Jump to content

Միխէիլ Ծերեթելի

Միխէիլ Ծերեթելի
վրաց.՝ მიხეილ (მიხაკო) გიორგის ძე წერეთელი
Ծննդեան անուն վրաց.՝ მიხეილ წერეთელი
Նաեւ յայտնի է իբրեւ Baton[1] եւ მ. სანგალა
Ծնած է 23 Դեկտեմբեր 1878(1878-12-23)
Ծննդավայր Ցխրուկվեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 2 Մարտ 1965(1965-03-02) (86 տարեկանին)
Մահուան վայր Միւնիխ, Պաւարիա, Գերմանիոյ արեւմտեան շրջան
Քաղաքացիութիւն Վրաստան
Ուսումնավայր Հայտելպըրկի ՀամալսարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ
Մասնագիտութիւն դիւանագէտ, հնաբան, պատմաբան, համալսարանի դասախօս, արեւելագէտ
Աշխատավայր Համպոլտթ Համալսարան
Թիֆլիսի Պետական Համալսարան
Կուսակցութիւն Tetri Giorgi?

Միխէիլ Գէորգիի Ծերեթելի (23 Դեկտեմբեր 1878(1878-12-23), Ցխրուկվեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 2 Մարտ 1965(1965-03-02), Միւնիխ, Պաւարիա, Գերմանիոյ արեւմտեան շրջան), վրացի իշխան, պատմաբան, բանասէր, սոցիոլոգ, հրապարակախօս ու դիւանագէտ։

Միխէիլ Ծերեթելին ծնած է 1878 թուականին Ցխրուկվեթի գիւղին մէջ։ 1911 թուականին աւարտած է Հէյտելպերգի համալսարանը։ 1913 թուականին պաշտպանած է դիսերտացիա։ 1914-1918 թուականներուն դասաւանդած է Հէտելպերգի համալսարանին մէջ։ Անոր հետ միաժամանակ 1914-1917 թուականներուն եղած է Վրաստանի անկախութեան կոմիտէի առաջնորդներէն մէկը։ Գաղտնի այցելած է Վրաստան՝ բանակցութիւններ վարելու վրացի մենշեւիկներու առաջնորդ Նոյ Ժորդանիայի հետ։

1918 թուականին Վրաստանի անկախութեան հռչակումէն ետք, եղած է Վրաստանի Ժողովրդական Հանրապետութեան դեսպանը Շուէտի ու Նորվեկիոյ մէջ, իսկ 1919 թուականին վերադարձած է Վրաստան՝ աշխատելու որպէս Թիֆլիսի համալսարանի մասնագէտ։

Խորհրդային զօրքերու կողմէն Վրաստանի գրաւումէն ետք՝ Մարտ 1921 թուականէն նորէն արտագաղթած է։ 1921-1933 թուականներուն եղած է Պրիւսելի համալսարանի, իսկ 1933-1945 թուականներուն՝ Հումպոլտթի համալսարանի մասնագէտ։ 1945 թուականէն ապրած ու աշխատած է Միւնխենի մէջ։

Արտասահմանի մէջ ապրելու տարիներուն եղած է Եւրոպայի մէջ վրացի քաղաքական վտարանդիներու կազմակերպութեան՝ Վրացական ազգային կոմիտէի անդամ։ 1925-1954 թուականներուն եղած է «Թէթրի Կիորկի» («սպիտակ Գիորգի») վրացական հայրենասիրական քաղաքական կազմակերպութեան առաջնորդներէն մէկը։

Գիտական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Միխէիլ Ծերեթելիի գիտական աշխատութիւնները նուիրուած են Վրաստանի ու Կովկասի պատմութեանը։ Ան մասնաւորապէս հրատարակած է շումերերէնի ու վրացերէնի համեմատական վերլուծութիւնը (մենագրութիւն «շումերերէն ու վրացերէն», Թիֆլիս, 1912, վրացերէն, անգլերէն թարգմանութիւնը՝ Լոնտոնի «Journal of the Royal Asiatic Societyէ ամսագրին մէջ, համ. 45-48, 1913-1916), մենագրութիւն «Խեթերու երկիրը, անոր ժողովուրդները, լեզուները, պատմութիւնն ու մշակոյթը» (Իսթանպուլ, 1924, վրացերէն), տպագրած է «Վրաստանն ու համաշխարհային պատերազմը» (գերմաներէն՝ Georgien und der Weltkrieg, Ցիւրիխ (այլ տուեալներով՝ Փոթստամ), 1915) եւ «Կովկասի ռասայական ու մշակութային խնդիրները» (գերմաներէն՝ Rassen- und Kulturprobleme des Kaukasus, Պերլին, 1916, Գերմանա-վրացական միութեան հրատարակութիւն) գիրքերը։ 1955 թուականին Ծերեթելին հրատարակած է Շօթա Ռուսթաւելիի «Ընձենաւորը» պօէմը գերմաներէն:

Աշխատութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Sumerian and Georgian: a study in comparative philology // JRAS, 1913-1916 - № 45-48.
  • Georgien und der Weltkrieg. [Potsdam], [1915] (2-րդ հրատարակություն՝ Weimar: Kiepenheuer, 1916, անգլերէն՝ Georgia and the war. Zürich: Orient Publishing Company, 1916).
  • La Géorgie et la guerre actuelle. Zürich: Orient-Verl., 1915 (2-е издание - Lausanne: Libraire Nouvelle, 1917).
  • Rassen- und Kulturprobleme des Kaukasus // Osteuropäische Zukunft, 1916 - № 3-5. S. 38-40, 57-59, 75-78.
  • Rassen- und Kulturprobleme des Kaukasus. Berlin: Welt-Verlag, 1916.
  • Les droits du peuple géorgien: rapport présenté au IIIe congrès de l’Union des Nationalités tenu à Lausanne au mois de juin 1916. Lausanne: Union des Nationalités, 1916.
  • Die Befreiung Polens und das Nationalitätenprinzip bei den Zentralmächten und bei der Entente. Bern: F. Wyss, 1917.
  • Die Rechte Georgiens. Berlin: Der neue Orient, 1917.
  • Gilgamesiani. Babilonusi eposi. Istanbul, 1924.
  • Die neuen ḫaldischen Inschriften König Sardurs von Urarṭu (um 750 v. Chr.): Ein Beitrag zur Entzifferung des Ḫaldischen. Heidelberg: C. Winter, 1928.
  • Études Ourartéennes. Paris: Pr. Univ. de France, 1953-1959.
  • Das Leben des Koenige Dawith (Dawith II. 1089-1125)// Bedi Kartlisa (Revue de Kartvelologie), 1957 - № 2-3, pp. 45–73.
  • Das Sumerische und das Georgische // BK, 1959 - № 32-33.
  • Леван З. Урушадзе, К истории грузинской ратриотической политической организации «Тетри Гиорги».- Ж. «Амирани», XXI, Монреаль-Тбилиси, 2009, ст. 166-204 (վրացերեն),
  • Լեւան Զ. Ուրուշաձէ, Հոգիի անմահութիւն (Միխակո Ծերեթելի), «Արտանուջի» հրատարակչութիւն, Թիֆլիս, 2012, 258 էջ (վրացերեն):
  1. http://www.nplg.gov.ge/bios/en/00001186/