Մարլին Տիթրիխ
Մարի Մակտալէն «Մարլէն» Տիթրիխ[6] (կամ Մարլին Տիթրիք, /mɑːrˈleɪnə ˈdiːtrɪx/, գերմաներէն՝ [maʁˈleːnə ˈdiːtʁɪç] 27 Դեկտեմբեր 1901[1][2][3][…], Rote Insel, Շյոնեբերգ, Պրուսիոյ թագաւորութիւն, Գերմանական Կայսրութիւն - 6 Մայիս 1992[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[4][7]) գերմանացի եւ ամերիկացի դերասանուհի ու երգչուհի էր, որուն ասպարէզը գրեթէ եօթը տասնամեակ տեւեց։[8]
1920-ական թուականներու Պերլինի մէջ՝ ան ելոյթ ունեցաւ բեմին վրայ եւ համր ժապաւէններու մէջ։ Ճոզեֆ ֆոն Շթերնպերկի (Josef von Sternberg) The Blue Angel (1930) ֆիլմին մէջ իր՝ Lola Lola-ի դերակատարումը իրեն բերաւ միջազգային ճանաչում եւ պայմանագիր մը՝ Paramount Pictures-ի հետ։ Տիթրիխ գլխաւոր դերեր ստանձնեց բազմաթիւ Hollywood-եան ժապաւէններու մէջ, ներառեալ Շթերնպերկի բեմադրած վեց դերերը՝ Morocco (1930) (իր միակ Օսքարի՝ Լաւագոյն դերասանուհիի թեկնածութիւնը), Dishonored (1931), Shanghai Express եւ Blonde Venus (երկուքն ալ՝ 1932), The Scarlet Empress (1934) եւ The Devil Is a Woman (1935)։
Բ. Համաշխարհային պատերազմի ողջ ընթացքին՝ ան բարձրահամբաւ զուարճարար մըն էր Միացեալ Նահանգներու մէջ։ Թէեւ ան ուշագրաւ դերակատարումներ ունեցաւ պատերազմէն ետք նկարահանուած մի քանի ժապաւէններու մէջ, ներառեալ Պիլի Ուայլտըրի (Billy Wilder) A Foreign Affair (1948), Ալֆրետ Հիչքոքի Stage Fright (1950), Պիլի Ուայլտըրի Witness for the Prosecution (1957), Օրսըն Ուելզի (Orson Welles) Touch of Evil (1958) եւ Սթենլի Քրեյմըրի (Stanley Kramer) Judgment at Nuremberg (1961), ան իր ժամանակին մեծ մասը, 1950-ականներէն մինչեւ 1970-ականներ, անցուց աշխարհով մէկ շրջագայելով՝ որպէս կենդանի ելոյթներու աստղային կատարող։
Տիթրիխ ծանօթ էր Բ. Համաշխարհային պատերազմի ընթացքին իր մարդասիրական ջանքերով՝ ապաստան տալով գերմանացի եւ ֆրանսացի աքսորեալներու, նիւթական աջակցութիւն տրամադրելով եւ ջատագովելով անոնց ամերիկեան քաղաքացիութիւնը։ Պատերազմի ընթացքին ռազմաճակատին վրայ բարոյականը բարձրացնելու իր աշխատանքին համար՝ ան զանազան պատիւներ ստացաւ Միացեալ Նահանգներէն, Ֆրանսայէն, Պելճիքայէն եւ Իսրայէլէն։ 1999-ին՝ American Film Institute-ը Տիթրիխը դասեց որպէս դասական Hollywood-եան շարժապատկերի կին պաստառային լեգենդներու իններորդ մեծագոյնը։[9]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 Discogs — 2000.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118525565 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Marlene Dietrich Returns To Become Citizen of U. S. / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1938. — P. 5. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Born as Maria Magdalena, not Marie Magdalene, according to Dietrich's biography by her daughter, Maria Riva (Riva 1993); however, Dietrich's biography by Charlotte Chandler cites "Marie Magdalene" as her birth name (Chandler 2011, էջ 12).
- ↑ Flint Peter B. (7 May 1992)։ «Marlene Dietrich, 90, Symbol of Glamour, Dies»։ The New York Times
- ↑ «Marlene Dietrich – The Ultimate Gay Icon»։ The Cinema Museum, London։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 6 January 2018-ին։ արտագրուած է՝ 5 January 2018
- ↑ «AFI's 50 Greatest American Screen Legends»։ American Film Institute։ արտագրուած է՝ 30 August 2014