Jump to content

Մելանիա Աբովեան

Մելանիա Աբովեան
Ծնած է 7 Մայիս 1944(1944-05-07) (82 տարեկան)
Ծննդավայր Ալավերդի, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց
Տեսակ օփերա
Մասնագիտութիւն երգչուհի
Աշխատավայր Հայաստանի հանրային հեռարձակողի խորհուրդ և Հայֆիլհարմոնիա

Մելանիա Յարութիւնի Աբովեան (7 Մայիս 1944(1944-05-07), Ալավերդի, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ օփերային երգչուհի, քնարակոլորատուրային սոփրանօ։

1972 թուականին աւարտած է Երեւանի պետական կոնսերվատորիան։ 1972 թուականէն եղած է ՀՀ հեռուստառատիոյի, 1974 թուականէն՝ նաեւ Հայֆիլհարմոնիայի մենակատար։ 1988 թուականէն կը բնակի ԱՄՆ[1][2]։

Երգացանկին մէջ են արեւմտաեւրոպական, ռուս եւ հայ դասականներու արիաներ, ռոմանսներ, երգեր, հայ ժամանակակից կոմպոզիտորներու վոկալ շարքեր, հայ միջնադարեան տաղեր եւ շարականներ։ Հաւաքած ու մշակած է ազգագրական երգեր[3]։ Աբովեանի կատարմամբ յայտնի են «Ծամթել», «Նարօ-նարօ», «Ջանիման», «Նանի բալամ», «Մի լա մայրի՛կ» եւ այլն[4]։

  • Մոսկուայի Ժողովրդական երգի միջազգային համաժողովի դափնեկիր, 1971
  • Վորոնեժի համամիութենական երգի մրցոյթի ոսկի մետալ եւ առաջին կարգի դիպլոմ, 1973
  • Պերլինի համաշխարհային 10-րդ փառատօնի ոսկի մետալ եւ առաջին կարգի մրցանակ, 1973
  • Ալմա Աթա, Ասիոյ եւ Ափրիկէի երկրների 6-րդ փառատօնի լաւագոյն կատարողի դիպլոմ, 1974

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Մելանյա Աբովյան | Music of Armenia»։ musicofarmenia.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019 թ․ մայիսի 7-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ մայիսի 7
  2. «Zarkfoundation - Մելանյա Աբովյան»։ zarkfoundation.com
  3. Սարյան Արաքսի (Թիվ 6, 1979 թ.)։ «Հայ երգի ներշնչանքով»։ Սովետական Հայաստան: Էջեր 23, 24
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]