Մաքսիմ Կորքի
| Մաքսիմ Կորքի ռուս.՝ Алексей Максимович Пешков | |
|---|---|
|
| |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Максим Горький[1] և Иегудиил Хламида |
| Ծնած է | 16 (28) Մարտ 1868[2][3][4][…] |
| Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, Ռուսական Կայսրութիւն[1][5][6][…] |
| Մահացած է | 18 Յունիս 1936[2][4][7][…] (68 տարեկանին) |
| Մահուան վայր | Գորկի-10 (գյուղ, Օդինցովսկի շրջան) |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | ռուսերէն |
| Կրօնք | Աթէիզմ |
| Երկեր/Գլխաւոր գործ | Մայրը?, Հատակում?[8], My Childhood?, Քսանվեց տղամարդ և մեկ աղջիկ? և The Life of Klim Samgin? |
| Մասնագիտութիւն | գրագէտ, թատերագիր, վիպասան, բանաստեղծ, հրապարակախօս, Թատերագիր, ինքնակենսագիր, լրագրող, օրագրի հեղինակ, քաղաքական գործիչ և հրատարակիչ |
| Աշխատավայր | Պուշկինի տուն? |
| Վարած պաշտօններ | Նախագահ |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն և Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա[9] |
| Կուսակցութիւն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն? |
| Ամուսին | Եկատերինա Պեշկովա? և Մարիա Անդրեևա? |
| Երեխաներ | Մաքսիմ Պեշկով? |
|
Ստորագրութիւն | |
Մաքսիմ Կորքի (ռուս.՝ Алексей Максимович Пешков, Ալէքսէյ Մաքսիմովիչ Փիշքով, 16 (28) Մարտ 1868[2][3][4][…], Նիժնի Նովգորոդ, Ռուսական Կայսրութիւն[1][5][6][…] - 18 Յունիս 1936[2][4][7][…], Գորկի-10 (գյուղ, Օդինցովսկի շրջան)), ռուս խորհրդային գրող, արձակագիր, թատերագիր։ ԽՍՀՄ Գրողներու միութեան ստեղծման նախաձեռնող եւ այդ միութեան վարչութեան առաջին նախագահ։ Աշխարհի տարածքին նշանակալի եւ յայտնի ռուս գրողներէն եւ մտածողներէն մէկը։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Նիժնի Նովկորոտ, խեղճ ու թշուառ ընտանիքէ մը: Շատ պզզտիկուց կորսնցուցած է իր ծնողքը եւ մնացած՝ ցարական նախկին սպայ իր մեծ հօրը քով, որ Սիպերիոյ աքսորն ու տաժանքը ճաշակած, ջղային դարձած մէկն էր:
Հազիւ տասը տարեկան, հնակարկատի մը քով աշկերտութեան մտաած է: Տարի մը վերջ փոխած է արհեստը եւ սուրբերու պատկերներ նկարողի մը քով աշխատած է:
Խառնուածքով անհանդարտ ու յեղափոխական այս տղան, չկարենալով դիմանալ մեծ հօրը ՄԱՔՍԻՄ ԿՈՐՔԻ ծեծին, գլուխը առած եւ գնացած է Վոլկայի ափին աշխատող նաւավարներու մէջ: Հոս նաւու մը խոհարարին մօտ օգնական դարձած է: Գործ մը՝ որ ճակատագրական դեր խաղացած է ապագայ մեծ գրագէտին, յեղափոխականին եւ ընկերվարականին վրայ։
Դառնութեան եւ յուսահատութեան երկար տարիներ անցուցած է: Փորձած է գրեթէ ամէն արհեստ ու գործ, զրկանքներու մէջ, այնպէս որ 19 տարեկանին փորձած է անձնասպան ըլլալ:
Գրել սկսած է 1892-ին: Դարձած է մարքսիստ: Հալածուած ու բանտարկուած է: Ի վերջոյ գործակցած է Լենինի, որմէ բաժնուած է 1917-ին:
1928-ին կրկին Ռուսիա վերադարձած է:
Մաքսիմ Կորքի ոչ միայն յեղափոախկան գրագէտ մը եղած է, այլ ժամանակակից միջազգային գրականութեան մէկ մեծ ներկայացուցիչը:
Իր երկերը թարգմանուած են բազմաթիւ լեզուներու, ինչպէս նաեւ հայերէնի:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 С. Венгеров Пешков, Алексей Максимович // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1907. — Т. доп. IIа. — С. 497–502.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Gorki, Maxim // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 12. — P. 259.
- 1 2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ https://polka.academy/articles/615
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 666. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1