Միննի Հաուք

Jump to navigation Jump to search
Միննի Հաուք
Minnie Hauk ca1880.jpg
Հիմնական տուեալներ
Աւազանի անուն անգլերէն՝ Minnie Hauk
Ծնած է 16 Նոյեմբեր 1851(1851-11-16)[1], 16 Սեպտեմբեր 1853(1853-09-16)[2] կամ 16 Նոյեմբեր 1852(1852-11-16)[3][4][5]
Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3][4][5]
Երկիր Flag of the United States (1912-1959).svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մահացած է 6 Փետրուար 1929(1929-02-06)[2][1]
Լյուցերն, Զուիցերիա
Մասնագիտութիւն դերասանուհի, երաժիշտ, երգչուհի, օպերային երգչուհի, թատրոնի դերասանուհի
Երգչաձայն մեցցօ սոփրանօ եւ սոփրանօ[4]
Գործիքներ Վոքալ
Կողակից Ernst von Hesse-Wartegg[6]

Ամալիա Մինիոն Հաուք, «Միննի» Հաուք (անգլերէն՝ Minnie Hauk, 16 Նոյեմբեր 1851(1851-11-16)[1], 16 Սեպտեմբեր 1853(1853-09-16)[2] կամ 16 Նոյեմբեր 1852(1852-11-16)[3][4][5], Նիւ Եորք, Նիւ Եորք[3][4][5]6 Փետրուար 1929(1929-02-06)[2][1], Լյուցերն), ամերիկացի օփերային սոփրանօ։

Վաղ կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Նիւ Եորքի մէջ 16 Նոյեմբեր 1851-ին․ գերմանացի ներգաղթեալ Ֆրանսիս Հաուքի եւ վերջինիս ամերիկուհի կնոջ միակ զաւակն էր։ Միննիի ծնելէն ետքք Հաուքերը կը տեղափոխուին Փրովիտընս (Ռոտ Այլընտ), որմէ ետք ալ 1857 թուականին՝ Սամներ շրջան (Քանզաս)։ Տարածուած սխալ կարծիք կար, թէ Հաուքը օփերայի մեծ երկրպագու, ֆինանսիսթ Լէոնարտ Ճերոմի դուստրն էր[7]։

Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1865-ին ձայնամարզութեան դասեր կը ստանայ Արչիլ Էրրանիի հետ, որ Մաքս Մերեցեք իտալական շրջիկ օփերային թատերախումբին մէջ իրեն համար տեղ կ'ապահովէ։ Տասնչորս տարեկանին իբրեւ օփերային երգչուհի սկզբնական նախափորձ կը կատարէ Պրուքլինի մէջ՝ «Լուսնոտը» օփերային մէջ կատարելով Ամինայի դերը։ Մէկ ամիս ետք՝ Նոյեմբեր 1866-ին տեղի կ'ոունենայ է իր Նիւ Եորքեան նախափորձը «L'étoile du nord» օփերայէն Փրասքովինայի դերով։ Կունոյի «Ռոմէօ եւ Ժիւլիէթ» օփերայի ամերիկեան առաջին ներկայացման ժամանակ՝ 15 Նոյեմբեր 1867-ին կը խաղայ Ժիւլիէթի դերը։

Եւրոպայի մէջ առաջին անգամ կ'երգէ Լոնտոնի Քովենթ Կարտընի մէջ, 26 Հոկտեմբեր 1868-ին, իսկ 1869-ին հանդէս կու գայ Փարիզի մէջ։ Հետագային հանդէս կու գայ Վիեննայի Կրանտ օփերայի մէջ (1870–1874) եւ Եւրոպայի այլ օփերային դահլիճներու մէջ։ Ճորճ Պիզէի սկիզբը ձախողած «Քարմէն» օփերայի գլխաւոր հերոսուհիի դերակատարման իր նոր մեկնաբանութեամբ հանդէս կու գայ 2 Յունուար 1878-ին, Պելճիքայի մայրաքաղաք Պրիւքսելի (Brussels) մէջ։ Հսկայական յաջողութիւնը օփերայի համար յարատեւ համբաւ կ'ապահովէ։ Ապա, ան այդ դերը կը խաղայ օփերայի բրիտանական եւ ամերիկեան 1878-ի առաջին ներկայացումներու ժամանակ։ 1885-ին Մանոնի դերերով հանդէս կու գայ համանուն օփերայի ամերիկեան առաջին ներկայացման ժամանակ։ Ձայնը սոփրանոյէն կը դառնայ մեծ ուժգնութիւն ու խորութիւն ունեցող մեցցօ-սոփրանօ։ 1893-ի վերջաւորութեան կը դադրի օփերային շրջագայութիւններէ․ երգացանկին մէջ ունի մօտաւորապէս հարիւր դերեր, որոնցմէ «Քարմէն»-ը կատարած է չորս լեզուներով։

Հետագայ կեանք եւ մահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1878-ին կ'ամուսնանայ աւստրիա-ամերիկացի գրող եւ ճանապարհորդ Էռնսթ վոն Հեսսէ-Վարթէկկի (Ernst von Hesse-Wartegg) հետ։ Հարստութեան մեծ մասը կը կորսնցնէ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներուն։ Կը նկատուի, որ մինչեւ 1920 կ'աղքատանայ ու գրեթէ կը կորսնցնէ տեսողութիւնը։ Կը մահանայ Զուիցերիոյ իր տան մէջ, Լիւցեռն քաղաքի մօտ 1929-ին[8]։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Պերլինի Պետական Գրադարան, Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record #116527188 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 G. Hauck, Minnie // A Dictionary of Music and Musicians (A.D. 1450-1889): by eminent writers, English and foreign with illustrations and woodcuts / G. Grove, John Alexander Fuller MaitlandLondon: Macmillan Publishers, 1900. — Vol. 1. — P. 697.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Г. Риман Гаук // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 306.
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Minnie_Hauk
  6. Гессе-Вартег, Эрнст // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. VIIIа. — С. 576.
  7. Million Dollar Princesses (ITV3, 8 October 2015)
  8. «Minnie Hauk, once Famous Opera Star of American Stage, Dies in Poverty in Switzerland Today»։ Herald-Times (Manitowoc, Wisconsin)։ 6 February 1929։ էջ 1։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 8 August 2014-ին։ արտագրուած է՝ 6 August 2014 – via Newspapers.com  Կաղապար:Open access