Մարինա Սաֆարեան
Մարինա[1] Տմիթրիի Սաֆարեան (), հայ ֆթիզիատր։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1992), փրոֆեսոր (1993)։ ՀՀ վաստակաւոր բժիշկ (2011)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարինա Սաֆարեանը ծնած է 1953 թուականին Երեւան քաղաքին մէջ։ 1971 թուականին աւարտած է Երեւանի թիւ 76 միջնակարգ դպրոցը, իսկ 1977 թուականին՝ Երեւանի բժշկական համալսարանը։[2]
1981 թուականին պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն։
1980-1985 թուականներուն եղած է Երեւանի պետական բժշկական համալսարանի թերապիայի ամպիոնի գիտաշխատող։
1985 թուականին նշանակուած է տուբերկուլոզի ամպիոնի ասիստենտ։
1994 թուականէն՝ ֆթիզիապուլմոնոլոգիայի ամպիոնի վարիչ[3]։
1992 թուականին Մոսկուայի Տուբերկուլոզի կեդրոնական գիտահետազօտական ինստիտուտին մէջ պաշտպանած է դոկտորական ատենախօսութիւն։
2011 թուականին ստացած է երկրորդ բարձրագոյն կրթութիւն՝ տնտեսագէտի որակաւորումով։
1993-2004 թուականներուն եղած է ՀՀ առողջապահութեան նախարարութեան գլխաւոր ֆթիզիատր, իսկ 2009 թուականին վերանշանակուած է այդ պաշտօնին։
2006 թուականէն՝ Հայաստանի ֆթիզիատրներու ասոցիացիայի նախագահ։
2007 թուականին նշանակուած է ՀՀ ԱՆ «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրէն, եւ 2012 թուականին վերանշանակուած է նոյն պաշտօնին։
Մասնագիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխատած է ԱՀԿ-ի խորհրդատուի կարգավիճակով՝ մասնակցելով տուբերկուլոզի վերահսկման եւ բժիշկներու վերապատրաստման միջազգային ծրագիրներու։
Հետազօտած է տուբերկուլոզի համաճարակաբանութիւնը, հակատուբերկուլոզային դեղամիջոցներու արդիւնաւէտութիւնը, եւ առաջարկած է տուբերկուլոզի ակտիւութեան գնահատման նոր մեթոդ՝ օքսիդիչ եւ հակաօքսիդիչ համակարգերու ուսումնասիրութեան հիման վրայ[4]։
Անդամակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ՀՀԿ անդամ է[5]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀՀ վաստակաւոր բժիշկ (2011)
- ՀՀ պաշտպանութեան նախարարի մեդալ (2012)
- Երեւանի պետական բժշկական համալսարանի ոսկէ մեդալ
- Ռուսաստանի բնական գիտութիւններու ակադեմիայի «Ռոբերտ Կոխ» եւ «Եկատերինա Մեծ» շքանշաններ
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Ֆթիզիատրիա», դասագիրք (2002)
- «Տուբերկուլոզի ձեռնարկ» (2004)
- «Ֆթիզիատրիայի անկիւնաքարերը» (2004)
- «Լիպիդային փոխանակումը եւ համակցուած հակաօքսիդանտ թերապիան թոքային տուբերկուլոզի ժամանակ» (1998)
- «Основы фтизиатрии» (2010)
- «Basics of Phthisiology» (2010)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։ Elections.am (հայերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ նոյեմբերի 25-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 29
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Ֆթիզիատրիայի ամբիոն»։ www.ysmu.am (am-am)։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 29Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Սաֆարյան, Մարինա Դմիտրիի, 1953- (Personal Name)»։ opac.flib.sci.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 29Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ «Կուսակցության խորհուրդը - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետական կուսակցություն»։ www.hhk.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 29