Jump to content

Մարգարիտ Հայրապետեան

Պատկեր:Մարգարիտ Հայրապետյան.jpg
Ծնած է 27 Նոյեմբեր 1923(1923-11-27)
Ծննդավայր Պաթում, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Մահացած է 2 Օգոստոս 2004(2004-08-02) (80 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Կրթութիւն Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան
Աշխատավայր Երեւաննախագիծ
Ուշագրաւ աշխատանքներ Օղակաձեւ զբօսայգի, Երեւան և Թումանեանի այգի
Պարգեւներ Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր ճարտարապետ և «Աշխատանքի Արիութեան Համար» շքանշան

Մարգարիտ Վահագնի Հայրապետեան (27 Նոյեմբեր 1923(1923-11-27), Պաթում, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 2 Օգոստոս 2004(2004-08-02), Երեւան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակաւոր ճարտարապետ (1971)։ Հայաստանի ճարտարապետներու միութեան անդամ (1953

1949-ին աւարտած է Երեւանի Փոլիթեքնիք հիմնարկը։ 1963-1983 թուականներուն աշխատած է «Երեւաննախագիծ» հիմնարկին մէջ, իսկ 1983-1988-ին՝ Մոսկուայի «Սոյուզսփորթփրոէքթ» հիմնարկի երեւանեան մասնաճիւղին մէջ[1][2]։

Ստեղծագործութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Երեւանի տիկնիկային թատրոնի շէնքը (1968) եւ թատրոնի ներքին յարդարանքը (1975)
  • Բնակելի շէնք մը՝ տիկնիկային թատրոնի հարեւանութեամբ, Սայաթ-Նովա փողոցին վրայ
  • Օղակաձեւ զբօսայգիի առաջին հատուածը (1963) եւ չորրորդ հատուածը (1968)
  • Յովհաննէս Թումանեանի անուան զբօսայգին՝ դեկորատիւ շատրուանով (1981)
  • Հրազդան գետի ափին լողաւազանի համալիր մը՝ Երեւանի մէջ
  • Կոնդ միկրոշրջանի տեխնիկական նախագիծը (1975-1980)
  • Մարզական կառոյցներ՝ Ծաղկաձորի, Արտաշատի եւ Պաքուրիանի մէջ
  • Ջրասպորտի համալիր՝ Արտաշատի մէջ
  • Ջրասպորտի համալիր՝ Գալիի մէջ
  • Լենինականի տիկնիկային թատրոնի նախագիծը
  • ՀԽՍՀ վաստակաւոր ճարտարապետ, 1971
  • «Տարուայ լաւագոյն կառոյց» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1985

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  2. «Հայրապետյան Մարգարիտ Վահագնի — Hayazg»։ am.hayazg.info։ արտագրուած է՝ 2026-02-10