Մարգարիտ Թէրզեան
Մարգարիտ Թէրզեան, (21 Դեկտեմբեր 1929, Ռուսէ, Պուլկարիա - ), հայ թարգմանչուհի։ Հայաստանի գրողներու միութեան անդամ (1978):[1]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարգարիտ Թէրզեանը ծնած է 21 Դեկտեմբեր 1929-ին Պուլկարիոյ Ռուսէ քաղաքը։ 1946-ին տեղափոխուած է Հայաստան։ 1951 թուականին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի եւրոպական բաժինը (անգլերէն լեզու եւ գրականութիւն)։ 1950-1996 թուականներուն աշխատած է Հայպետհրատի մէջ որպէս խմբագիր։ Խմբագրական աշխատանքին զուգընթաց, ան թարգմանութիւններ կատարած է պուլկարերէնէ եւռուսերէնէ, թարգմանած է պուլկար դասական, ժամանակակից գրողներու ստեղծագործութիւնները։ Արտասահմանեան երկիրներու հետ բարեկամութեան «Հայ-պուլկարական ընկերութեան» հիմնադիր եւ գործօն անդամներէն է, Հայաստանի ժուռնալիստներու միութեան անդամ։ Թէրզեանի թարգմանութիւնները տպագրուած են հանրապետական գրական մամուլին մէջ։ Հեղինակ է շուրջ 40 թարգմանական գիրքերու[2][3][4]։
Պարգեւներ եւ Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀՀ մշակոյթի նախարարութեան «Գրիգոր Նարեկացի» յուշամետալ, 2016[5]:
- ՀԳՄ եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածինի «Կանթեղ» մրցանակ, 2012:
- Պուլկարական մշակոյթին մատուցած ծառայութիւններուն համար Պուլկարիոյ կառավարութեան կողմէ արժանացած է «Մատարացի հեծեալ» առաջին կարգի շքանշանի, 2002:
- «Գրական թերթ»-ի մրցանակ Թարգմանչաց տօնին առթիւ, 1982:
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պուլկարերէն-հայերէն բառարան, Երեւան, 2013 (2-րդ հրատարակչութիւն)։
- Վրբան Ստամատով, Պատմուածքներ եւ զրոյցներ ծովէն, Երեւան, 2012։
- Պեյօ Եաւորով, Երկեր, Երեւան, 2008։
- Պուլկարերէն-հայերէն եւ հայերէն-պուլկարերէն բառարաններ, 2005։
- Սեւդա Սեւան, Ռոտոսթօ, Երեւան, 2003։
- Անտոն Տոնչեւ, Երբ ժամ էր ընտրութեան, Երեւան, 2003։[6]
Թարգմանութիւններ (պուլկարերէնէ եւ ռուսերէնէ)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Էրիխ Կոշ, Խայտաբղէտ հասարակութիւն (պատմուածքներ, վիպակ), Ե., «Հայաստան», 1976, 412 էջ։ Վերջաբ.՝ Իդա Ռատվոլինա։ Նկ.՝ Վաղինակ Մանդակունի։
- Բոտեւ Քրիստօ, Երկեր (գիրքի արձակ բաժինը թարգմանած են Մարգարիտ Թէրզեանն ու Հրանդ Հրահանը), Ե., Հայպետհրատ, 1955, 422 էջ։
- Մանով Էմիլ, Դելիյաների վախճանը, Հայպետհրատ, 1958։
- Պուլկարական ժողովրդական հեքիաթներ, Ե., Հայպետհրատ, 1958։
- Վեժինով Պաւել, Հետքերը մնում են, Ե., Հայպետհրատ, 1960, 244 էջ։
- Անգելով Դիմիտր, Երկիրը կործանման եզրին, Ե., Հայպետհրատ, 1962, 261 էջ։
- Մոնով Տոդոր, Մահ չկայ, Ե., Հայպետհրատ, 1964, 346 էջ։
- Պուլկարական պատմուածքներ, Ե., 1966, 310 էջ։
- Սիդ Չապլին, Սարդինաձկան օրը, Ե., «Հայաստան», 1966, 370 էջ։
- Մարկով Գէորգի Տղամարդիկ, Ե., «Հայաստան», 1969, 360 էջ։
- Պուլկարական ժողովրդական հեքիաթներ, Ե., «Հայաստան», 1971, 213 էջ։
- Վագներ Գրիգորովիչ, Այվազովսկի, Ե., «Հայաստան», 1971, 360 էջ։
- Գուլիաշկի Անտրէյ, Ռոմանթիկ պատմութիւն, Ե., «Հայաստան», 1973, 298 էջ։
- Վեժինով Պաւել, Ջութակով տղան, Ե., «Հայաստան», 1974, 406 էջ։
- Էրիխ Կոշ, Խայտաբղէտ հասարակութիւն, Ե., «Հայաստան», 1976, 412 էջ։
- Էլին-Պելին, Եան Բիբիեան, Ե., «Սովետական գրող», 1977, 366 էջ։
- Դիմով Դիմիտր, Ծխախոտ, գիրք Ա, Ե., «Սովետական գրող», 1978, 686 էջ։
- Դիմով Դիմիտր, Ծխախոտ, գիրք Բ, Ե., «Սովետական գրող, 1980, 503 էջ։
- Գուլիաշկի Անտրէյ, Ավակում Զահովի կեանքն ու արկածները, Ե., «Սովետական գրող», 1980, 485 էջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://zangak.am/authors/margarit-terzyan/biography
- ↑ Մարգարիտ Թէրզեանի կենսագրութիւնը ՀԳՄ կայքին մէջ
- ↑ «Ով ով է. Հայեր». Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «ԵՊՀ գրադարան քարտարան, Մարգարիտ Սիմոն Թէրզեան»
- ↑ Գրականութեան տարածման, զարգացման, հանրահռչակման, հայագիտութեան ասպարէզին մէջ իր ունեցած նշանակալի աւանդին համար թարգմանիչներ Իրինա Կարումեանը եւ Մարգարիտ Թէրզեանը պարգեւատրուած են ՀՀ մշակոյթի նախարարութեան «Գրիգոր Նարեկացի» յուշամետալով
- ↑ https://wua.am/%D5%B4%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80%D5%AB%D5%BF-%D5%A9%D5%A5%D6%80%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6/