Մարտիրոս Ղրիմեցի
| Մարտիրոս Ղրիմեցի | |
|---|---|
| Ծնած է | 6 Յուլիս 1620 |
| Ծննդավայր | Թէոդոսիա, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 25 Օգոստոս 1683[2] (63 տարեկանին) |
| Մահուան վայր | Եգիպտոս, Եգիպտոս[1] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Տեսակ | Երգիծանք |
| Մասնագիտութիւն | հանրային գործիչ, մատենագիր, բանաստեղծ, քահանայ, գրագէտ, կղերական և երգիծաբան |
Մարտիրոս Ղրիմեցի (6 Յուլիս 1620, Թէոդոսիա, Օսմանեան Կայսրութիւն[1] - 25 Օգոստոս 1683[2], Եգիպտոս, Եգիպտոս[1]), հայ եկեղեցական, քաղաքական գործիչ, մատենագիր եւ տաղասաց։
Պատրիարքի պաշտօն վարած է Կոստանդնուպոլիս (1659-1660) եւ Երուսաղէմ (1677-1680, 1681-1683) թուականներուն։
Կենսագրութիւն[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնողները՝ Գրիգոր եւ Խաթուն։ Ուսանած է Կաֆայի Ս. Նշան վանքին մէջ, ապա տեղափոխուած է Թոխաթ եւ աշակերտած՝ տաղասաց Ստեփանոս քահանայ Թոխաթեցիին։ Ուսումնառութիւնը շարունակած է Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանքին մէջ՝ Աստուածատուր Տարոնացիի քով։ 1659-1660 թուականներուն եղած է Կ. Պոլսոյ պատրիարքը, 1661-1664 թուականներուն՝ Ղրիմի թեմի եպիսկոպոսը, իսկ 1680-1683 թուականներուն՝ Երուսաղէմի պատրիարքը։
Մ. Ղրիմեցին կարեւոր դեր խաղցած է Եղիազարեան-Յակոբեան պայքարին մէջ (1664-1680)։ Եղիազար Ա. Այնթապցին կը փորձէր ստեղծել Էջմիածնի հակաթոռ կաթողիկոսութիւն մը, որուն դէմ դուրս եկաւ Էջմիածնի կաթողիկոս Յակոբ Դ. Ջուղայեցին։ Ընդդիմադիր թեւը, սակայն, փաստօրէն կը ղեկավարէր Մ. Ղրիմեցին, որուն ալ յաջողեցաւ խանգարել միասնական կաթողիկոսութեան տրոհումը։
Մ. Ղրիմեցին ձգած է մատենագրական հարուստ ժառանգութիւն։ Իր գրիչին կը պատկանին «Կարգ եւ թիւ թագաւորաց ազգիս Հայոց» (1672) չափածոյ ժամանակագրութիւնը, Ղրիմի հայ գաղութի պատմութեան նուիրուած «Պատմութիւն Ղրիմի»ն, եւ «Ողբ Երեմիա մարգարէին...» (ԺԷ. դարու 70-ական թթ.) երկերը։ 1672-ին չափածոյի վերածած է Յայսմաւուրքը, գրած է ներբողներ, թիւերու մասին չափածոյ վիճաբանութիւն («Յաղագս թուոց») եւ այլն։
Մ. Ղրիմեցիին բնորոշ է երգիծանքը։ Ան վերածնունդի շրջանի առաջին տաղերգուներէն է, որ զաւեշտին ընկերային (սոցիալական) շեշտ տուած է։ Մ. Ղրիմեցիի երգիծական ոտանաւորներուն հերոսները ժամանակի եկեղեցական-քաղաքական գործիչներն են[4][5]։
Գործեր[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մարտիրոս Ղրիմեցի․ Ուսումնասիրութիւն եւ բնագիրներ, աշխատասիրութեամբ Ա․ Մարտիրոսեանի, Երեւան, 1958։
- Յարութիւն Քիւրտեան, Մարտիրոս Ղրիմցի կամ Կաֆացիի տաղերը Թրակիոյ կամ Պուլկարիոյ Հայոց վրայօք, - «Բազմավէպ», 1929, թ. 9, էջ 283-287, 1930, թ. 3, էջ 114-117, թ. 6, էջ 264-268։
- Յարութիւն Քիւրտեան, Մարտիրոս Ղրիմեցիի տաղերուն Քիւրտեան հաւաքածոյի օրինակը, - «Բազմավէպ», 1960, թ. 3-4, էջ 65-71։
Գրականութիւն[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պոտուրեան Մ․, Մարտիրոս Ղրիմեցի եւ իր քերթուածները, Պուքրէշ, 1924։
- Մարտիրոսեան Ա․, Մարտիրոս Ղրիմեցի, Երեւան, 1958[8]։
- Յարութիւն Քիւրտեան, Գրախօսութիւն՝ Մարտիրոս Ղրիմեցի (Հ․ Մկրտիչ Պոտուրեան, Պուքրէշ-Ֆրումոասա, 1924-1930), - «Բազմավէպ», 1932, թ․ 6-7, էջ 311-312։
- Յակոբ Անասեան Հ․, ԺԷ․ դարու ազատագրական շարժումներն Արեւմտեան Հայաստանի մէջ․ Պատմական հետազօտութիւն, Երեւան, 1961։
- Աշոտ Յովհաննիսեան, Դրուագներ հայ ազատագրական մտքի պատմութեան, Երեւան, հտ․ 1-2, 1957-1959։
- Աբգարեան Գ․ Վ․, Գրախօսութիւն՝ Ա․ Մարտիրոսեան «Մարտիրոս Ղրիմեցի»․ - ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտութիւններու, 1959, թիւ 1, էջ 98-100։
- Փիվազեան Էմ․, Գրախօսութիւն՝ Ա․ Ա․ Մարտիրոսեան, Մարտիրոս Ղրիմեցի․ - «Պատմա-բանասիրական հանդէս», 1959, թիւ 1, էջ 255-262։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1981. — հատոր 7. — է. 347.
- 1 2 https://web.archive.org/web/20210131155324/https://avproduction.am/?ln=am&page=person&id=4451
- ↑ (հայերեն) Մարտիրոս Ղրիմեցի, 2025-04-28, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D6%80%D5%B8%D5%BD_%D5%82%D6%80%D5%AB%D5%B4%D5%A5%D6%81%D5%AB&oldid=10295547, վերցված է 2026-07-15
- ↑ «Մարտիրոս Ղրիմեցի | armenianreligion.am». www.armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Zarkfoundation - Մարտիրոս Ղրիմեցի». zarkfoundation.com.
- ↑ (հայերեն) Մարտիրոս Ղրիմեցի, 2025-04-28, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D6%80%D5%B8%D5%BD_%D5%82%D6%80%D5%AB%D5%B4%D5%A5%D6%81%D5%AB&oldid=10295547, վերցված է 2026-07-15
- ↑ (հայերեն) Մարտիրոս Ղրիմեցի, 2025-04-28, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D6%80%D5%B8%D5%BD_%D5%82%D6%80%D5%AB%D5%B4%D5%A5%D6%81%D5%AB&oldid=10295547, վերցված է 2026-07-15
- ↑ Մարտիրոսյան, Արտաշես (1958). Մարտիրոս Ղրիմեցի։ ուսումնասիրություն եվ բնագրեր. ՀայկականՍՍՌԳԱՀրատարակչություն.