Մարօ Գոնտու
| Մարօ Գոնտու յուն․՝ Μάρω Κοντού | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | յուն․՝ Μαριάνθη Κοντού |
| Ծնած է | 21 Յունիս 1934[1] |
| Ծննդավայր | Աթէնք, Յունաստան |
| Մահացած է | 15 Յուլիս 2026[2] (92 տարեկանին) |
| Մահուան վայր | Աթէնք, Յունաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Աթէնքի Համալսարան |
| Երկեր/Գլխաւոր գործ | Թա գիթրինա ղանտիա, Եւ կինը ամուսինէն վախնայ, Օ սթրինկլոս բու էղինէ առնաքի, Ի Սոֆերինա, Գաբեթան Ֆանտիս Պասթունի, Օ Ֆաֆլաթաս և Ի Ղի թիս Էլեաս |
| Մասնագիտութիւն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, քաղաքական գործիչ և նկարչուհի |
| Վարած պաշտօններ | Յունաստանի Խորհրդարանի երեսփոխայ[3] |
| Կուսակցութիւն | «Նոր Ժողովրդավարութիւն» |
| Ամուսին | Արիսթիդիս Գարիդիս Ֆուքս և Եորղոս Դոքսաս |
Մարիանթի «Մարօ» Գոնտու (յուն․՝ Μαριάνθη (Μάρω) Κοντού, 21 Յունիս 1934, Աթէնք - 15 Յուլիս 2026, Աթէնք)․ յոյն դերասանուհի եւ քաղաքական-հասարակական գործիչ։ Ան, 1954-էն մինչեւ մահը, երկար ասպարէզ ունեցած է ժապաւէնագրութեան եւ թատրոնի մէջ․ 61 ֆիլմեր եւ 90-է աւելի թատերախաղեր՝ ինչպէս օրինակ, «Միդիա», «Իֆիղենիա Էն Աւլիդի», «Իֆիղենիա էն Թաւրիս», «Ռոմանցերօ», «Թաքսիդիոթիս հորիս աբոսգեւես», «Թոմաս օ դիփսիհոս», «Ի հիրա մու գէ էղօ»,« Գալինիհթա էրոթա», «Միա ղալիդա սէ թիմի էվգերիաս», «Թի իդէ օ իբերեթիս», «Օգթօ ղինեքես գաթիղորունտէ»։
Մարի Գոնտու ծնած է Աթէնքի Գուգաքի թաղամասը։ 1999 - 2007 եղած է Յունաստան Խորհրդարանի անդամ, որպէս «Նէա Դիմոգրաթիա» (Νέα Δημοκρατία) կուսակցութեան անդամ։ Եղած է նաեւ 1994-2002 Աթէնքի քաղաքապետական Խորհուրդի անդամ, 1995-2002 Աթէնքի քաղաքապետական Ռատիօկայանին (Αθήνα 9.84) նախագահ եւ 2004-2006՝ երկու տարուան համար, մանուկներու «ՄԻԹԵՐԱ» (ΜΗΤΕΡΑ) կեդրոնին նախագահ։ Ան նաեւ սբաղած է գեղանկարչութեամբ եւ 1993-ին իր գործերը մեծ յաջողութեամբ ցուցադրուեցան Αντήνωρ պատկերասրահին մէջ, իսկ մէկ գործը կը ցուցադրուի Վորէ թանգարանին մէջ։
Ան վերջին երկու տարիներուն ընթացքին տառապեցաւ թոքերու քաղցկեղէն եւ մեռաւ շնչառական եւ թոքային բորբոքումներու պատճառով, 92 տարեկան հասակին։ Անոր մահին յայտարարութենէն անմիջապէս ետք, յունական մշակութային եւ քաղաքական շրջանակները անխտիր, յարգանքի տուրք մատուցեցեցին անոր ձգած կրկնակի ժառանգութեան համար՝ որպէս յունական շարժապատկերի ոսկեդարի առաջատար դէմք եւ նուիրուած պետական, Աթէնքի քաղաքապետութեան խորհուրդի եւ ընդհանրապէս հասարակական ծառայող։
Անձնական կեանքին մէջ, ան երկու անգամ ամուսնացած է․ «Ֆինոս Ֆիլմին» նկարահանութեան տնօրէնին հետ եւ ծանուցումներու մասնագէտ Եորղօ Դոքսային հետ։
Ընտրուած ժապաւէնագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարի | Տիտղոս | Դեր |
|---|---|---|
| 2012 | Ան․․․ | Էլենի Գոգովիքու |
| 1972 | Սիմորիա էրասթոն | Էլենա Վայիանու |
| 1968 | Օ սթրինկլոս բու էղինէ առնաքի | Մերի Հածիթոմա - Գոսթանտինիդու |
| 1968 | Գաբեթան Ֆանիս Պասթունի | Մարինա Եանա |
| 1968 | Գիբսելիէն՝ իտալուհի մը | Պիանքա |
| 1966 | Ահ! գէ նամունա անտրաս | Սթելա / Ալեքոս |
| 1965 | Գէ ի ղինի նա ֆովաթէ թոն անտրա | Էլենի Գոգովիքու |
| 1964 | Ի Սոֆերինա | Լիլի Հարիդիմու |
| Օ ֆիլոս մու օ Լեֆթերաքիս | Ֆոֆօ Վլասի | |
| 1961 | Ալիմոնօ սթուս նէուս | Ռիթա |
| Ատիղոնի | Իսմինի | |
| 1960 | Էկլիմա սթա բարասքինիա | Էլենա Բաւլիդի |
| Թա գիթրինա ղանտիա | Ռենա Գալիղարիդի |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.protothema.gr/life-style/article/1851183/pethane-se-ilikia-92-eton-i-maro-kodou/
- ↑ (unspecified title) — Յունաստանի Խորհրդարան.
- ↑ Օ ֆիլոս մու օ Լեֆթերաքիս(յունարէն)
- ↑ Գիբսելիէն՝ իտալուհի մը(յունարէն)
- ↑ Մարօ Գոնտու(յունարէն)
- ↑ Մարօ Գոնտուն մահացաւ 92 տարեկանին(յունարէն)
- ↑ Մարօ Գոնտու, ՖԻնոս ֆիլմ(յունարէն)
- ↑ Մարօ Գոնտու․ Գարայեանիս-Գարածոբուլոս(յունարէն)
- ↑ Մարօ Գոնտու, Յունական ժապաւէնագրութեան ոսկեդարի առաջատարերէն(անգլերէն)