Jump to content

Մանոս Լոյիզոս

Մանոս Լոյիզոս
Ծնած է 22 Հոկտեմբեր 1937
Ծննդավայր Աղեքսանտրիա, Եգիպտոս
Մահացած է 17 Սեպտեմբեր, 1982
Մահուան վայր Մոսկուա, Խորհրդային Միութիւն[1]
Քաղաքացիութիւն Յունական
Ազգութիւն Յոյն
Ուսումնավայր Աթէնքի Համալսարան
Աղեքսանտրիոյ Ավերոֆիօ Երկրորդական Դպրոց
Մասնագիտութիւն երգիչ, յօրինող, երգահան, դերասան, շարժապատկերի ֆիլմերու երաժշտութեան նիւթեր յօրինող
Կուսակցութիւն Յունաստանի Համայնավար Կուսակցութիւն
Ամուսին Մարօ Լիմնու (1965-1974), Տորա Սիծանի (1978)
Ծնողներ հայր՝ Անդրէաս Լոյիզոս, մայր՝ Տեսբինա Մանաքի
Երեխաներ Միրսինի Լոյիզու

Մանոս Լոյիզոս, յուն․՝ Μάνος Λοΐζος, (22 Հոկտեմբեր 1937, Աղեքսանտրիա - 17 Սեպտեմբեր 1982, Մոսկուա), ժողովրդային համբաւի արժանացած եւ ձախակողմեան գաղափարախօս յոյն յօրինող։

Մանոս Լոյիզոս ծնած է 22 Հոկտեմբեր 1937, Աղեքսանտրիա։ Հայրը՝ Անտրէաս Լոյիզոս Կիպրացի յոյն էր, իսկ մայրը՝ Տեսբինա Մանաքի յունազգի, Ռոտոս կղզիէն։ Փոքր տարիքէն երաժշտութեամբ զբաղած է՝ 7 տարեկանին արդէն սկսած է ջութակ նուագել։ Երաժշտութիւն ուսանած է Աղեքսանտրիոյ Ազգային Երաժշտանոցին մէջ:

Երբ կ՛աւարտէ Աղեքսանտրիոյ Ավերօֆիօ Երկրորդական վարժարանը, 1955-ին Աթէնք կը ժամանէ ուսումը շարունակելու համար։ Կ՛արձանագրուի Աթէնքի համալսարանի Դեղագիտական բաժինը, սակայն 1956-ին կը լքէ՝ Աթէնքի Պետական Տնտեսագիտական Համալսարանը (ΟΠΑ) ուսանելու մտադրութեամբ։ Փոքր ժամանակաշրջանի մը համար գեղանկարչութիւն կ՛ուսանի «Վաքալօ Դպրոց»ը (Vakalo Art & Design College)։ 1960-ին, ուսումները կը լքէ եւ ապրուստը ճառելու համար դիպուածաւ գործեր կ՛ընէ՝ սպասարկու, գծագրեալ նենգահնար, ինչպէս նաեւ իբր երաժիշտ Աթէնքի «պուաթ»ներու մէջ (boîte de nuit)։

Եղած է անդամ Յունաստանի Համայնավար Կուսակցութեան։ 1961-ի վերջերուն եւ 1962-ի սկիզբներուն կը մասնակցի «Յունական երաժշտութեան Բարեկամներու Միութեան» (Συλλόγου Φίλων της Ελληνικής Μουσικής) հիմնադրութեան։ 1962-ին Միքիս Թէոտորաքիս «Գեղեցիկ Քաղաք» երաժշտական ներկայացման համար, զայն «Յունական երաժշտութեան Բարեկամներու Միութեան» երգչախումբին խմբավար կը նշանակէ։ Կը ծանօթանայ երիտասարդ երաժիշտ Միմիս Բլեսասին, որուն միջնորդութեամբ «Ֆիտելիթի» (Φιντέλιτυ) ձայնապնակ արտադրող ընկերութիւնը 1962-ին կը ձայնագրէ իր առաջին 45-նոց «Ճամբուն երգերը» (Το τραγούδι του δρόμου) ձայնապնակը (բանաստեղծութիւն՝ Ֆետերիքօ Կարսիա Լորգա եւ մեկնաբանող՝ Եորղոս Մուցիոս)։

Մարտ 1965-ին կ՛ամուսնանայ առաջին տիկնոջ հետ՝ Մարօ Լիմնու եւ միասին կ՛ունենան դուստր մը՝ Միրսինի։ Յունաստանի մէջ երբ զինուորական յեղաշրջման իբրեւ արդիւնք բռնատիրական վարչակարգ կը հաստատուի (1967-1974), Լոյիզոս Սեպտեմբեր 1967-ին Անգլիա կը փախչի եւ Յունաստան կը վերադառնայ յաջորդ տարուան սկիզբներուն։ 1971-ին կը ճանչնայ իր երկրորդ կողակից՝ Տորա Սիծանին։

1972-ին «Յունաստանի Երաժշտութիւն եւ Քնարերգութիւն Յօրինողներու Միութեան» հիմնադիրներէն կ՛ըլլայ։ Միութիւնը նպատակ ունի պայքարիլ ժապաւէն բնագողութեան եւ գրաքննութեան դէմ։ 17 Նոյեմբեր 1973-ին (Աթէնքի Բազմարուեստարանի Համալսարանի Ապստամբութեան երրորդ օրը) կը ձեռբակալուի եւ բանտ կ՛արգելափակուի 10 օրուան համար։ 1978-ին կ՛ամուսնանայ Տորա Սիծանի դերասանուհիին հետ եւ նոյն տարին «Յունաստանի Երաժշտութիւն եւ Քնարերգութիւն Յօրինողներու Միութեան» նախագահ կը նշանակուի։

Հոկտեմբեր 1981-ին երիկամունքի նուաղումի եւ սրտակրանքի բորբոքումի պատճառով հիւանդանոց կը մտնէ եւ տարուան վերջաւորութեան Մոսկուա կը ճամբորդէ բժշկական քննութիւններու համար։ 8 Յունիս, 1982 ուղեղի առաջին կատուածը կ՛ունենայ։ Օգոստոսին բուժման համար կրկին Մոսկուա կը ճամբորդէ ու հիւանդանոց կը մտնէ եւ հոն 7 Սեպտեմբերին ուղեղի երկրորդ կատուածը կ՛ունենայ։ 17 Սեպտեմբեր, 1982-ին, 44 տարեկան հասակին կը մահանայ։ Մարմինը Յունաստան կը փոխադրուի եւ 25 Սեպտեմբերին Աթէնքի Առաջին գերեզմանատունը կը թաղուի։

Մանոս Լոյիզոս գործակցած է Լեֆթերիս Բաբատոբուլոս, Ֆոնտաս Լադիս, Եանիս Նեղրոբոնտիս եւ Տիմիդրիս Խրիսթոդուլոս բանաստեղծներուն հետ, ինչպէս նաեւ Սթելիոս Քազանծիդիս, Մարիա Ֆարանտուրի, Վասիլիս Բաբագոսդանտինոս, Խարուլա Ալեքսիու, Եորղոս Տալարաս, Եանիս Քալածիս, Տիմիդրա Ղալանի, Լիցա Տիամանտի, Սթամաթիս Քոքոթաս, Մարինելա, Էլենի Ռոդա, Մարիզա Քոհ, Գոսթաս Սմոքովիթիս, Ալեքա Մավիլի, Ալեքա Ալիպերթի եւ շատ ուրիշ մեկնաբանողներու հետ։

Իր վերջին ձայնապնակն է «Նամակներ սիրուհիիս» (Γράμματα στην Αγαπημένη)՝ խօսք՝ Նազըմ Հիքմեթի, թարգմանուած Եանիս Ռիցոսին կողմէն։

Մանոս Լոյիզոսին նկարը

2007 թուականը, երաժշտութեան բնագաւառին մէջ յատկանշուեցաւ իբր «Մանոս Լոյիզոս տարի», պատուելով երաժիշտին ծննդեան 70-ամեակը եւ մահուան 25-ամեակը։

(Փակագիծի մէջ դրուած է ձայնապնակ արտադրիչ ընկերութեան անունը)

  • 1968 «Սթաթմոս» Կայանը Ο Σταθμός (MINOS) Եորղոս Տալարասին, Լիցա Տիամատիին եւ Եանիս Քալածիսին հետ
  • 1970 «Թալասոգրաֆիես» Ծովագծեր Θαλασσογραφίες (MINOS),
  • 1971«Էվդոքիա» Ευδοκία (MINOS) Soundtrack,
  • 1972 «Նախամէ թի նախամէ» Ունենայինք չունենայինք Να χαμε τι να χαμε (MINOS,)
  • 1974 «Քալիմերա իլիէ» Բարիլոյս արեւ Καλημέρα ήλιε (MINOS),
  • 1974 «Ճամբուն երգերը Τα τραγούδια του δρόμου (MINOS),
  • 1975 «Թա Նեղրիքա» Τα Νέγρικα․ կը մեկնաբանէ՝ Մարիա Ֆարանտուրի,
  • 1976 «Մեր երգերը» Τα τραγούδια μας (ΜΙΝΟS),
  • 1979 «Առաջին մեկնաբանութիւններ» Πρώτες εκτελέσεις (ΜΙΝΟS),
  • 1979 «Խարուլային երգերը»Τα τραγούδια της Χαρούλας (ΜΙΝΟS),
  • 1980 «Մէկ օրուան ապրումին համար» Για μια μέρα ζωής (ΜΙΝΟS),
  • 1983 «Նամակներ սիրուհիիս» Γράμματα στην Αγαπημένη (ΜΙΝΟS),
  • 1985 «Մանոսին ճամբան» Ο δρόμος του Μάνου (ΜΙΝΟS),
  • 1985 «Ձօն Ողիմպիական մարզադաշտին» Αφιέρωμα από το Ολυμπιακό στάδιο․ կը մեկնաբանեն՝ Եորղոս Տալարաս, Եանիս Քալածիս, Վասիլիս Բաբագոսդանտինոս, Խարուլա Ալեքսիու, Տիմիդրա Ղալանի,
  • 1992 «Մանոսին քնարերգակները» Οι μπαλάντες του Μάνου (ΜΙΝΟS),
  • 1995 «Ծաղկակաղամբի մը տակը» Κάτω από ένα κουνουπίδι (Μεσόγειος),
  • 1997 «Փափկութեան յիշատակ» Ενθύμιο Τρυφερότητας,
  • 2002 «Քառասուն անկարգ ձայնագրութիւններ» Εκτός Σειράς. Σαράντα σκόρπιες ηχογραφήσεις,
  • 2003 «Սեվահին երգերը» Τα τραγούδια του Σεβάχ,
  • 2007 «Ձօն Մանոս Լոյիզոսին» Αφιέρωμα στον Μάνο Λοίζο․ կը մեկնաբանեն՝ Խարուլա Ալեքսիու եւ Նիքոս Բորթոքալողլու

[2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15]

Մանոս Խածիտաքիս

Միքիս Թէոտորաքիս

Վանկելիս Փափաթանասիու

Նիքոս Քսիլուրիս

Մելինա Մերքուրի

Լեֆթերիս Բաբատոբուլոս

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Deutsche Nationalbibliothek Record #1034060821 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Սան Սիմերա, Մանոս Լոյիզոս, կենսագրական, 11-7-2007(յունարէն)
  3. Այի Վավացինիաս․ Մանոս Լոյիզոս (յունարէն)
  4. Յունական երաժշտութեան բառարան, հեղինակէ Քալողերոբուլոս, հրատ․ Ֆիլիփոս Նաքաս․ հատոր 3, էջ 511, Աթէնք 1998 (յունարէն)
  5. Քաթերինա Մթթիուդաքի՝ 22 տարի առանց Մանոս Լոյիզոսին(յունարէն)
  6. Στυξ, Մանոս Լոյիզոս, 18-9-2021(յունարէն)
  7. Լոյիզոս․ Յոյսի գնարերգակը - Քաթիմերինի օրաթերթ, 30-1-2012(յունարէն)
  8. [https://archive.ert.gr/79123/ΕΡΤ արխիւներ․ Բացականեր 011 Μάνος Λοϊζος (ա΄ մաս) 0000079123 տեսերիզ][permanent dead link]
  9. ΕΡΤ արխիւներ․ Բացականեր 012 Μάνος Λοϊζος (բ΄ մաս)տեսերիզ
  10. [https://archive.ert.gr/26620/ Մանոս Լոյիզոս (1937-1982), 14 տարի ետք, 001 0000026620 տեսերիզ]
  11. ΕΡΤ արխիւներ - Մանոս Լոյիզոս (1937-1982), 14 տարի ետք,002 0000006631 տեսերիզ
  12. ΕΡΤ արխիւներ - Մանոս Լոյիզոս (1937-1982), 14 տարի ետք,003 0000006684 տեսերիզ
  13. ΕΡΤ արխիւներ - Մանոս Լոյիզոս (1937-1982), 14 տարի ետք,004 0000006683 տեսերիզ
  14. [https://archive.ert.gr/35768/ ΕΡΤ արխիւներ - 012 ΜΑΝΟΣ ΛΟΪΖΟΣ 0000035768 տեսերիզ]
  15. [https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb169872891 - 169872891 Ֆրանսայի Ազգային Գրադարանի ցանկագրում․ Մանոս Լոյիզոս(ֆր.)]