Մայտլինկ
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Մայտլինկ | |||
| գերմաներէն՝ Meidling | |||
| |||
|
| |||
| Երկիր |
| ||
| Ներքին բաժանում | Meidling?, Hetzendorf?, Gaudenzdorf? և Altmannsdorf? | ||
| Wilfried Zankl? | |||
| Տարածութիւն | 8,16 քմ² | ||
| ԲԾՄ | 218 մեթր | ||
| Բնակչութիւն | 101 714 մարդ (1 Յունուար 2024)[1] | ||
| Փոստային ցուցանիշ | 1120 | ||
| Անուանուած է | Meidling? | ||
| Պաշտօնական կայքէջ | wien.gv.at/bezirke/meidl… | ||
Մայտլինկ, կամ Վիեննայի Տասներկրորդ թաղամաս, կը գտնուի Վիեննայի հարաւ-արեւմուտքը եւ 1892-էն ի վեր մաս կը կազմէ քաղաքին:
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մայտլինկի սահմանակից են հետեւեալ թաղամասերը՝
- Հիւսիսէն՝ 15. Ռուտոլֆսհայմ-Ֆիւնֆհաուս եւ 6. Մարիահիլֆ, բաժնուած Վիեննա գետէն:
- Արեւելքէն՝ 5. Մարկարեթըն եւ 10. Ֆավորիթըն, բաժնուած Վիեննայի գոտիէն:
- Հարաւէն՝ 23. Լիզինկ:
- Արեւմուտքէն՝ 13. Հիցինկ:
Ժողովրդագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան զարգացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մայտլինկի այսօրուայ շրջանը 1869 մօտաւոր 30 հազար բնակիչներ ունէր: Բնակչութեան թիւը հետզհետէ բարձրացաւ, Վիեննա փոխադրուողներու պատճառաւ: Մինչեւ 1892 երբ Մայտլինկ Վիեննայի միացաւ, բնակչութեան թիւը արդէն կրկնապատկուած էր: Ինչպէս Վիեննայի բոլոր թաղամասերը, Մայտլինկի բնակչութեան թիւը համաշխարհային առաջին եւ երկրորդ պատերազմներուն պակսեցաւ: Պատերազմներու մէջտեղը 1934-ին բնակչութեան թիւը հասաւ իր գագաթնակէտին՝ 109538 բնակիչներ: 2024-ին Մայտլինկ կ'ապրէր101.714 մարդ:[2]
Բնակչութեան զարգացում Մայտլինկ[2]

Քաղաքականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որպէս բանուորական շրջան, Մայտլինկը աւանդաբար քաղաքականապէս գերիշխող դիրք կը գրաւէ ԱՍԴԿ-ն (SPÖ), որ 1946 թուականէն ի վեր անընդմեջ ապահոված է շրջանի քաղաքապետի պաշտօնը։ ԱՍԴԿ-ն յաճախ Մայտլինկի ձայներու մեծամասնութիւնը կը ստանար: 1946 թուականէն սկսած՝ ԱԺԿ-ն (ÖVP) Մայտլինկի երկրորդ ամէնաուժեղ կուսակցութիւնը եղած է։ Միայն 1991 թուականին ԱԺԿ-էն առաջ անցաւ աճող ԱԱԿ-ն (FPÖ), որ 1996 թուականին 8.5% հաւաքելէն ետք, նոյնպէս կոտրեց ԱՍԴԿ-ի ձայներու բացարձակ մեծամասնութիւնը։ Սակայն, ԱԱԿ-ն կորսնցուց իր բոլոր նուաճումները 2001 թուականի ընտրութիւններու ընթացքին եւ նոյնիսկ ետ մնաց 1991 թուականի արդիւնքէն։ Այս անկումը շարունակուեցաւ 2005 թուականին, թէեւ աւելի փոքր չափով։ ԱԱԿ-ն միայն շատ քիչ կրցաւ ԱԺԿ-ին անցնիլ, որ, ինչպէս ԱԿԱ-ն, հաւաքեց 15.5%: ԱՍԴԿ-ն կրկին ստացաւ ձայներու բացարձակ մեծամասնութիւնը 2005 թուականին, բայց կրկին կորսնցուց զայն 2010 թուականին: ԱԱԿ-ն կրկին զգալիօրէն քուէներ շահեցաւ 2010 թուականին եւ նոյնիսկ 2015 թուականին հասաւ իր լաւագոյն արդիւնքին՝ հաւաքելով ձայներու 29.8%-ը: 2020 թուականին ԱՍԴԿ-ն 3 տոկոսով առջեւ գնաց, մինչդեռ ԱԱԿ-ն կորսնցուց 23 տոկոսային կէտ, յատկապէս Իպիզա-նախատինքի պատճառաւ։ Այս մէկը օգտագործեց ԱԺԿ-ն, որ 4-րդ տեղէն բարձրացավ 2-րդ տեղ եւ հաւաքեց 9 տոկոս։
2025 թուականի ընտրութիւններուն համար շրջանային խորհուրդի տեղերու թիւը 58-էն հասաւ 60-ի՝ վերջին տարիներու բնակչութեան աճին պատճառով։ ԱՍԴԿ-ն ունի 25 ներկայացուցիչ (−1), ԱԿԱ-ն՝ 11 ներկայացուցիչ (+8), Կանաչները՝ 10 ներկայացուցիչ (+1), ԱԺԿ-ն՝ 5 ներկայացուցիչ (−5), ՆԷՕՍ-ը՝ 4 ներկայացուցիչ (+1), ԱՀԿ-ն՝ 3 ներկայացուցիչ (+2) եւ «Pro Hetzendorf»-ը՝ 2 ներկայացուցիչ (+1): 2025 թուականի շրջանային խորհուրդի ընտրութիւններուն մասնակցեցաւ բնակչութեան 49.18%-ը:
| Մայտլինկի Թաղամասի ներկայացուցիչներու ընտրութիւններ | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Տարի | ԱՍԴԿ
SPÖ |
ԱԺԿ
ÖVP |
ԱԱԿ
FPÖ |
Կանաչներ
Grüne |
ՆԷՕՍ
NEOS/LIF |
ԱՀԿ
KPÖ |
PH | Այլ | Բնակչութեան
Մասնակից |
| 1991 | 50,9 | 17,2 | 21,5 | 7,7 | - | 0,9 | - | 2,7 | 64,54 % |
| 1996 | 39,9 | 14,0 | 28,7 | 8,3 | 6,6 | 0,6 | - | 2,5 | 66,54 % |
| 2001 | 48,6 | 14,3 | 19,9 | 11,2 | 2,5 | 0,8 | 2,7 | 0,0 | 64,33 % |
| 2005 | 50,9 | 15,5 | 15,5 | 13,1 | 0,5 | 1,4 | 1,9 | 1,2 | 57,05 % |
| 2010[3] | 44,4 | 11,4 | 25,4 | 13,0 | 0,7 | 1,3 | 2,4 | 1,4 | 60,26 % |
| 2015[4] | 38,8 | 8,3 | 29,8 | 12,7 | 4,7 | 1,6 | 2,1 | 2,0 | 62,44 % |
| 2020[5] | 42,0 | 16,9 | 6,9 | 15,9 | 5,8 | 2,5 | 3,1 | 7,0 | 52,30 % |
| 2025[6] | 39,1 | 7,8 | 17,7 | 16,9 | 7,4 | 5,1 | 3,5 | 2,6 | 49,18 % |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.statistik.at/suche?tx_solr%5Bq%5D=Bev%C3%B6lkerung+zu+Jahresbeginn+nach+Politischen+Bezirken+bzw.+Wiener+Gemeindebezirken+seit+2002
- ↑ 2,0 2,1 ktv_tkiebl։ «Meidling in Zahlen - Statistiken zum 12. Bezirk»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2025-05-23
- ↑ «wien.at - Bezirksvertretungswahlen 2010 - Meidling»։ www.wien.gv.at։ արտագրուած է՝ 2025-07-24
- ↑ «wien.at - Gemeinderatswahl 2015 - Meidling»։ www.wien.gv.at։ արտագրուած է՝ 2025-07-24
- ↑ «12., Meidling - Bezirksvertretungswahlen 2020, Ergebnisse der Wiener Wahlbehörden»։ www.wien.gv.at։ արտագրուած է՝ 2025-07-24
- ↑ «12., Meidling - Bezirksvertretungswahlen 2025, Ergebnisse der Wiener Wahlbehörden»։ www.wien.gv.at։ արտագրուած է՝ 2025-07-24