Մարի Քիւրի
Մարիա Սալոմէա Սքլոթովսքա-Քիւրի (Լեհերէն՝ [ˈmarja salɔˈmɛa skwɔˈdɔfska kʲiˈri]; ծնունդով Սքլոթովսքա; 7 նոյեմբեր 1867 – 4 յուլիս 1934), ճանչցուած որպէս Մարի Քիւրի (/ˈkjʊəri/ KURE-ee;[1] Ֆրանսերէն՝ [maʁi kyʁi]), լեհ եւ ֆրանսացի քաղաքացիութիւն ստացած ֆիզիքագէտ եւ քիմիագէտ մըն էր, որ առաջատար հետազօտութիւններ կատարեց ռատիոակտիւութեան վրայ։[12]
Կենսագրական գիծեր[13]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան իր ամուսնոյն՝ Փիէր Քիւրիի հետ կիսեց 1903-ի Ֆիզիքայի Նոպելեան Մրցանակը՝ «Փրոֆեսէօր Հենրի Պեքերելի յայտնաբերած ճառագայթաաշխուժութեան երեւոյթներուն շուրջ իրենց կատարած համատեղ հետազօտութիւններուն համար»: Ան շահեցաւ 1911-ի Քիմիագիտութեան Նոպելեան Մրցանակը՝ «ռատիում եւ փոլոնիում տարրերու յայտնագործման, ռատիումի առանձնացման (ստացման) եւ այս արտասովոր տարրի բնոյթին ու միացութիւններու ուսումնասիրման համար»:
Քիւրի Նոպելեան Մրցանակ շահող առաջին կինն էր, առաջին անձը, որ երկու անգամ արժանացաւ Նոպելեան Մրցանակի, եւ միակ անձը, որ Մրցանակ ստացաւ գիտական երկու տարբեր մարզերու մէջ: Ան եւ Փիէր առաջին ամուսնական զոյգն էին, որոնք շահեցան Նոպելեան Մրցանակը՝ սկիզբ դնելով Քիւրի ընտանիքի հինգ Նոպելեան մրցանակներու ժառանգութեան: 1906-ին ան դարձաւ առաջին կինը, որ փրոֆեսէօրի աստիճան ստացաւ Փարիզի Համալսարանին (Sorbonne) մէջ:
Քիւրի ծնած է Վարշաւիա, ուր ուսանած է գաղտնի «Թռչող Համալսարան»-ին մէջ եւ սկսած իր գործնական գիտական պատրաստութիւնը: 1891-ին Քիւրի հետեւեցաւ իր աւագ քրոջ՝ Պրոնիսլաւային՝ Փարիզ ուսանելու համար, ուր ստացաւ իր բարձրագոյն աստիճանները եւ կատարեց իր յետագայ գիտական աշխատանքը: 1895-ին ան ամուսնացաւ Փիէրի հետ, որուն հետ իրականացուց ճառագայթաաշխուժութեան վերաբերեալ ռահվիրայական հետազօտութիւններ (եզրոյթ մը, զոր ինք հնարեց/շրջանառութեան մէջ դրաւ): Փիէր մահացաւ 1906-ին Փարիզի մէջ փողոցային պատահարի հետեւանքով:
Քիւրիի ղեկավարութեամբ կատարուեցան աշխարհի առաջին ուսումնասիրութիւնները ճառագայթաաշխուժ իզոթոփներու միջոցով ուռուցքներուբուժման վերաբերեալ: Ան հիմնեց Փարիզի Քիւրի Ինստիտուտը 1920-ին եւ Վարշաւիայի Քիւրի Ինստիտուտը 1932-ին․ երկուքն ալ կը մնան բժշկական հետազօտութիւններու հիմնական կեդրոններ: Առաջին Համաշխարհային Պատերազմին ընթացքին ան մշակեց շարժական ռենթկենեան միաւորներ՝ ռազմադաշտային հիւանդանոցներուն ռենթկենեան ծառայութիւններ ապահովելու համար:
Ըլլալով Ֆրանսայի քաղաքացի՝ Քիւրի, որ կ'օգտագործէր երկու մականուններն ալ, երբեք չկորսնցուց իր լեհական ինքնութեան զգացումը[14][15]: Ան իր դուստրերուն սորվեցուց լեհերէն եւ զանոնք տարաւ Լեհաստան այցելութիւններու: Իր եւ Փիէրի յայտնաբերած առաջին քիմիական տարրը ան անուանեց «փոլոնիում»՝ ի պատիւ իր ծննդավայրին՝ Լեհաստանին[16]:
Քիւրի մահացաւ 1934-ին, 66 տարեկանին, Փասիի (Հոթ-Սավուա, Ֆրանսա) Սանսելմոզ առողջարանին մէջ՝ ապլասթիք անեմիայէ, որ հաւանաբար հետեւանք էր իր գիտական հետազօտութիւններուն եւ Առաջին Համաշխարհային Պատերազմի ատեն[17] ռազմադաշտային հիւանդանոցներու մէջ կատարած ռենթկենաբանական աշխատանքներուն ընթացքին ճառագայթման ենթարկուելուն: Իր Նոպելեան Մրցանակներէն զատ, ան ստացաւ բազմաթիւ այլ պատիւներ ու մեծարանքներ. 1995-ին ան դարձաւ առաջին կինը, որ իր սեփական վաստակին համար ամփոփուեցաւ Փարիզի Պանթէոնին մէջ[18], իսկ Լեհաստանը 2011 թուականը յայտարարեց Մարի Քիւրիի Տարի՝ Քիմիագիտութեան Միջազգային Տարուան ընթացքին: Քիւրի բազմաթիւ կենսագրութիւններու նիւթ դարձած է, ներառեալ իր դստեր՝ Էւի հեղինակած «Մատամ Քիւրի» (Madame Curie) գիրքը: Արհեստական «քիւրիում» տարրը անուանուած է ի պատիւ իրեն:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://chemia.ug.edu.pl/sites/default/files/_nodes/strona-chemia/16702/files/fmr-mscurie.pdf
- 1 2 3 4 Рожанский И. Д. Склодовская-Кюри Мария // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 512.
- 1 2 3 Կրուգոսվետ — 2000.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ (unspecified title)
- ↑ Reid R. W. Marie Curie — New American Library, 1974. — P. 6.
- 1 2 3 4 https://www.leopoldina.org/fileadmin/redaktion/Mitglieder/CV_Curie-Sklodowska_Marie_D.pdf
- ↑ http://www.nytimes.com/1995/04/21/world/marie-curie-enshrined-in-pantheon.html
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Jones Daniel (2011)։ Roach Peter, Setter Jane, Esling John, խմբգրնր․։ Cambridge English Pronouncing Dictionary (18th հրտրկթն․)։ Cambridge University Press։ ISBN 978-0-521-15253-2
- ↑ (անգլերեն) Marie Curie, 2026-09-07, https://en.wikipedia.org/w/index.php?title=Marie_Curie&oldid=1373684678, վերցված է 2026-09-14
- ↑ See her signature, "M. Skłodowska Curie", in the infobox.
- ↑ Her 1911 Nobel Prize in Chemistry was granted to "Marie Sklodowska Curie" File:Marie Skłodowska-Curie's Nobel Prize in Chemistry 1911.jpg.
- ↑ Goldsmith, Barbara (2005). Obsessive Genius: The Inner World of Marie Curie. W. W. Norton & Company. p. 149. ISBN 978-0-393-05137-7. Archived from the original on 5 May 2016. Retrieved 15 March 2016.
- ↑ "The Genius of Marie Curie: The Woman Who Lit Up the World" Եություպի վրայ (a 2013 BBC documentary)
- ↑ "Marie Curie Enshrined in Pantheon". The New York Times. 21 April 1995. Archived from the original on 22 January 2012. Retrieved 2 August 2012.