Մարինա Ապրամովիչ

Մարինա Ապրամովիչ (սերպ․՝ Marina Abramović, ծ․՝ 30 Նոյեմբեր 1946, Պելկրատ, Սերպիայի Սոցիալիստական Հանրապետութիւն, ՀՍՖՀ), սերպ արուեստագէտ փերֆորմեր։ Մարմնային արուեստի ճիւղի անդամ է։ 2007 թուականին հաստատել է իր անունով Marina Abramović Institute (MAI) հաստատութիւնը, որը հասարակական կազմակերպութեան բնոյթ կը կրէ (NGO)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարինա Ապրամովիչ ծնած է Պէլկրատ։
Աշխատանքը[1]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր աշխատանքը կ'ուսումնասիրէ մարմնի արուեստը (body art), դիմացկունութեան արուեստը (endurance art), կատարողին եւ հանդիսատեսին միջեւ եղած յարաբերութիւնը, մարմնի սահմանները եւ մտքի կարելիութիւնները։
Աւելի քան չորս տասնամեակ գործուն ըլլալով, Աբրամովիչը ինքզինք կը կոչէ «Փերֆորմանսի Արուեստի Տատիկ» (grandmother of performance art)։
Ան ռահվիրայ դարձաւ գեղարուեստական ինքնութեան նոր գաղափարի մը մէջ, ներմուծելով դիտորդներու մասնակցութիւնը, կեդրոնանալով «ցաւին, արիւնին եւ մարմնի ֆիզիքական սահմանները դիմակայելու» վրայ։
2007-ին ան հիմնեց Մարինա Աբրամովիչի Հիմնարկը (Marina Abramović Institute - MAI), որ շահոյթ չհետապնդող հիմնադրամ մըն է Փերֆորմանսի Արուեստին համար։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Balkan Epic, Skira, 2006.
- Walk Through Walls : A Memoir, 2016.
Ֆիլմեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Balkan Baroque, Փիեռ Քուլիպոֆ (Pierre Coulibeuf), 1999
- Balkan Erotic Epic, Մարինա Ապրամովիչ, 2006
- ↑ (անգլերեն) Marina Abramović, 2025-11-19, https://en.wikipedia.org/w/index.php?title=Marina_Abramovi%C4%87&oldid=1323097905, վերցված է 2025-11-28