Jump to content

Մարք Քառնի

Մարք Քառնի
անգլերէն՝ Mark Carney
Ծնած է 16 Մարտ 1965(1965-03-16)[1][2] (61 տարեկան)
Ծննդավայր Ֆորթ Սմիթ, Region 5, Northwest Territories, Հյուսիսարևմտյան տարածքներ, Քանատա[1][3]
Քաղաքացիութիւն  Քանատա[4],  Իրլանտա և  Միացեալ Թագաւորութիւն
Մայրենի լեզու անգլերէն
Կրօնք Կաթոլիկութիւն
Ուսումնավայր Հարուարտ քոլեճ, Սուրբ Պետրոսի քոլեջ?, Nuffield College?[5], Հարուըրտ Համալսարան և St. Francis Xavier High School?
Երկեր/Գլխաւոր գործ Value(s): Building a Better World for All?
Մասնագիտութիւն տնտեսագէտ, բանկիր, քաղաքական գործիչ, central bank governor և Կուսակցութեան ղեկավար
Աշխատավայր Գոլդման Սաքս?, Անգլիայի բանկ?, Կանադայի բանկ?, Կանադայի կառավարություն?, Brookfield Corporation? և Bloomberg?
Վարած պաշտօններ Governor of the Bank of England?, Governor of the Bank of Canada?[1], Leader of the Liberal Party of Canada?[1], Prime Minister of Canada?[6][1], Քանատայի Համայնքներու Պալատի անդամ[1][7] և վարչապետ[3]
Անդամութիւն Երեսունի խումբ?[8] և Blue Grit?
Կուսակցութիւն Քանատայի Ազատական Կուսակցութիւն[4]
Ամուսին Diana Fox?[9]
Ծնողներ հայր՝ Robert J. Carney?[10], մայր՝ Verlie Margaret Carney?
Ստորագրութիւն

Մարք Քառնի (անգլերէն՝ Mark Carney, 16 Մարտ 1965(1965-03-16)[1][2], Ֆորթ Սմիթ, Region 5, Northwest Territories, Հյուսիսարևմտյան տարածքներ, Քանատա[1][3]), քանատացի-բրիտանացի տնտեսագէտ։ Քանատայի 24-րդ վարչապետը։

Քառնին ծնած է Ֆորթ Սմիթ (Շրջանցող Հիւսիս-Արեւմտեան Տարածքներ) եւ մեծցած է Էտմոնթընի մէջ (Ալպերթա)։ Ան 1987-ին աւարտած է Հարվըրտի համալսարանը՝ ստանալով տնտեսագիտութեան պսակաւոր արուեստից (bachelor) աստիճան, իսկ Օքսֆորտի համալսարանէն ստացած է մագիստրոսի (1993) եւ դոկտորական (1995) աստիճանները՝ դարձեալ տնտեսագիտութեան ոլորտին մէջ։ Քառնի 13 տարի աշխատած է «Goldman Sachs»-ի մէջ, ապա 2003-ին միացած է Քանատայի Դրամատան (Bank of Canada) իբրեւ փոխ-կառավարիչ։ 2004-ին ան միացած է Քանատայի Ելեւմուտքի նախարարութեան՝ իբրեւ աւագ աջակից փոխ-նախարար։ Քառնի պաշտօնավարած է իբրեւ Քանատայի Դրամատան ութերորդ կառավարիչ 2008-էն 2013։ Իբրեւ կառավարիչ՝ ան ղեկավարած է Քանատայի դրամական քաղաքականութիւնը 2008-ի համաշխարհային ելեւմտական տագնապին ընթացքին։ 2011-ին ան նշանակուեցաւ Ֆինանսական կայունութեան խորհուրդի (Financial Stability Board) երկրորդ ատենապետ՝ պաշտօնավարելով երկու շրջան՝ մինչեւ 2018։ Քանատայի Դրամատան կառավարիչի իր պաշտօնավարութենէն ետք, Քառնի նշանակուեցաւ Անգլիոյ Դրամատան 120-րդ կառավարիչ՝ դառնալով այդ պաշտօնը ստանձնած առաջին ոչ-բրիտանացին։ Ան պաշտօնավարեց 2013-էն 2020՝ ղեկավարելով կեդրոնական դրամատան արձագանգները «Brexit»-ին եւ «COVID-19» համավարակի սկզբնական փուլին։

Կառավարիչի պաշտօնէն ետք, Քառնի ստանձնեց շարք մը դերեր մասնաւոր եւ հանրային մարզերուն մէջ։ Ան ծառայեց իբրեւ «Bloomberg L.P.»-ի ատենապետ, «Brookfield Asset Management»-ի փոխ-ատենապետ, եւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (ՄԱԿ) Գլխաւոր քարտուղարի Կլիմայական գործողութիւններու եւ ելեւմուտքի յատուկ պատուիրակ՝ 2020-էն ի վեր։ Ան եղած է Քանատայի վարչապետ Ճասթին Թրուտոյի ոչ-պաշտօնական խորհրդականը «COVID-19» համավարակի սկիզբը, նախքան մասնաւոր մարզ վերադառնալը։ 2025-ին Թրուտոյի հրաժարականի հռչակումէն ետք, Քառնի ջախջախիչ յաղթանակով շահեցաւ Ազատական (Լիպերալ) կուսակցութեան ղեկավարի ընտրութիւնը։ Ըլլալով առաջին վարչապետը, որ երբեք ընտրովի պաշտօն չէր վարած, Քառնի ապա խորհուրդ տուաւ Ընդհանուր նահանգապետին (governor general) լուծարել Խորհրդարանը եւ յայտարարել դաշնակցային ընտրութիւններ։ Այդ ընտրութիւններուն ան Ազատականները առաջնորդեց դէպի փոքրամասնական կառավարութիւն՝ շրջելով նախկին տկար հանրային կարծիքի հարցումները եւ ապահովելով կուսակցութեան չորրորդ անընդմէջ մանտաթը 2015-էն ի վեր, ինչպէս նաեւ ընտրուեցաւ Համայնքներու պալատին մէջ՝ ներկայացնելով Նեփեան (Nepean) ընտրատարածքը։ Տարի մը ետք, Քառնիի Ազատականները կազմեցին մեծամասնական կառավարութիւն՝ ընդդիմադիր երեսփոխաններու կուսակցափոխութեան եւ միջանկեալ ընտրութիւններու (by-election) յաղթանակներուն շնորհիւ։

Իբրեւ վարչապետ իր պաշտօնավարութեան ընթացքին, Քառնի վերցուց սպառողական ածխածնային դաշնակցային տուրքը, որդեգրեց «Մէկ քանատական տնտեսութեան օրէնքը»՝ ի պատասխան Միացեալ Նահանգներու սկսած առեւտրային պատերազմին, հիմնեց «Կառուցենք Քանատայի տունը» (Build Canada Homes) գործակալութիւնը, եւ ներդրաւ «Քանատայի ուտեստեղէնի եւ անհրաժեշտ ապրանքներու նպաստը»։ Քառնիի կառավարութեան օրով արձանագրուեցաւ պաշտպանողական ծախսերու կտրուկ աճ, պաշտօնապէս ճանչցուեցաւ Պաղեստինի Պետութիւնը, բարելաւուեցան յարաբերութիւնները Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, եւ շարունակուեցաւ աջակցութիւնը Ուքրանիոյ՝ ռուս-ուքրանական պատերազմին մէջ։ Գաղափարապէս Քառնի կը բնութագրուի իբրեւ կեդրոնամէտ, տեխնոկրատ (տեխնիկագէտ-կառավարիչ) եւ «Կապոյտ» Ազատական (Blue Grit). իբրեւ վարչապետ՝ ան Ազատականները մղած է դէպի քաղաքական կեդրոն։

Ելեւմտական ասպարէզ[11]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քառնի 13 տարի անցուցած է «Goldman Sachs» ներդրումային դրամատան մէջ՝ նախ 1988-էն 1993, ապա 1995-էն 2003[12]։ Ան աշխատած է անոնց Պոսթընի, Լոնտոնի, Նիւ Եորքի, Թոքիոյի եւ Թորոնթոյի գրասենեակներուն մէջ։ Անոր աստիճանաբար աւելի աւագ պաշտօնները ներառած են՝ պետական ռիսքերու (sovereign risk) համահամակարգող, ելնող պարտքի դրամագլուխի շուկաներու (emerging debt capital markets) գործադիր տնօրէն, եւ ներդրումային դրամատնային գործի (investment banking) կառավարիչ-տնօրէն։ Ան աշխատած է յետ-ապարտհէյտեան Հարաւային Աֆրիկայի՝ միջազգային պարտատոմսերու շուկաներ մուտք գործելու ծրագրին վրայ, ինչպէս նաեւ մասնակցած է 1998-ի ռուսական ելեւմտական տագնապին ընթացքին «Goldman»-ի տարած աշխատանքներուն[13]։

2003-ին Քառնի հեռացաւ «Goldman Sachs»-էն՝ միանալով Քանատայի Դրամատան իբրեւ փոխ-կառավարիչ։ Տարի մը ետք, ան աշխատանքի հրաւիրուեցաւ Քանատայի Ելեւմուտքի նախարարութեան մէջ իբրեւ աւագ աջակից փոխ-նախարար՝ սկսելով 15 Նոյեմբեր 2004-ին[14]։

Նոյեմբեր 2004-էն Հոկտեմբեր 2007, Քառնի եղած է Քանատայի Ելեւմուտքի նախարարութեան աւագ աջակից փոխ-նախարարը եւ G7-ի ներկայացուցչի փոխանորդը (G7 deputy)։ Ան ծառայած է ելեւմուտքի երկու նախարարներու օրով՝ Ռալֆ Կուտէյլ (Ազատական) եւ Ճիմ Ֆլահերթի (Պահպանողական)։ Այս ժամանակահատուածին, Քառնի վերահսկած է Քանատայի կառավարութեան վիճահարոյց ծրագիրը՝ եկամտաբեր հիմնադրամները (income trusts) աղբիւրի մօտ հարկելու վերաբերեալ։ Քառնի նաեւ ղեկավարած է դաշնակցային կառավարութեան պատկանող «Petro-Canada»-ի 19 առ հարիւր բաժնեմասի շահաւէտ վաճառքը[15][16]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 (unspecified title) — 1872.
  2. 1 2 WorldCat EntitiesOCLC, Inc., 2022.
  3. 1 2 3 LUX: Yale Collections DiscoveryNew Haven: Yale University, 2023.
  4. 1 2 https://lop.parl.ca/sites/ParlInfo/default/en_CA/ElectionsRidings/ElectionsԽորհրդարանի Գրադարան.
  5. http://www.nuffield.ox.ac.uk/the-college/about-the-college/
  6. https://www.cbc.ca/news/politics/livestory/mark-carney-to-be-sworn-in-as-prime-minister-9.6684524
  7. Պառլամենտի գրադարան — 1876.
  8. https://group30.org/members/bio_current/carney
  9. https://www.telegraph.co.uk/finance/economics/9704385/New-Bank-of-England-Governor-Mark-Carneys-wife-an-eco-warrior-who-says-banks-are-rotten.html
  10. https://www.cbc.ca/news/indigenous/robert-carney-jbt-day-school-1.7501066
  11. 1 2 (անգլերեն) Mark Carney, 2026-08-31, https://en.wikipedia.org/w/index.php?title=Mark_Carney&oldid=1372313743, վերցված է 2026-08-31
  12. Peter S. Goodman (September 16, 2016). "As Britain Confronts 'Brexit,' a Canadian Takes Center Stage: Mark Carney". The New York Times. Archived from the original on September 6, 2020. Retrieved February 29, 2020.
  13. Scoffield, Heather (January 25, 2008). "Mark Carney takes up his mission [March 30, 2009 update]" (print, online news report). The Globe and Mail. pp. B1, B4–5. Archived from the original on July 16, 2015. Retrieved May 2, 2025.
  14. "Deputy Governor Mark Carney appointed Senior Associate Deputy Minister of Finance" (press release). Ottawa: Bank of Canada. October 21, 2004. Archived from the original on January 18, 2020. Retrieved June 24, 2016.
  15. Stewart, Sinclair (August 26, 2009). "The governor gets his hands dirty". The Globe and Mail. Archived from the original on May 6, 2016. Retrieved June 24, 2016.
  16. "Key facts on Mark Carney, next Bank of Canada chief". Reuters. October 4, 2007. Archived from the original on April 22, 2019. Retrieved June 24, 2016.