Մարգարիտ Խաչիկեան
Մարգարիտ Խաչիկեան | |
|---|---|
| Ծնած է | 25 Փետրուար 1949 (77 տարեկան) |
| Ծննդեան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Գործատու | Արևելագիտության ինստիտուտ? և Փարիզի Համալսարան |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Համալսարան և Սան Փեթերսպուրկի Համալսարան |
| Ծնողներ | հայր՝ Լեւոն Խաչիկեան |
Մարգարիտ Լեւոնի Խաչիկեան (25 Փետրուար 1949, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ լեզուաբան։ Բանասիրական գիտութիւնների դոկտոր (1999)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Լեւոն Խաչիկեանի դուստրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարգարիտ Խաչիկեան ծնած է Երեւան՝ ակադեմիկոս Լեւոն Խաչիկեանի ընտանիքին մէջ։ 1966–1968 թուականներուն ուսանած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետին մէջ, ապա 1972 թուականին աւարտած է Լենինկրատի պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետը։
1976 թուականէն աշխատած է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտին մէջ՝ որպէս գիտաշխատող, իսկ 1996 թուականէն՝ առաջատար գիտաշխատող։ Դասախօսութիւններ կարդացած է Սորպոնի համալսարանին մէջ (1996), Լեյդենի հետազօտական կեդրոնին մէջ (1997), ինչպէս նաեւ Արեւելեան լեզուներու եւ քաղաքակրթութիւններու պետական ինստիտուտին մէջ (Փարիզ, 2001)։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր ուսումնասիրութիւնները կը վերաբերին հին արեւելեան լեզուներու՝ խուռիերէնի, ուրարտերէնի, էլամերէնի եւ շումերերէնի քերականութեան ու տիպաբանութեան հարցերուն։
Հեղինակ է հետեւեալ աշխատութիւններուն՝
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Zarkfoundation - Մարգարիտ Խաչիկյան»։ zarkfoundation.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2024-06-21-ին։ արտագրուած է՝ 2024-06-21