Մերի-Ճին Օ'Տոհըրթի
Մերի-Ճին Օ'Տոհըրթի | |
---|---|
| |
Ծնած է | 2 Ապրիլ 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Հիւսթըն, Թեքսաս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Աւստրալիա |
Ուսումնավայր | Արևելյան Կարոլինայի համալսարան? |
Մասնագիտութիւն | օպերային երգչուհի, երաժիշտ |
Կայքէջ | maryjeanodoherty.net(անգլերէն) |
Մերի-Ճին Անայիս Օ'Տոհըրթի (անգլ.՝ Mary-Jean Anaïs O'Doherty) Ամերիկացի սոբրանօ երգչուհի մըն է: Ան Փարիզի Օփերայի առաջին դիրք մրցանակակիրն էր 2013 թուականին:[1]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օ'Տոհըրթի ծնած է Հիւսթըն, Թեքսաս, Աւստրալացի հօր մը եւ հայ մօր մը, Էլիզա Պասմաճեան, Յունաստանէն:[2] Ան ուսումը ստացած է Հիւսիսային Քէրըլայնայի Արուեստի Դպրոցը եւ Արեւելեան Քէրըլայնա Համալսարան, ուրկէ իր Երաժշտական Պսակաւոր վկայականը ստացաւ ձայնի եւ սրինքը ոլորտին մէջ, ինչպէս նաեւ Արուեստից Պսակաւոր վկայական մը հոգեբանութեան ոլորտին մէջ 2005 թուականին:[3] Ան վերջին 20 մասնակցիներու ցանկին վրայ էր Operatunity Oz տաղանդի պրպտաումներու յայտագրին վրայ:[4] Օ'Տոհըրթին ստացած է ABC Symphony Australia Young Vocalist Award մրցանակը 2007 թուականին, եւ յաջորդ տարին ստացած է Australian International Opera Award մրցանակը, որ կը ներառէր նպաստ մը սորվելու Քարտիֆի Միջազգային Ձայնային Ակադեմիոյ մէջ, Տենիս Օ'Նիլի տնօրինութեամբ:[5][4] Ան նաեւ ստացած է Tait Memorial Trust մրցանակը:[6] Հետ-աւարտական դասերը աւարտելէ ետք 2010 թուականին, ան ներկայացաւ իբր գլխաւոր երգչուհին Lucia di Lammermoor ներկայացման համար Փրակի Պետական Օփերային մէջ եւ շարունակեց տարի մը եւս նոյն դերով: 2011 թուականի Նոյեմբերին, առաջին անգամ ըլլալով ներկայացում ունեցաւ Royal Albert Hall սրահին մէջ Ռէյմըն Կապայի բեմադրած Classical Spectacular ներկայացման համար:[7]
2015 թուականի Մարտին, յայտարարուեցաւ թէ Օ'Տոհըրթի պիտի մաս կազմէ հայկական Genealogy երգի խումբին Եւրատեսիլ Երգի Մրցոյթին համար:[8] Միւս խումբի երգիչներուն հետ ներառեալ, ան ստացաւ Հայաստանեան անցագիր Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսեանի կողմէ, 28 Ապրիլ, 2015 թուականին:[9]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Edition 2012 Archived 2015-01-28 at the Wayback Machine., Paris Opera Awards. Retrieved 10 June 2014 Lua error in package.lua at line 80: module 'Module:Language/data/iana variants' not found..
- ↑ Official biography mj.odoherty.net
- ↑ "Music grad wins international competition", ECU Today, East Carolina University, 14 January 2013. Retrieved 10 June 2014.
- ↑ 4,0 4,1 "Mary-Jean O'Doherty winner of 2008 Australian International Opera Award" Archived 2017-02-14 at the Wayback Machine., Bravo!, October 2008, Australian International Opera Awards. Retrieved 10 June 2014.
- ↑ «ABC Symphony Australia Young Vocalist Award»։ Music & Opera Singers Trust։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 31 May 2014-ին։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ «The Tait Memorial Trust is pleased to be assisting these fine young Australian artists in 2008»։ Tait Memorial Trust։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 18 Jan 2009-ին։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ «Classical Spectacular (17-20 November 2011)»։ Royal Albert Hall։ արխիւացուած է Recent Events – Classical Spectacular բնօրինակէն-էն՝ 19 November 2011-ին։ արտագրուած է՝ 27 February 2017
- ↑ Brey, Marco (3 March 2015). "Armenia: Fifth artist of Genealogy known!". Eurovision.tv. Retrieved 4 March 2015.
- ↑ Jiandani Sanjay (28 April 2015)։ «Eurovision Armenia: Genealogy meet the president of Armenia»։ Esctoday։ արտագրուած է՝ 1 May 2015