Մաթա Հարի
| Մաթա Հարի հոլ.՝ Mata Hari | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | հոլ.՝ Margaretha Geertruida Zelle |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Mata Hari և H 21 |
| Ծնած է | 7 Օգոստոս 1876[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լեուվարդեն, Ֆրիսլանդիա, Հոլանտա, Հոլանտայի թագաւորութիւն[4] |
| Մահացած է | 15 Հոկտեմբեր 1917[5][1][2][…] (41 տարեկանին) |
| Մահուան վայր | Վիեննայի պալատ, Վենսեն[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | կուրտիզանուհի, Հետախոյզ և էկզոտիկ պարուհի |
| Աշխատավայր | Էմիլ Գիմե?, Georges Ladoux? և Deuxième Bureau? |
| Ամուսին | Ռուդոլֆ Մակլեոդ? |
| Ծնողներ | հայր՝ Ադամի Վանդակ?[6], մայր՝ Անտյե վան դեր Մեյլեն?[6] |
| Երեխաներ | Նորման - Ջոն Մաքլաուդ?[6] և Լուիզա Ժաննա Մաքլաուդ?[6] |
|
Ստորագրութիւն | |
Մաթա Հարի (հոլ.՝ Mata Hari, 7 Օգոստոս 1876[1][2][3][…], Լեուվարդեն, Ֆրիսլանդիա, Հոլանտա, Հոլանտայի թագաւորութիւն[4] - 15 Հոկտեմբեր 1917[5][1][2][…], Վիեննայի պալատ, Վենսեն[4]), ծագումով հոլանտացի լրտես։ Ան ժամանակակից պատմութեան ամէնէն յայտնի լրտեսն է։ Հոլանտացի պարուհի եւ հանրակին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսացիներու կողմէ մահուան դատապարտուած է՝ լրտեսական գործունէութեան պատճառով։

Ան դարձած է գրողներու[7], պատմաբաններու եւ ժապաւէնի բեմադրիչներու համար հարուստ նիւթի աղբիւր՝ արժանանալով «լրտեսներու լրտես» տիտղոսին: Ան ներկայացուած է իբրեւ գեղեցիկ եւ գրաւիչ կին, որ կը հմայէ եւ կը գայթակղեցնէ ամէնէն ազդեցիկ տղամարդերը։ Սակայն իսկութեան մէջ Մաթա Հարին բաւական պարզ եւ անհրապոյր եղած է։
Իւրաքանչիւր գիրքի եւ իւրաքանչիւր ժապաւէնի հետ անոր պատմութեան աւելցած են նոր, խորհրդաւոր եւ գրաւիչ մանրամասնութիւններ, նոյնիսկ մինչեւ այն կէտը, որ զինք մարմնաւորած են ժապաւէնի ամէնէն ագեղեցիկ դերասանուհիները։
Երբ ֆրանսական ոստիկանութիւնը տարածած է անոր լուսանկարները՝ 1917 թուականի մահապատիժէն ետք, մարդիկ ապշած են անոր արտաքինին վրայ։
Վկայութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ վկայութեան մը, 1916 թուականի գարնան, երբ ան կը բնակէր Լա Հէյի մէջ, Գերմանիոյ հիւպատոս մը առաջարկած է անոր վճարել այն տեղեկատուութեան համար, որ ան կրնայ ստանալ Ֆրանսա իր յաջորդ այցելութեան ժամանակ:
Ան ֆրանսացիներու կողմէ ձերբակալուելէ ետք միայն խոստովանած է, որ որոշ հին տեղեկութիւններ տուած է գերմանական հետախուզութեան աշխատակիցին: Գերմանական կառավարութիւնը հրապարակաւ արդարացուցած է Մաթա Հարին 1930 թուականին, եւ անոր գործունէութիւնը փաստող ֆրանսական թղթածրարը, ըստ տեղեկութիւններու, վկայած է անոր անմեղութեան մասին[7]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Gran Enciclopèdia Catalana — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Margaretha Geertruida Zelle — 2009.
- 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
- 1 2 «Լրտեսները Դաւաճա՞ն, Թէ՞ Հայրենասէր Են»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2024-02-02։ արտագրուած է՝ 2026-04-13