Մեսրոպ Խիզանցի
Արտաքին տեսք
| Մեսրոպ Խիզանցի | |
|---|---|
| Ծնած է | 1560 |
| Ծննդավայր | Խիզան, Բիթլիսի մարզ, Թուրքիա[1] |
| Մահացած է | 1652 |
| Մահուան վայր | Սպահան, Իրան |
| Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն և |
| Մայրենի լեզու | հայերէն |
| Մասնագիտութիւն | գեղանկարիչ, մանրանկարիչ, բժիշկ, ուսուցիչ և գրագէտ |
Մեսրոպ Խիզանցի (1560, Խիզան, Բիթլիսի մարզ, Թուրքիա[1] - 1652, Սպահան, Իրան), ԺԷ․ դարու մանրանկարիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշակերտած է Սարգիս Մազմանցիին եւ Անոր որդիին՝ Գրիգորիսին։
Ստեղծագործած է Նոր Ջուղայի մէջ, ծաղկած է 30-էն աւելի ձեռագիրներ։
Առաջին Աւետարանը պատկերազարդած է 1604 թուականին (1975 թուականին աճուրդի հանուած է, Լոնտոն), 1608 թուականին՝ երկուքը. մէկը պատկանած է Խոճա Վելիճանին, միւսը՝ Խոճա Նազարին։
1609 թուականին ծաղկած Աւետարանը կը պահուի Օքսֆորտի համալսարանի Պոտլէեան գրադարանին մէջ[2], 1642 թուականի Աւետարանը (գրիչ՝ Վահրամ, պատուիրատու՝ ԽոՃա Յակոբճան, 272 թերթ)՝ Մատենադարանին մէջ (ձեռ. № 294)։
1651 թուականին նկարազարդած է վերջին Աւետարանը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |