Մարիա Զախարովա
| Մարիա Զախարովա ռուս.՝ Мария Захарова | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 24 Դեկտեմբեր 1975[1] (50 տարեկան) |
| Ծննդավայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | ռուսերէն |
| Կրօնք | Ուղղափառութիւն |
| Ուսումնավայր | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ? |
| Մասնագիտութիւն | դիւանագէտ, լրագրող, քաղաքական գործիչ, ֆունկցիոներ, երգահան, երգերու հեղինակ, պրոպագանդիստ, press agent և պետական ծառայող |
| Վարած պաշտօններ | extraordinary and plenipotentiary ambassador for the Soviet Union and Russia? և Director of the Information and Press Department of the Ministry of Foreign Affairs of the Russian Federation? |
| Կուսակցութիւն | Միասնական Ռուսաստան? |
| Ամուսին | Andrei Makarov? |
Մարիա Զախարովա (ռուս.՝ Мария Владимировна Захарова, 24 Դեկտեմբեր 1975[1], Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2]), ռուս պետական եւ քաղաքական գործիչ, դիւանագէտ, Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան բանբեր (2015-էն)[4]։
Ան ունի պատմական գիտութիւններու թեկնածուի աստիճան, որ Ռուսաստանի մէջ համարժէք է դոկտորի աստիճանի (PhD գիտական աստիճանին)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Մոսկուա։ Ծնողները եղած են դիւանագէտներ։ Մանկութիւնը անցած է Փեքին, ուր աշխատած են հայրն ու մայրը։
Հայրը՝ Վլատիմիր Զախարով, մասնագիտութեամբ արեւելագէտ է։ Վարած է Մոսկուայի Միջազգային յարաբերութիւններու պետական հիմնարկի Կովկասագիտական հետազօտութիւններու կեդրոնի տնօրէնի պաշտօնը[5]։
1998 թուականին աւարտած է Մոսկուայի պետական համալսարանի Միջազգային յարաբերութիւններու եւ լրագրութեան կաճառը՝ արեւելագէտի եւ լրագրողի մասնագիտութեամբ։ Ուսումնական փորձաշրջանը անցուցած է Չինաստան՝ Ռուսաստանի դեսպանատունը։
2003 թուականին պաշտպանած է թեկնածուական աւարտաճառը՝ «Նոր տարուան տօնակատարութեան աւանդական խորհրդանիշներու ձեւափոխումը ժամանակակից Չինաստանի մէջ» նիւթով։
2015 թուականի Օգոստոս 10-ին կը նշանակուի Ռուսաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան Տեղեկատուութեան եւ լրատուութեան վարչութեան տնօրէն։ Զախարովան պատմութեան մէջ կը դառնայ այս պաշտօնը զբաղեցնող առաջին կինը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Московский комсомолец — Россия: Московский комсомолец, 1919. — 700000 экз. — ISSN 1562-1987; 1606-531X; 1857-3738
- 1 2 Комсомольская правда — Комсомольская правда, 1925. — 655000 экз. — ISSN 0233-433X; 1563-6372
- ↑ Quiénes son los rusos del círculo íntimo de Vladimir Putin sancionados por EEUU, la UE y Reino Unido
- ↑ Указ Президента РФ от 22.12.2015 г. № 653
- ↑ ««Հայրենի Չաւախք» Երիտասարդական Գիտաժողով Մոսկուայի Մէջ»։ Asbarez - Armenian (en-US)։ 2006-11-29։ արտագրուած է՝ 2026-03-21