեկիր է[5]։
Պարգեւներ[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Եւրոպական Պոեզիայի Մրցանակ, Միւնսթըրի Քաղաքի կողմէ
- Եւրոպական Պոեզիայի Մրցանակ, Վրշացի Քաղաքի կողմէ
- Սթրուկայի Պոեզիայի Երեկոյներու Մրցանակ
- Վիլենիցա Մրցանակ
- Պետրարքա-Փրայզ (Petrarca-Preis)
- Պատուոյ Լեգէոն (Legion of Honour)
- Սուրբ Սաւայի Շքանշան (Order of St. Sava)
- Ռամոնտա Սերպիքա (Ramonda Serbica)
- Իշխան Ստեֆան Լազարեւիչի Թագ (Crown of despot Stefan Lazarević)
- Թատոր Մանոյլովիչի Մրցանակ
- Դեսանկա Մաքսիմովիչի Մրցանակ
- Դիսի (Dis's) Մրցանակ
- Օձիվի Ֆիլիպու Վիշնիչիչու (Odzivi Filipu Višnjiću) Մրցանակ
- Ստեֆան Պրվովենչանիի Մուտք (admission)
- Վուքի (Vuk's) Մրցանակ
- Ժիչկա Հրիսովուլիայի Մուտք՝ Պոեզիայի համար (Žička hrisovulja admission for poetry)
- Բրանքո Միլկովիչի Մրցանակ
- Զմայի (Zmaj's) Մրցանակ
- Իզվիսքրա Նեգոշեւայի (Izviskra Njegoševa) Մրցանակ՝ Կեանքի Գործունէութեան համար
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Բրոքհաուզի հանրագիտարան
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 Freebase տվյալների վերբեռնում — Կուկըլ.
- ↑ «NA PREDLOG ADLIGATA: Šest ulica u Beogradu dobilo imena po VELIKANIMA srpske kulture!»։ www.srbijadanas.com (սերբա-խորվաթերեն)։ արտագրուած է՝ 2019-07-29
- ↑ «Struga Poetry Evenings»։ www.svp.org.mk։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-03-16-ին։ արտագրուած է՝ 2025-08-02
- ↑ (անգլերեն) Miodrag Pavlović, 2025-07-26, https://en.wikipedia.org/w/index.php?title=Miodrag_Pavlovi%C4%87&oldid=1302533312, վերցված է 2025-11-23