Մասնակցի քննարկում:Խմբագիր
Աւելցնել քննարկումԲարե՛ւ
[Խմբագրել աղբիւրը]| | Բարի գալուստ Ուիքիփետիա, Խմբագիր |
| Ուիքիփետիայի մասնակիցներուն անունով կ'ողջունեմ Ձեզ Ուիքիփետիայի հայերէն բաժինէն ներս։ Յոյսով ենք մեծ բաւականութիւն կը ստանաք մասնակցելով այս նախագիծին։
Ուշադրութիւն դարձուցէ՛ք աշխատանքի հիմնական սկզբունքներուն, աշխատեցէ՛ք վստահ ու միշտ ունեցէ՛ք լաւ ձգտումներ։ ![]() Ձեր մասնակիցի էջին մէջ դուք կրնաք գրել որոշ տեղեկութիւններ ձեր մասին. օրինակ՝ լեզուներու տիրապետելու կամ ալ հետաքրքրութիւններու մասին։ Եթէ հարցեր ունիք դիմեցէ՛ք օգնութեան համակարգին, կամ գրեցէ՛ք Հարցեր բաժինին մէջ կամ ալ խմբագրեցէ՛ք Ձեր քննարկման էջը. գրեցէ՛ք «Օգնեցէ՛ք ինծի» եւ շարադրեցէ՛ք բնագիրը, եւ Ձեզի անպայման կ'օգնեն։ Հաճելի խմբագրումներ կը մաղթենք։ Եւս մէկ անգամ բարի գալուստ Հայերէն Ուիքիփետիա։ Յարգանքներով՝ ~~~~ --Azniv Stepanian (քննարկում) 10:30, 6 Փետրուար 2025 (UTC) | |
Բարև՜, հարգելի Ազնիվ Ստեփանյան: Ուրախ եմ ստանալ Ձեզնից այս ողջույնի ուղերձը՝ մանավանդ մեր անուշիկ արևմտահայերենով: Շնորհակալ եմ: Խորհրդատվության համար նույնպես: Վիքիպեդիայի գործիքակազմից օգտվելու իմ հմտությունները խիստ սակավ են, ես կարողանում եմ միայն ուղղագրական և բովանդակային-տեղեկատվական շտկումներ անել, եթե այդպիսիք աչքովս ընկնում են, իսկ կառուցվածքային փոփոխություններ՝ տեքստ տեղադրելու մակարդակով, չեմ կարող անել ու, անկեղծ ասած, չեմ էլ կարողանում հասկանալ՝ ինչպես սովորել, որովհետև չեմ պատկերացնում՝ ուսումնատեղեկատվական տեքստում կամ «Օգնություն» բաժնում նշված եզրույթներից որը որ մի գործառնական կոճակին է համապատասխանում: Ուստի առաջիկայում Վիքիպեդիայում կշարունակեմ սոսկ մանր խմբագրական աշխատանքս, իսկ անհեթեթ ու զարհուրելի սխալներ (ինչպես, օրինակ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցին որպես կաթոլիկ եկեղեցու հոգևորական նշելը), հուսով եմ, այլևս չեմ հանդիպի:
