Մարիքա Գոթոբուլի
| Մարիքա Գոթոբուլի յուն․՝ Μαρίκα Κοτοπούλη | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 3 (15) Մայիս 1887[1] |
| Ծննդավայր | Աթէնք, Յունաստան |
| Մահացած է | 11 Սեպտեմբեր 1954[1] (67 տարեկանին) |
| Մահուան վայր | Աթէնք, Յունաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | թատրոնի դերասանուհի և դերասանուհի |
| Ամուսին | Եորղոս Խելմիս |
| Ծնողներ | հայր՝ Տիմիթրիս Գոթոբուլիս, մայր՝ Էլենի Գոթոբուլի |
|
Ստորագրութիւն | |
Մարիքա Գոթոբուլի (յուն․՝ Μαρίκα Κοτοπούλη, 3 Մայիս 1887, Աթէնք - 11 Սեպտեմբեր 1954 Աթէնք)․ յոյն հանրածանօթ դերասանուհի։ Ան յատկանշուեցաւ յատկապէս որպէս ողբերգակ օտար եւ յոյն դասական հեղինակներու գործերուն մէջ։
Գոթոբուլի գլխաւոր դերեր ստանձնեց բազմաթիւ թատերական ոճերու մէջ, ինչպէս կատակերգութիւն ու ծաղրանք: Ժամանակակից հեղինակներու գործերուն մէջ անոր դերակատարութիւնը կը նկատուի անկրկնելի։ Թէեւ արտաքին տեսքով չէր առանձնանար, սակայն շահեցաւ հիացմունք իր արձակած հմայքով, ինչպէս նաեւ իր միտքի կայծկլտումով ու մտքի ստեղծագործութեամբ։
1908-ին, երբ Գոթոպուլի Պոլիս էր շրջապտոյտի համար, սիրահարուեցաւ քաղաքական գործիչ եւ մտածող Իոն Դրաղումիին, որ հոն Յունական Դեսպանատան Առաջին Գրագիրն էր ու որուն հետ առաջին անգամ հանդիպած էր 1905-ին, Աղեքսանդրիա։ Իրենց կապը տեւեց մինչեւ 31 Յուլիս 1920, երբ իր սիրելին՝ Իոն սպաննուեցաւ։
Մարիքա Գոթոբուլի մահացաւ 11 Սեպտեմբեր 1954-ին։ Իր դագաղը դրուեցաւ Մայր եկեղեցւոյ մէջ ժողովուրդի երկրպագութեան համար։ Թաղուեցաւ պետական ծախսով։