Jump to content

Մեղարա Իվլէա

Բնակավայր
Մեղարա Իվլէա
Μέγαρα Υβλαία
Մեղարա Իվլէա, վերէն դիտուած, Սիչիլիա, Իտալիա
Երկիր Իտալիա[1][2]
Տարածութիւն 843 689 քառակուսի մետր
Փոստային ցուցանիշ 96011[3]

Մեղարա Իվլէա (յուն․՝ Μέγαρα Υβλαία - հին յունարէն՝ Μέγαρα Ὑβλαῖα), հին յունական գաղթօճախ, Սիչիլիա (Sicilia), Իտալիա․ կը գտնուի Սիրաքուսայէն 20 քլ․ հիւսիս-արեւմուտք, շատ մօտիկ Աուկուստա քաղաք-նաւահանգիստին։

Պատմական ակնարկ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մեղարա Իվլէա․ դիրքը՝ Սիչիլիոյ արեւելեան մաս

Գաղթօճախը կը հիմնուի Մեղարայէն գաղթած յոյներէ, Ք․Ա․ 728-ին․ ըստ Թուքիտիտիս պատմաբանի արձանագրութիւններուն։ Թուքիտիտիս կը գրէ թէ մեղարացի թափառաշրջիկներ Լամիսի առաջնորդութեամբ կը հասնին Սիչիլիա։ Նախ կը հաստատուին Սիրաքուսեսի մօտակայ Թափսոս թերակղզին եւ Լամիսին մահէն ետք, հետեւելով Իպլոն բնիկ Սիչելեացի առաջնորդի ցուցմունքներուն, վերջնականապէս կը հաստատուին շրջանը, որ ծանօթ է իբրեւ Մեղարա Իվլէա։ Ըստ Ստրապոնին եւ Սքիմնոս Հիոսցիին, մեղարացիներուն հաստատումը Իվլա կը պատահի միաժամանակ Հալքիտացիներուն Նաքսոս հաստատման հետ,կորնթոսցիներուն Սիրաքուսես հաստատուիլէն առաջ՝ Ք․Ա․734։ Թուքիտիտիսի տուած տեղեկութիւնները աւելի արժանահաւատ կը նկատուին։

Մեղարա Իվլէայի պաշարումը եւ կործանումը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ք․Ա․ 483-ին, Ղելոն Սիրաքուսցին երկար պաշարումէ ետք կը կործանէ Մեղարա Իվլէան։ Բնակչութեան մեծամասնութիւնը իբրեւ ստրուկ կը ծախուի, իսկ հարուստները Սիրաքուսես կը փոխադրուին։ Երբ Աթէնք Սիչիլիա կ՛ արշաւէ (Ք․Ա․ 415 - 413), Լամահոս զօրավարը կ՛ առաջարկէ արագօրէն գրաւեն Սիրաքուսես, սակայն աթենացիները անոր առաջարկին չեն հետեւիր․ հետեւանքն է յաջորդ տարին մեծ կորուստներով պարտուին։

Հնագիտական պեղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

ԺԶ․ դարուն, լուրեր կը տարածուին 100 դամբաններով մեծ մեռելաքաղաքի մը (նեքրոփոլիս) համար։ Հնագիտական պեղումները կը սկսին 1891-ին եւ կը յայտնաբերեն պարիսպի մը հիւսիսային մասը եւ խրամ մը՝ քաղաքը ողողումներէ պաշտպանելու համար։

Պեղումներէն ի յայտ կու գայ թէ Մեղարա Իվլէայի նաւահանգիստը կը գտնուէր քաղաքին հիւսիսը։ Ք․Ա․ 7-րդ դարուն քաղաքը յատուկ ծրագրով մը կազմակերպուած էր․ արեւելեան կողմը կը գտնուէր այդ ժամանակի ամենայայտնի շուկաներէն մէկը։

[4] [5] [6] [7] [8] [9] [10] [11]

Էղեսթա

Կարթագէն

Հին Կորնթոս

Իրաքլիա Լիկիսթիս

Ռոտոսի միջնադարեան քաղաք

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  2. (unspecified title)American Numismatic Society, Բրիտանական թանգարան, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան, Օքսֆորտի Համալսարան, Բոդե թանգարան, Բեռլին-Բրանդենբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիայի ազգային գրադարան.
  3. Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  4. յունահռոմէական ժամանակի Պարինքթոն քարտէս, Richard J A Talbert
  5. Փոլիթիա գրատուն - Փաֆսանիային շրջապտոյտները, 23․6
  6. Թուքիտիտիս Պատմութիւն․ (6.3.1-6.5.3)
  7. Իրոտոթոս Պատմութիւն, գիրք Z Πολύμνια (7.153.1-7.162.2)
  8. Թուքիտիտիս Պատմութիւն․(6.49.1-6.51.3)
  9. Թուքիտիտիս Պատմութիւն․(6.67.1-6.71.2)
  10. Martin, R. 1974, Յունական աշխարհի ճարտարապետութիւնը, էջ 336
  11. siciliainauto - Մեղարա Իվլէայի մասին