Ճուտի Կարլընտ
| Ճուտի Կարլընտ անգլերէն՝ Judy Garland | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Frances Ethel Gumm |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Judy Garland |
| Ծնած է | 10 Յունիս 1922[1][2][2][…] |
| Ծննդավայր | Grand Rapids, Մինեսոտա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 22 Յունիս 1969[2][2][3][…] (47 տարեկանին) |
| Մահուան վայր | Չելսի, Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն[4][5][6] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | ամերիկեան անգլերէն |
| Կրօնք | Անկլիքըն Եկեղեցի և անգլիականութիւն |
| Ուսումնավայր | Հոլիվուդի ավագ դպրոց?, Հարուըրտ Համալսարան, Hollywood Professional School? և Antelope Valley High School? |
| Տեսակ | փոփ երաժշտութիւն |
| Մասնագիտութիւն | հեռուստատեսային դերասան, կինոդերասանուհի, երգչուհի, դերասանուհի, Հնչիւնաւորող, ռադիոհաղորդավար, թատրոնի դերասանուհի և երաժիշտ |
| Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
| Ամուսին | Դևիդ Ռոուզ?, Վինսենթ Մինելլի?, Սիդնի Լուֆթ?, Մարկ Հերոն? և Mickey Deans? |
| Ծնողներ | հայր՝ Frank Gumm?[7], մայր՝ Ethel Milne Gilmore?[7] |
| Երեխաներ | Լայզա Մինելլի, Լորնա Լուֆտ? և Ջոի Լուֆտ? |
| Կայքէջ | judygarland.com(անգլերէն) |
|
Ստորագրութիւն | |
Ճուտի Կարլընտ (անգլ.՝ Judy Garland, ծնած՝ Frances Ethel Gumm, 10 Յունիս 1922[1][2][2][…], Grand Rapids, Մինեսոտա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 22 Յունիս 1969[2][2][3][…], Չելսի, Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն[4][5][6]) ամերիկացի դերասանուհի, երգչուհի եւ վոտվիլեան էր, որուն ասպարէզը չորս տասնամեակ տեւեց։ Ան ծանօթ է իր գեղարուեստական ընդգրկունութեամբ եւ հզօր կոնտրալտօ ձայնով, աշխատելով զանազան ժանրերու մէջ՝ ներառեալ երաժշտականներ, կատակերգութիւններ եւ տրամաներ։ Իր ասպարէզն ու անձնական կեանքը, նշանաւորուած թէ՛ հանրային հիացմունքով եւ թէ՛ անձնական պայքարով, զինք դարձուցին մշակութային խորհրդանիշ։
Կարլընտ իր ասպարէզը սկսաւ երկու տարեկանին, իր երկու աւագ քոյրերուն հետ ելոյթ ունենալով որպէս վոտվիլեան համար մը՝ The Gumm Sisters կոչեցեալ։ 1935-ին, 13 տարեկանին, ան պայմանագիր ստորագրեց Metro-Goldwyn-Mayer-ի (MGM) հետ եւ սկզբնապէս դերաբաշխուեցաւ երկրորդական դերերու մէջ՝ խմբային երաժշտականներու մէջ, ինչպիսիք են Broadway Melody of 1938 (1937) եւ Thoroughbreds Don't Cry (1937)։ Ան միջազգային ճանաչում ձեռք բերաւ The Wizard of Oz (1939) երաժշտական ժապաւէնին մէջ Dorothy Gale-ի իր մարմնաւորումով։ Ասոր յաջորդեցին գլխաւոր դերեր MGM-ի երաժշտականներու մէջ, ներառեալ Meet Me in St. Louis (1944), Easter Parade (1948) եւ Summer Stock (1950)։ Ան ընդլայնեց իր ընդգրկունութիւնը դրամատիկ դերակատարումներով A Star Is Born (1954) եւ Judgment at Nuremberg (1961) ժապաւէններու մէջ, որոնք երկուքն ալ իրեն բերին Օսքարի թեկնածութիւններ։
Կարլընտի երաժշտական ասպարէզը մեկնարկեցաւ The Wizard of Oz-էն իր նշանական «Over the Rainbow» երգով։ Ան 1939-էն 1962 ձայնագրեց 11 ստուդիոյ ալպոմ։ Իր Meet Me in St. Louis (1944) եւ Miss Show Business (1955) ալպոմները գագաթնակէտ հասան Միացեալ Նահանգներու Billboard 200-ի լաւագոյն տասնեակին մէջ, մինչ Judy (1956), Alone (1957) եւ The Garland Touch (1962) հասան լաւագոյն 40-ին։ Իր կենդանի ալպոմը՝ Judy at Carnegie Hall (1961), Կարլընտը դարձուց առաջին կինը, որ շահեցաւ Grammy Awardը Տարուան ալպոմի համար։ Նաեւ 1961-ին՝ ան դարձաւ Golden Globe-ի Cecil B. DeMille Award-ի առաջին կին դափնեկիրը եւ ամենաերիտասարդ պարգեւատրեալը։ Կարլընտ կախեալութիւն զարգացուց դեղատոմսով դեղերէ, որ ազդեցին իր ֆիզիքական եւ հոգեկան բարօրութեան վրայ։ Ան մահացաւ պարպիթուրատի պատահական գերչափաբաժինէ՝ 47 տարեկանին, 1969-ին։
Կարլընտի դերակատարումներէն մի քանին պահպանուած են Քոնկրեսի Գրադարանի (Library of Congress) National Film Registry-ի եւ National Recording Registry-ի մէջ, իսկ իր ձայնագրութիւններէն վեցը ընդգրկուած են Grammy Hall of Fame-ի մէջ։ Իր բազմաթիւ պարգեւները կը ներառեն մէկ Golden Globe Award, երկու Grammy Award, Academy Juvenile Award, Special Tony Award եւ թեկնածութիւններ երեք Emmy Award-ի համար։ 1997-ին՝ ան յետմահու պարգեւատրուեցաւ Grammy Lifetime Achievement Award-ով։ 1999-ին՝ American Film Institute-ը զինք դասեց որպէս դասական Hollywood-եան շարժապատկերի ութերորդ մեծագոյն աստղը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 http://blog.eogn.com/eastmans_online_genealogy/2009/10/ancestrycom-launches-two-new-record-collections-and-a-new-location.html
- 1 2 http://davelandweb.com/judygarland/
- 1 2 http://www.hollywoodsgoldenage.com/actors/garland.html
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.