Jump to content

Մարդու` Տիեզերք Թռչելու Միջազգային Օր

ԽՍՀՄ փոստային նամականիշ № 3014, (տիեզերագնացներու միջազգային օր, 1964 թուական), Եուրի Ալեքսէյի Կակարին

Մարդու` տիեզերք թռչելու միջազգային օր (ՄԱԿ-ի այլ պաշտօնական լեզուներով՝ անգլ.՝ International Day of Human Space Flight, սպ.՝ Día Internacional de los Vuelos Espaciales Tripulados, ֆր.՝ Journée internationale du vol spatial habité), միջազգային մակարդակի յիշարժան տարեթիւ՝ ի յիշատակ մարդկութեան համար տիեզերական դարաշրջանի մեկնարկի։ Կը նշուի ամէն տարի՝ 12 Ապրիլին։

Յիշատակային «Մարդու` տիեզերք թռչելու միջազգային օր» ամսաթուի որոշումը ընդունուած Է 7 Ապրիլ 2011-ին՝ ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի (օրակարգի 50-րդ կէտը խաղաղ նպատակներով տիեզերական տարածութեան օգտագործման միջազգային համագործակցութիւնն է)[1]։

Անցկացման ամսաթիւը նուիրուած է 12 Ապրիլ 1961-ին մարդու՝ տիեզերք առաջին թռիչքին, որ կատարած է Խորհրդային Միութեան քաղաքացի Եուրի Ալեքսէյի Կակարինը[2] «Վոստոկ-1» տիեզերանաւով։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Резолюция A/65/271 от 7 апреля 2011 года, 2011
  2. ООН

Արտաքին հղումնե

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]