Jump to content

Միհրան Աբիկեան

Միհրան Աբիկեան
Նաեւ յայտնի է իբրեւ Mihrî
Ծնած է 1855[1]
Ծննդավայր Սամաթիա, Ֆաթիհ, Պոլիս, Թուրքիա
Մահացած է 15 Դեկտեմբեր 1938(1938-12-15) կամ 1938[1]
Մահուան վայր Սամաթիա, Ֆաթիհ, Պոլիս, Թուրքիա
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն և  Թուրքիա
Ազգութիւն Հայ[2]
Մասնագիտութիւն բառարանագիր և գրագէտ
Աշխատավայր Սահակեան Նունեան Վարժարան և Ազգային Կեդրոնական Վարժարան

Միհրան Աբիկեան (1855[1], Սամաթիա, Ֆաթիհ, Պոլիս, Թուրքիա - 15 Դեկտեմբեր 1938(1938-12-15) կամ 1938[1], Սամաթիա, Ֆաթիհ, Պոլիս, Թուրքիա), հայ կրթական գործիչ, բառարանագիր։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կրթութիւնը ստացած է տեղի ծննդավայրի Սահակեան վարժարանը։ Երկար տարիներ Կ. Պոլսոյ հայկական դպրոցներուն մէջ եղած թրքերէնի ուսուցիչ։

Ունի տպագիր բազմաթիւ գործեր, բառարաններ, դասագիրքեր, որոնցմէ շատերը արժանացածեն քանի մը տպագրութեան, ինչպէս՝«Առաջնորդ ընթերցարան օսմանեան լեզուի երկու օրէն ուսանելի» (Կ. Պոլիս, 1894), «Լեթյիֆի ասար» (1894)։

Արժէքաւոր են յատկապէս անոր «Ընդարձակ տարերք օսմանեան լեզուի » (1878), «Համառօտ տարերք օսմանեան լեզուի» (1891), «Բառագիրք երեքլեզուեան տաճկերէն, հայերէն, գաղղիարէն» (1896) եւ այլ քանի բառագիրքեր[3]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #1028228325 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. ↑ Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան — 1973. — հատոր 1. — ISBN 978-5-550-00265-0
  3. ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 13