Մինաս Թոխաթեցի
| Մինաս Թոխաթեցի | |
|---|---|
| Ծնած է | 1510[1] |
| Ծննդավայր | Եւդոկիա[1] |
| Մահացած է | 1621[1] կամ 1622[1] |
| Մահուան վայր | Լուով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Տեսակ | Ողբ (գրական ժանր)? և Երգիծանք |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ և գրիչ |
Մինաս Թոխաթեցի (Լեհացի, 1510[1], Եւդոկիա[1] - 1621[1] կամ 1622[1], Լուով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), հայ միջնադարեան տաղասաց, գրիչ։
1540 թուականին գաղթած է Քամէնէն, ապա տեղափոխուած է Սուչավա։ 1563 թուակիանի անցած է Լեմպերկ (այժմ՝ Լուով), եղած է Գրիգոր Վանեցի արքեպիսկոպոսի քարտուղարը։
Ընդօրինակած է ձեռագրեր։ Անոր «Ռղբ ի վերայ Օլախաց երկրի հայերուն» հայրենասիրական ծաւալուն բանաստեղծութեան մէջ պատկերուած են Մոլտովայի թագաւոր Շ․Ռարէշի (իշխած է 1551—1552) հալածանքները՝ ընդդէմ հայերուն։ Ողբը, որ գրած է որպէս դէպքերու ականատես, սկզբնաղբիւր է Մոլտովայի հայերու պատմութեան ուսումնասիրման համար։
Մինաս Թոխաթեցիի գործերէն է նաեւ «Տաղ եւ գովասանք հերիսի»[2] երգիծական ոտանաւորը։ Ստեղծագործած է գրաբար՝ աշխարհաբարի տարրերով, երբեմն ալ՝ ժամանակի խօսակցական լեզուով։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ակինեան Ն., Հինգ պանդուխտ տաղասացներ, Վնն., 1921, էջ 57-114։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մինաս Թոխաթցի Archived 2021-01-29 at the Wayback Machine.