Միշլին Ահարոնեան-Մարքոմ
| Միշլին Ահարոնեան-Մարքոմ | |
|---|---|
| Ծնած է | 1 Յունուար 1968 (58 տարեկան) կամ 3 Մայիս 1968[1] (58 տարեկան) |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ |
| Ուսումնավայր | Միլս քոլեջ? |
| Մասնագիտութիւն | վիպասան |
| Աշխատավայր | Միլս քոլեջ? և Վիրջինիայի համալսարան? |
Միշլին Ահարոնեան-Մարքոմ (անգլերէն՝ Micheline Aharonian Marcom, 1 Յունուար 1968 կամ 3 Մայիս 1968[1]), հայկական արմատներով ամերիկացի վիպասան։
Կենսագրական գիծեր[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միշլին Ահարոնեան Մարքոմ ծնած է 1968 թուականին, Սուէտական Արաբիոյ արեւելեան Տահրան քաղաքին մէջ։
Հայրը ամերիկացի է, մայրը՝ լիբանանահայ։ Միշլին մեծցած է Լոս Անճելըսի մէջ, բայց մանուկ հասակին՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմին նախորդող տարիներուն, ամառները անցուցած է Պէյրութ՝ մօր ընտանիքին հետ։
Անոր առաջին գիրքը 2001 թուականին լոյս տեսած «Երկինքէն երեք խնձոր ինկաւ» վէպն է, որ դարձած է եռագրութեան մը սկիզբը։ Իրադարձութիւնները այդ վէպին մէջ կը ծաւալին 1915–1917 թուականներու Թուրքիոյ մէջ եւ կ'արտացոլեն օսմանեան կառավարութեան կողմէ հայ բնակչութեան ցեղասպանութիւնը։ Այդ վէպը ճանչցուած է տարուան լաւագոյն գիրքերէն մէկը ինչպէս The Washington Post-ի, այնպէս ալ Los Angeles Times-ի կողմէ։ Եռագրութեան երկրորդ մասը կազմող «The Daydreaming Boy» (2004) վէպը հեղինակին բերած է Լանան գրական կրթաթոշակ, ինչպէս նաեւ PEN/USA մրցանակ՝ գեղարուեստական գրականութիւն մրցանակակարգին մէջ։ Այս վէպին մէջ գործողութիւնները կեդրոնացած են ցեղասպանութենէն փրկուած եւ 1960-ական թուականներուն Պէյրութ հաստատուած միջին տարիքի մարդու մը վրայ, որ կանգնած է աղէտի եզրին։ Եռագրութեան գագաթնակէտը՝ «Draining the Sea» վէպը (2008), Կուաթեմալայի քաղաքացիական պատերազմին Ամերիկայի մեղսակից մասնակցութեան քննադատութիւնն է։
Մարքոմի չորրորդ վէպը, որուն սկզբնական rubrique-ը՝ «Սիրոյ եզրը», իւրայատուկ ակնարկ մըն էր Քլարիս Լիսփեքթորի «Ահա թէ ուր կերթամ» պատմուածքին, հրատարակուած է «Dalkey Archive Press»-ի կողմէ՝ «The Mirror in the Well» (2008) խորագիրով։
Անոր հինգերորդ գիրքը՝ A Brief History of Yes-ը, հրատարակուած է 2013 թուականին, դարձեալ Dalkey Archive Press-ի կողմէ։
Վեցերորդ գիրքը՝ The Brick House-ը, հրատարակուած է 2017 թուականին Awst Press-ի կողմէ։
2020 թուականին Միշլին Ահարոնեան լոյս ընծայած է իր յօթներորդ վէպը՝ The New American-ը, որ ԵՐԱԶողի մը (DREAMer) մասին է, որ կ'արտաքսուի Կուաթեմալա, ապա դժուարութեամբ կը գտնէ հարազատ Քալիֆորնիա տանող վերադարձի ճամբան։
2008 թուականին Մարքոմ դասաւանդած է Պէյրութի Հայկազեան համալսարանին մէջ՝ Ֆուլպրայթի կրթաթոշակով։ Ան Վիրճինիոյ համալսարանի ստեղծագործական շարադրութեան փրոֆեսէօր է։
Մրցանակներ[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]· 2022 Նոյշթատի գրականութեան միջազգային մրցանակաբաշխութեան աւարտական (եզրափակիչ) փուլի մասնակից
· 2012 Միացեալ Նահանգներու արուեստագէտներու միութեան անդամ[3]
· 2006 Ուայթինկ մրցանակ[4]
· 2005 PEN/ԱՄՆ մրցանակ գեղարուեստական գրականութեան համար[5]
· 2004 Lannan Foundation գրական կրթաթոշակ[6]
Հրատարակութիւններ[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]· Three Apples Fell from Heaven. Riverhead Books. 2001. ISBN 978-1-57322-915-9.
· The Daydreaming Boy. Riverhead Books. 2004. ISBN 978-1-59448-075-1.
· Draining the Sea. Riverhead Books. 2008. ISBN 978-1-59448-973-0.
· The Mirror in the Well. Dalkey Archive Press. 2008. ISBN 978-1-56478-511-4.
· A Brief History of Yes. Dalkey Archive Press. 2013. ISBN 978-1-56478-849-8.
· The Brick House. Awst Press. 2017. ISBN 978-0-99719-385-5.
· The New American. Simon & Schuster. 2020. ISBN 978-1982120726.
· Small Pieces. Dalkey Archive Press. 2023. ISBN 978-1628974508.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 3 (հայերեն) Միշլին Ահարոնյան Մարքոմ, 2026-09-12, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AB%D5%B7%D5%AC%D5%AB%D5%B6_%D4%B1%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%84%D5%A1%D6%80%D6%84%D5%B8%D5%B4&oldid=10901003, վերցված է 2026-09-28
- ↑ United States Artists Official Website
- ↑ «Two Mills Professors Win Prestigious Whiting Writers' Prizes». Mills College. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Mills Professor/Alumna Micheline Aharonian Marcom Wins 2005 PEN/USA Award For Fiction». Mills College. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Micheline Aharonian Marcom». Lannan Foundation. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.