Մերի Շելլի
| Մերի Շելլի Mary Shelley | |
|---|---|
|
Մերի Շելլի, 1830 | |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Mary Godwin |
| Ծնած է | 30 Օգոստոս, 1797 |
| Ծննդավայր | Սոմըրս Թաուն, Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն |
| Մահացած է | 1 Փետրուար, 1851 |
| Մահուան վայր | Շեստեր Սքուեր, St George Hanover Square, Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Միացեալ Թագաւորութիւն և Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Միացեալ Թագաւորութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Երկեր/Գլխաւոր գործ | Frankenstein: or, The Modern Prometheus |
| Տեսակ | ուղեւորութեան գիրք, Կոթական գրականութիւն, գրական վէպ և մտահայեցողական |
| Մասնագիտութիւն |
Ճանապարհորդագիր վիպագիր թատերագիր կենսագիր բանաստեղծ թարգմանիչ՝ German–English |
| Ամուսին | Բըրսի Պայս Շելլի[2][3][1] |
| Ծնողներ | հայր՝ Ուիլիամ Կոտուին[2][3], մայր՝ Մերի Ուոլսթոնքրաֆթ[2][3][1] |
| Երեխաներ | Գլարա Իվերինա Շելի[3], Ուիլիամ Շելի[4][3], Բըրսի Ֆլորենս Շելի[4][3] և Գլարա Շելի[3] |
|
Ստորագրութիւն | |
Մերի Շելլի (30 Օգոստոս 1797, Սոմերս Թաուն, Լոնտոն - 1 Փետրուար, 1851)․ անգլիացի գրող։ Դուստրն էր Մերի Ուոլսթոնքրաֆթի եւ ռոմանթիք բանաստեղծ Բըրսի Շելլիի։ Ծանօթ եղած է «Ֆրանքնշթայն եւ կամ՝ Ժամանակակից Փրոմիթէաս» գործով։
Կենսագրական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մերի Ուոլսթոնքրաֆթ Կոտուին ծնած է 1797-ին Լոնտոնի Սոմերս Թաուն արուարձանը եւ դուստրն է քաղաքական փիլիսոփայ ՈւիլեամԿոտուինի եւ ֆեմինիստ գրագետ Մերի Ուոլսթոնքրաֆթի։
Մերին ստացած է բացառիկ կրթութիւն, որ իր ապրած ժամանակաշրջանին համար չափազանց լայն եւ արմատական էր։ Հայրը զբաղած է անոր դաստիարակութեամբ։ Երբ ան 15 տարեկան էր, նկարագրուած է որպէս է համարձակ, վճռական եւ «սուր» միտք ունեցող անձնաւորութիւն։ 1812-ին հայրը զայն կ՛ուղարկէ Սկովտիա՝ բարեկամ Պաքթեր ընտանիքին մօտ։
Հոն, Մերի կը ծանօթանայ ու կը սիրահարուի բանաստեղծ Բըրսի Պայս Շելլիին, որ 1814-ին զայն կ՛առեւանգէ ու միասին Զուիցերիա կը փախչին։ Անոնք կ՛ամուսնանան Շելլիի կնոջ՝ Հարիեթ Ուեսթպրուքի մահէն ետք (1816)։ Չորս երեխայ կ՛ունենայ, որոնցմէ սակայն երեքը մանուկ դեռ՝ կը մահանան։ 1816-ին Շելլիի հետ պտոյտի մը ընթացքին, երբ հիւրասիուած էին Ժընեւի լիճին մօտ գտնուող բանաստեղծ Լորտ Պայրոնի առանձնատունը, Մերի կը սկսի գրել «Ֆրանքշ2այն կամ Ժամանակակից Փրոմիթէաս» վէպը։ Աշխատանքը կ՛աւարտի 1817-ին եւ կը հրատարակուի 1818-ին։ 1822-ին ամուսինին մահէն ետք, կրկին գրելու կը նուիրուի։

Գլխաւոր գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Ֆրանքնշթայն եւ կամ՝ Ժամանակակից Փրոմիթէաս» (Frankenstein: or, The Modern Prometheus), 1818․
- Վալբերկա (Valperga), 1823․
- Վերջին մարդը, (The Last Man), 1826․
- Ֆոքներ (Falkner), 1837․
- Եօթը շաբթուան շրջապտոյտի մը օրացոյցը (Journal of a Six Weeks’ Tour), 1814, Շելլէյին հետ կատարած պտոյտ մը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 974.
- 1 2 3 4 5 6 7 Kindred Britain
- 1 2 Lundy D. R. The Peerage
- ↑ Me8i Pell1j, kensag8akan(անգլերէն)
- ↑ Քեմպրիճի Ուղեկիցը Մերի Շէլլիին, Esther Schor, Cambridge hamalsa8an, 20-11-2003(անգլերէն)
- ↑ Աշխարհի Լաւագոյն Գրականութեան Գրադարանը։ 1897(անգլերէն)
- ↑ The Guardian. Մերի Շելլիի նամակները, 18-4-2018(անգլերէն)
- ↑ SNAC-Շելլի Մերի Ուոլսթոնքրաֆթ, 1797-1851(անգլերէն)
- ↑ Շելի Մերի, սէր եւ իրականութիւն, Sunstein, Emily W․ 1991(անգլերէն)
- ↑ «Ֆրանքնշթայն», Մերի Շելի․ Palgrave Macmillan, 19 Մայիս 2000 (անգլերէն)
- ↑ Oxford Bibliographies․ Մերի Ուոլսթոնքրաֆթ Շելլի,Will Bowers,29-11-2018(անգլերէն)