Միլտա Աղազարեան
| Միլտա Աղազարեան |
|---|
Միլտա Միթրեւի Աղազարեան (15 Մարտ 1943, Երեւան, Խորհրդային Միութիւն),ռուսաստանաբնակ հայ երաժիշտ, տաւղահարուհի, մանկավարժ, Ռուսաստանի Դաշնութեան արուեստի վաստակաւոր գործիչ (1995), փրոֆեսոր[1]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միլտա Աղազարեան ծնած է 15 Մարտ 1943-ին, Երեւան քաղաքին մէջ։
1962 թուականին աւարտած է Մոսկուայի Գնեսիններու անուան երաժշտական ուսումնարանը, ապա՝ Մոսկուայի պետական քոնսերվաթուարը։ 1970 թուականին աւարտած է նոյն քոնսերվաթուարի ասպիրանտուրան։
1962-1991 թուականներուն դասաւանդած է Մոսկուայի Ի. Օ. Տունաեւսկիի անուան մանկավարժական երաժշտական դպրոցին մէջ (դաշնամուր, տաւիղ), ինչպէս նաեւ Գնեսիններու անուան երաժշտական ուսումնարանին մէջ (տաւիղ)։
1991 թուականին ստացած է Գնեսիններու անուան երաժշտական ակադեմիայի տօցենտի կոչումը, ապա՝ փրոֆեսորի կոչումը։
1991-1994 թուականներուն, միաժամանակ, եղած է Մոսկուայի Պ. Ի. Չայքովսքիի անուան Մեծ սիմֆոնիք նուագախումբի տաւղահարներու խումբի համակարգողը[2]։
Միլտա Աղազարեան հանդէս եկած է նաեւ մենահամերգներով՝ համագործակցելով բազմաթիւ անուանի երաժիշտ-կատարողներու հետ։
Վարպետութեան դասեր վարած է՝
- Ճափոն (1995, 1996, 2009),[3]
- Ֆրանսա (2001),
- Մեծ Բրիտանիա (2004, 2008),
- Իրլանտա (2005),
- Հունգարիա (2005, 2007),
- Զուիցերիա (2006)։
Ան եղած է բազմաթիւ միջազգային մրցոյթներու եւ մրցանակաբաշխութիւններու յանձնախումբերու անդամ՝ Ֆրանսայի, Միացեալ Նահանգներու, Հունգարիոյ, Սպանիոյ, Ճափոնիոյ, Ռուսաստանի եւ Ուելսի մէջ։
Մրցանակներ եւ պատիւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ռուսաստանի Դաշնութեան արուեստի վաստակաւոր գործիչ (1995)
- «Ռուսական կատարողական արուեստ» հիմնադրամի դափնեկիր (2002-2003)
- «Ռուսական կատարողական արուեստ» հիմնադրամի դափնեկիր (2004-2005)[4]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Агазарян Мильда Митревна»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023 թ․ հունվարի 17-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ հունվարի 17
- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան։ Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,։ 2019։ էջ 35
- ↑ Grishina Anna (2015 թ․ նոյեմբերի 24)։ «Мильда Агазарян об «арфотерапии», магии и счастливом мгновении»։ ClassicalMusicNews.Ru (ru-RU)։ արտագրուած է՝ 2023 թ․ հունվարի 17
- ↑ Агазарян Мильда Митревна
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Училището „Гнесини“ посреща млади арфисти от цяла Европа
- Milda Aghazarian. The course «Methods of teaching to play the harp» (fragments) Archived 2023-01-17 at the Wayback Machine.
| Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ երաժշտութեան հանրագիտարանէն», որու նիւթերը թողարկուած են՝ Քրիէյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |