Մարգարէ Արճիշեցի
| Մարգարէ Արճիշեցի | |
|---|---|
| Մասնագիտութիւն | գրիչ |
Մարգարէ Արճիշեցի, 16-րդ դարու 1-ին կէսի գրիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ապրած է Արճէշ, Մեծոփի, Վանի, Վարագի, Աղթամարի եւ Խառաբաստա վանքերուն մէջ։ Աշակերտած է Գրիգորիս Աղթամարցիին։
1522 թոիականէն ստեղծած է շարք մը ձեռագիրներ եւ պատմամշակութային արժէքաւոր յիշատակարաններ։
1534 թուականին Գրիգորիս Աղթամարցիի պատուէրով ընդօրինակած է Սաղմոսարան, ընդօրինակած ու կազմած է Ճառընտիր (Վան), Ալեքսանտր Մակեդոնացիի պատմութեան երկու արժէքաւոր մատեաններ՝ Գրիգորիս Աղթամարցիի խմբագրութեամբ, կազմելով եւ նկարազարդումներով. առաջինը՝ 1526 թուականին Խառաբաստա վանքին մէջ (Վենետիկի Մխիթարեան մատենադարան, Յարութիւն Քիւրտեանի ֆոնտ, № 280), երկրորդը՝ 1536 թուականին Վարագայի մէջ (Երուսաղէմի մատենադարան, № 473)։
Մարգարէ Արճիշեցիի՝ Գրիգորիս Աղթամարցիին ուղղած նամակ-յիշատակագրութիւններուն մէջ (պահպանուած են ձեռագիրներուն մէջ) կան հաւաստի փաստեր վերջինիս գործունէութեան մասին։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ակինեան Ն., Գրիգորիս Ա․ կաթողիկոս Աղթամարի, Վնն., 1958։
- Սիմոնյան Հ., Հայ միջնադարյան կաֆաներ, Ե., 1975։
| Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |