Մարիա Կարապետեան
| Մարիա Կարապետեան | |
|---|---|
| Ծնած է | 20 Փետրուար 1988[1] (38 տարեկան) |
| Ծննդավայր | Վանաձոր, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ |
| Ուսումնավայր | Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
| Աշխատավայր | պատգամավոր, լեզվաբան-երկրագետ, եվրոպագետ |
| Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր և Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր |
| Կուսակցութիւն | Քաղաքացիական Պայմանագիր |
Մարիա Կարապետեան (20 Փետրուար 1988[1], Վանաձոր, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամաւոր, լեզուաբան-երկրագէտ, եւրոպագէտ։ Մարդու իրաւունքներու պաշտպանութեան եւ հանրային հարցերու մշտական յանձնաժողովի անդամ[2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարիա Կարապետեան ծնած է 20 Փետրուար 1988-ին, Կիրովական (այժմ՝ Վանաձոր)։
2008–2013 թուականներուն աշխատած է Միջազգային որակեալ դպրոցներու (Quality Schools International) Երեւանի մասնաճիւղին մէջ՝ որպէս դասախօս։
2011–2018 թուականներուն ղեկավարած է «Իմէջին» կոնֆլիկտներու յաղթահարման կեդրոնը։
2015–2018 թուականներուն եղած է «Կովկասեան հրատարակութիւն. կոնֆլիկտներու յաղթահարում» պարբերականի խմբագիրը։
Անդամ է իտալական «Rondine Cittadella della Pace» («Խաղաղութեան ցիտադել») կազմակերպութեան ղեկավար խորհուրդին։
Քաղաքական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2018 թուականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրուած է ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամաւոր։
Քննադատութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2023 թուականի յուլիսին, Քանատայի Վանքուվըր քաղաքին մէջ տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 30-րդ նստաշրջանի ընթացքին, Հայաստանի պատուիրակութեան անդամ Մարիա Կարապետեան իր ելոյթին մէջ յայտարարած է, թէ Հայաստանը կը ճանչնայ Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը՝ ներառեալ Լեռնային Ղարաբաղը[3][4],, ինչ որ յառաջացուցած է քննադատութիւններ հայկական հանրութեան եւ քաղաքական շրջանակներու կողմէ[5][6][7]։
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամուսնացած չէ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1280&lang=eng
- ↑ «Մարիա Կարապետյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում»
- ↑ «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն. Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ հանձնաժողովում»։ news.am։ 2023 թ․ հուլիսի 5։ արտագրուած է՝ 2023 թ․ հուլիսի 5
- ↑ Յան Նաիր (2023 թ․ հուլիսի 3)։ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը. Մարիա Կարապետյանի ելույթը՝ Վանկուվերում»։ Ազգ։ արտագրուած է՝ 2023 թ․ հուլիսի 5
- ↑ «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողին միայն օգտագործում են, նա չի կարող դաշնակից ունենալ. Շարմազանով»
- ↑ BeeOnCode։ «Այս ամենից հետո հարց է առաջանում․ իրականում ո՞ր պետության շահերի ներկայացուցիչն է հայտնվել Աժ-ում. Գառնիկ Դանիելյան»։ www.yerkir.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023 թ․ հուլիսի 5-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ հուլիսի 5
- ↑ LLC Helix Consulting։ «Խաղաղասեր գերազանցիկը․ Ավետիք Իշխանյան»։ www.panorama.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2023 թ․ հուլիսի 5