Մարիա Քորինա Մաչատօ
| Մարիա Քորինա Մաչատօ սպ.՝ María Corina Machado | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 7 Հոկտեմբեր 1967[1][2] (58 տարեկան) |
| Ծննդավայր | Քարաքաս, Վենեզուելա[3][4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Սպաներէն |
| Կրօնք | Կաթոլիկութիւն |
| Ուսումնավայր | Անդրես Բելո կաթոլիկ համալսարան? և Institute of Advanced Studies in Administration? |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, իրաւապաշտպան և արդյունաբերական ինժեներ |
| Աշխատավայր | Անդրես Բելո կաթոլիկ համալսարան? և Radio Caracas Radio? |
| Վարած պաշտօններ | Վենեսուելայի Ազգային ժողովի անդամ? |
| Անդամութիւն | Súmate? |
| Կուսակցութիւն | Vente Venezuela?[5] |
| Ամուսին | Ricardo Sosa Branger?[6] |
| Ծնողներ | մայր՝ Corina Parisca? |
|
Ստորագրութիւն | |
Մարիա Քորինա Մաչատօ (սպ.՝ María Corina Machado, 7 Հոկտեմբեր 1967[1][2], Քարաքաս, Վենեզուելա[3][4]), վենեզուելացի քաղաքական գործիչ։ Վենեզուելայի Ազգային Ժողովի պատգամաւոր 2011-2014 թուականներ։ Եղած է նախագահութեան թեկնածու 2012 թուականի նախագահական ընտրութիւններուն եւ նշած է, որ կը մասնակցի 2019 թուականի նախագահական ընտրութիւններուն, եթէ նախագահ Խուան Կուայտօն զինք առաջարկեր։ Ան կրնայ դառնալ առաջին կին նախագահը[7]։
2014 թուականի ընդվզումներուն, Մաչատօն առաջիններէն մէկը եղած է՝ կառավարութեան դէմ կազմակերպուող ընդվզումներուն[8]։
Մարիա Քորինա Մաչատօ 2023 թուականին վենեզուելական ընդդիմութեան նախնական ընտրութեան մէջ ջախջախիչ յաղթանակ արձանագրած է` ապահովելով քուէներուն աւելի քան 90 առ հարիւրը, ինչ որ զինք վերածած է Վենեզուելայի նախագահ Նիքոլաս Մատուրոյի հետ մրցակցելու ամէնէն ականաւոր թեկնածուին, սակայն վենեզուելական իշխանութիւնները յետագային արգիլեցած են, որ ան իր թեկնածութիւնը առաջադրէ, ինչ որ միջազգային բուռն դատապարտման արժանացած է[9]:
Մրցանակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2025-ին, Նոպէլէան կոմիտէն 2025-ի Նոբէլեան խաղաղութեան մրցանակը շնորհած է Վենեզուելլայի ընդդիմութեան առաջնորդ Մարիա Քորինա Մաչատոյին՝ Վենեզուելլայի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան եւ բռնապետութենէն ժողովրդավարութիւն անցնելու արդար եւ խաղաղ գործընթացի անխոնջ աշխատանքներուն համար[10]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://www.aljazeera.com/news/2025/10/10/who-is-maria-corina-machado-2025-winner-of-the-nobel-peace-prize
- 1 2 https://www.independent.co.uk/news/world/americas/maria-corina-machado-nobel-peace-prize-trump-b2843093.html
- 1 2 Person Profile // Internet Movie Database — 1990.
- 1 2 Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://relial.org/relial-respalda-el-liderazgo-de-maria-corina-machado/
- ↑ https://www.telecinco.es/famosos/20251010/vida-personal-maria-corina-machado-nobel-paz-divorcio-hijos-pareja_18_016825966.html
- ↑ «Venezuela could see its first female president»։ Fox Business
- ↑ "Venezuela Protests Drive Poor to Maduro as Death Toll Mounts". Business Week. Accessed 23 December 2014.
- ↑ «Թրամփ. «Նոպելեան Մրցանակը Ստացած Անձը Ինծի Հեռաձայնեց Եւ Ըսաւ. Որ Զայն»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2025-10-13։ արտագրուած է՝ 2026-04-21
- ↑ «Մարիա Քորինա Մաչատօ Խաղաղութեան Նոպէլեան Մրցանակակիր»։ Ազգ21 (անգլերեն)։ 2025-10-10։ արտագրուած է՝ 2026-04-21