Jump to content

Մարիա Նալպանտեան

Մարիա Նալպանտեան
արաբերէն՝ ماريا
Ծննդեան անուն արաբերէն՝ ماريا نالبنديان
Ծնած է 1 Օգոստոս 1985(1985-08-01) (40 տարեկան)
Ծննդավայր Պէյրութ, Լիբանան
Քաղաքացիութիւն  Լիբանան
Մայրենի լեզու հայերէն
Կրօնք քրիստոնէութիւն
Մասնագիտութիւն երգչուհի, նորաձեւութեան կերպար, կինոդերասանուհի և դերասանուհի

Մարիա Նալպանտեան (Արաբերէն |ماريا نالبنديان), անգլ.՝ Maria Nalbandian, 1 Օգոստոս 1985, Պէյրութ, Լիբանան), լիբանանայ հանրայայտ փոփ երգչուհի։ Ծնած է 1 Օգոստոս 1985-ին։ Արաբական աշխարհին մէջ յայտնի է Մարիա անունով։

Մեծցած է հայկական ընտանիքի մէջ։ Ունի մեծ եղբայր։ Ստացած է կրթութիւն գործարարութեան եւ մարքեթինգի բնագաւառներուն մէջ։ Պատանեկան տարիքին նկարահանուած է բազմաթիւ գովազդային հոլովակներու մէջ։ 2003 թուականէն երգելով արաբերէն, Մարիան կը թողարկէ ամբողջական 2 ալպոմ եւ 5 սինկլ, որն ալ կը բերէ մեծ հանրաճանաչութիւն՝ Արաբական աշխարհին մէջ։ "Elaab" առաջին երաժշտական հոլովակի ռեժիսորը հանրայայտ Ժատ Շուէրին է (Անգլերէն |Jad Shwery)։ 2010 թուականին սկսելով Իր դերասանական ուղին, կը նկարահանուի երկու եգիպտական ֆիլմերու մէջ՝ " Bidoun Rakaba " եւ "Ahasees"։ 2015 կը թողարկէ առաջին ամբողջական ալպոմը հայերէն լեզուով։ 2015 թուականին Մարիան կը ճանչցուի աշխարհի ամենագեղեցիկ հայուհին[1][2]։ Իսկ 2015 թուականին, Մարիան ձեռք կը բերէ Հայաստանի անձնագիր։

Սկաւառակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

արաբերէն ալպոմներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
"ELAAB" | 2005 հայերէն անուանում
Elaab Խաղ
Balash Te'olly Մի յիշեցներ
3andak Shi Դուն ունիս բան մը
Tekzeb Alayya Ինձ խաբեցիր
Eih Wallah '
Bahebbak Add Eih Ինչքան Քեզ կը սիրեմ
Aywa Ya Seedi '
Ya Maria Օհ Մարիա
Elaab (Radio Mix) Խաղ
"WE REGEAT TANY" | 2007 հայերէն անուանում
Stop, Taala Bass Կանգնիր եւ մօտ եկուր
Tehayelny '
La'etein '
Boos Eedak '
Bekhatrak '
We Regeat Tany Ես կրկին վերադարձայ
Nefertiti Նեֆերթիթի
Ya Waheshny Քեզ կ՚ըսեմ, որու ես կորսնցուցած եմ
Ourestoun / հայերէն ՈՒ՞ր ես Դու
Tak Dom '
"ՄԻ ԵՐԱԶ" անգլերէն անուանում
Երազ մը A Dream
Շնորհաւոր Happy Birthday
Ելէք հայեր Rise Armenians
Ինձ մոռցիր Forget Me
Սէր չկայ No Love
Չեմ ներեր Would Not Forgive
Հարսի նամակը Bride Message
Դէ գնա Go Away
տարեթիւ անուանում
2008 Bahebb El Mas
2009 Einak Fe Einy ft. Ahmed Fahmy
2013 Ջան է Ջան
2014 Nadran Alayya

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «"Maria Faces New Lawsuit, "»։ Al Bawaba։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007 թ․ մարտի 11-ին։ արտագրուած է՝ 2006 թ․ փետրվարի 19
  2. «ماريا: الإثارة خدمتني في بداية المشوار»։ آزاد-هاي։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ օգոստոսի 16-ին։ արտագրուած է՝ 2015 թ․ օգոստոսի 12

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]