Մարօ Սարգիսեան
Արտաքին տեսք
Մարօ Սարգսեան | |
|---|---|
|
Հայ Նկարչուհի | |
| Ծնած է | 29 Նոյեմբեր 1973-ին |
| Ծննդավայր | Երեւան |
| Ազգութիւն | Հայ |
| Մասնագիտութիւն | Նկարչուհի |
| Հայր | Զենոն |
| Մայր | ԱՆահիտ |
Մարօ Սարգսեան (29 Նոյեմբեր 1973, Երեւան), հայ նկարչուհի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1988-1992 թուականներուն ուսանած է Երեւանի Փանոս Թերլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարանին մէջ, իսկ 1993-1999 թուականներուն` Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկի գեղանկարչութեան բաժանմունքին մէջ։ 2012-2013 թուականներուն եղած է CSDCA-ի անդամ, 2001 թուականէն՝ Հայաստանի նկարիչներու միութեան, իսկ 2002 թուականէն՝ Հայաստանի տիզայնրներու միութեան անդամ է։ 2014 թուականէն սկսեալ Փարիզի նկարիչներու «16 հրեշտակներ» (ֆրանսերէն՝ les seize anges) ընկերակցութեան անդամ է։ Հայրը՝ Զենոն Սարգսեան, մայրը՝ հայ նկարչուհի, խեցեգործ Անահիտ Սաւայեան, քեռին՝ նկարիչ Արմէն Սաւայեան, մեծ հայրը՝ ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ Եփրեմ Սաւայեան։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1984 թուականին՝ Հայկական արուեստի ցուցահանդէս, Մոսկուա
- 1988-1991 թուականներուն՝ ուսանողական ցուցահանդէսներ, Փանոս Թերլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան, Երեւան
- 1991 թուականին՝ բարեգործական ցուցահանդէս, Երեւան
- 1994 թուականին՝ խմբային ցուցահանդէս, Սպանիա
- 1996 թուականին՝ անհատական ցուցահանդէս, Երեւան
- 2006 թուականին՝ անհատական ցուցահանդէս, Cite Internationale des Arts, Փարիզ
- 2008 թուականին՝ անհատական ցուցահանդէս, Երեւան
- 2008 թուականին՝ Հայոց Ցեղասպանութեան նուիրուած ցուցահանդէս, Երեւան
- 2010 թուականին՝ խմբային ցուցահանդէս, Ռուսիա
- 2010 թուականին՝ Բաց արուեստանոց (Բաց սթուտիա), Cite Internationale des Arts, Փարիզ
- 2011 թուականին՝ խմբային ցուցահանդէս, Ռուսիա
- 2011 թուականին՝ անհատական ցուցահանդէս, Երեւան
- 2011 թուականին՝ անհատական ցուցահանդէս, Gallery Gavart, Փարիզ
- 2012 թուականին՝ ցուցահանդէս, Espace Miremont de Plan de Cuques, Մարսէյ
- 2013 թուականին՝ “East to west. Modern to postmodern”, Երեւան
- 2014 թուականին՝ անհատական ցուցահանդէս Փարիզի Galerie Gavart պատկերասրահին մէջ[1]
- 2014 թուականին՝ անհատական ցուցահանդէս Քուէյթի մէջ[2] KUNA լրատուական կայք