Jump to content

Մելինէ Անումեան

Մելինէ Անումեան
Ծնած է 22 Մարտ 1977(1977-03-22) (49 տարեկան) կամ 1977[1]
Ծննդավայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Հայաստան
Ուսումնավայր ԵՊՀ Արևելագիտութեան Բաժանմունք
Մասնագիտութիւն թրքագէտ, պատմաբան և համալսարանի դասախօս
Աշխատավայր Հայոց Ցեղասպանութեան Թանգարան և Երեւանի Պետական Համալսարան

Մելինէ Անումեան (22 Մարտ 1977(1977-03-22) կամ 1977[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ գրող, թրքագէտ, պատմական գիտութիւններու թեկնածու[2]։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Երեւան։ 1994 թուականին ընդունուած է Երեւանի Պետական Համալսարանի արեւելագիտութեան բաժանմունքի թիւրքագիտութեան բաժինը, իսկ 1999 թուականին՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի յետ-ընթացաւարտ։

Իբրեւ կրտսեր գիտաշխատող 1999-2001 թուականներուն աշխատած է նոյն հիմնարկին մէջ։

2002 թուականին Մելինէ Անումեան 3 ամիսով Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի կողմէ գործուղղուած է Պոլիս, ուր «Պատմութեան հիմնադրամի» (Tarih Vakfı) կազմակերպութեան մէջ անցած է օսմաներէնի (արաբատառ թուրքերէնի) արագացուած դասընթացք։

Անումեան կատարած  է շատ մը թարգմանութիւններ, եղած է թրքերէն հաղորդումներու թարգմանիչ եւ հաղորդավար, դասախօսած է թուրք գրականութիւն, նաեւ աշխատակցած է զանազան ցեղասպանագիտական հանդէսներու մէջ[3]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1048595072 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Ցեղասպանագիտական հանդէս, 2 (1), 2014[permanent dead link]
  3. Staff Asbarez (2024-08-12)։ «Պոլսահայ Միութեան Մէջ՝ Մտերմիկ Զրոյց Կլոր Սեղանի Շուրջ Պատմաբան Դոկտ»։ Asbarez - Armenian (en-US)։ արտագրուած է՝ 2025-08-12