Մատթէոս Ծարեցի
Մատթէոս Ծարեցի | |
---|---|
Ծնած է | 1590[1] |
Ծննդավայր | Ծար, Քելբաջարի շրջան, Ազրպէյճանի Հանրապետութիւն[2] |
Մահացած է | 1661 |
Մահուան վայր | Ամսթերտամ, Հոլանտա, Հոլանտայի նահանգներու միացեալ հանրապետութիւն[2] |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի[2] |
Մասնագիտութիւն | տպագրիչ, կղերական, հրատարակիչ |

Մատթէոս Ծարեցի (1590[1], Ծար, Քելբաջարի շրջան, Ազրպէյճանի Հանրապետութիւն[2] - 1661, Ամսթերտամ, Հոլանտա, Հոլանտայի նահանգներու միացեալ հանրապետութիւն[2], հայ հոգեւորական եւ հրատարակիչ։ 17-րդ դարու Ամսթըրտամի հայկական տպագրութեան հիմնադիր։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Արցախի Ծար գաւառին մէջ։ Էջմիածինի ծառայած է որպէս կաթողիկոսի քարտուղար։ 1655 թ. Յակոբ Ջուղայեցի կաթողիկոսը անոր գործուղած է Եւրոպա՝ տպարան հիմնելու եւ Աստուածաշունչը հայերէն տպագրելու նպատակով։ Սկիզբը Ծարեցին ան փորձած է ընել Իտալիոյ մէջ, սակայն անոր խոչընդոտած է Ինքվիզիան։ Այնուհետեւ 1658 թ. մեկնած է Նիտերլանտներ։
Նոյն տարի, 27 Նոյեմբեր-ին, պայմանագիր կնքած է յայտնի տառագիր Քրիստոֆրլ վան Տայկին հետ եւ վերջինս պատրաստած է հայկական տառատեսակներ։ Ծարեցին հրատարակութեան պատրաստած է «Յիսուս որդի» գրքոյկը, որուն աւելցուցած է նաեւ փոքրիկ հիշատակարան։ Սակայն մահացած է նախքան վերջինիս լոյս տեսնելը 3 Յունուար 1661-ին։ Աճիւնը ամփոփուած է Ամսթըրտամի Աուտեքերք եկեղեցիին գերեզմանատունը։
Ծարեցիին գործը շարունակած է Ոսկան Երեւանցին, եւ 1666 թ. առաջին անգամ հայերէն լեզուով տպագրուած է Աստուածաշունչը։
Ծարեցիին հիմնադրած տպարանը գործած է մինչեւ 1718 թ.։
Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Զարբհանալեան Գ., Պատմութիւն հայկական տպագրութեան, Վենետիկ-Սբ. Ղազար, 1895։
- Կարապետ եպս. Ամատունի, Ոսկան վրդ. երեւանցի եւ իր ժամանակը. Լուսաւոր էջ մը ԺԷ. դարուն հայ եկեղեցական պատմութենէն, Վենետիկ-Սբ. Ղազար, 1975 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» թիւ 9)։
- Հ. Սահակ Ճեմճեմեան, Հայ տպագրութիւնը եւ Հռոմ (ԺԷ դար), Վենետիկ-Սբ. Ղազար, 1989 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» թիւ 29)։
- Ն. Ա. Ոսկանեան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սաւալեան, Հայ գիրքը 1512-1800 թուականներուն. Հայ հնատիպ գիրքի մատենագիտութիւն, Երեւան, 1988։
- Ռաֆայէլ Իշխանեան, Հայ գիրքի պատմութիւն, հատոր 1, Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերուն, Երեւան, 2012։
- John A. Lane, The Diaspora of Armenian Printing 1512-2012, University of Amsterdam in collaboration with the Ministry of Culture of the Republic of Armenia.; Bilingual edition (August 2012). ISBN 9081926403
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Խարելթ Վերհուվեն, «Ամստերդամում հրատարակված առաջին հայերէն գիրքը», Ամսթըրտամի համալսարանի գրադարան, 2006 թ.։ Կաղապար:Nl