Ճորճ Կալըբ
| Ճորճ Կալըբ անգլերէն՝ George Horace Gallup | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 18 Նոյեմբեր 1901[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ժեֆերսոն, Կրին գաւառ, Այովա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 26 Յուլիս 1984[1][4][5][…] (82 տարեկանին) |
| Մահուան վայր | Չինկել, Պերնիզի Ալպեան լեռներ, Զուիցերիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Այովայի Համալսարան |
| Մասնագիտութիւն | վիճակագրագէտ, ընկերաբան, թուաբանագէտ, լրագրող և գործարար |
| Աշխատավայր | Քոլումպիա Համալսարան, Տրէյք համալսարան և Կալըբ հիմնարկ |
| Անդամութիւն | Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ |
| Ծնողներ | հայր՝ Ճորճ Հենրի Կալըբ[6] |
| Երեխաներ | Ճորճ Կալըբ Ճունիոր |
Ճորճ Հորաս Կալըբ (անգլ.՝ George Horace Gallup, 18 Նոյեմբեր 1901[1][2][3][…], Ժեֆերսոն, Կրին գաւառ, Այովա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 26 Յուլիս 1984[1][4][5][…], Չինկել, Պերնիզի Ալպեան լեռներ, Զուիցերիա), ամերիկացի լրագրող եւ վիճակագիր։ Եղած է ռահվիրանը քննաչափութեան արուեստի հմտութեան փորձարկումին, ինչպէս նաեւ «Կալըբ կազմակերպութեան» հնարիչը․ հանրային հարցախոյզ, յենուած վիճակագրութեան նմուշի փորձաչափութեան, այսինքն՝ նմուշառման։

Ճորճ Կալըբին մայրն էր Նեթի Քուելա եւ հայրը կաթնագարակ Ճորօ Հենրի Կալըբ։ Ճորճ աւարտած է Այովայի Համալսարանը՝ B.A. 1923-ին, M.A. 1925-ին եւ Ph.D. 1928-ին։ Ուսումնական տարիներուն եղած է խմբագիրը համալսարանին «The Daily Iowan» թերթին, եւ յաջորդաբար՝ Տրէյք համալսարանի Լրագրութեան բաժնի պատասխանատու, Էվանսթոն համալսարանի եւ ապա Նորթուեսթըրն Համալսարանի լրագրութեան եւ ծանուցումի դասախօս։ 1932-ին Նիու Եորք իր ասպարէզը կը շարունակէ Young and Rubicam (VMLY&R) ծանուցմանց գործակալութեան մէջ նախ որպէս հետազօտութեան տնօրէն եւ ապա փոխ-տնօրէն (1937-1947)։ Միաժամանակ, կարճ ժամանակի համար, Քոլումպիա համալսարանին մէջ լրագրութեան դասախօս է։
1935-ին կը հիմնէ հասարակական կարծիքի ուսումնասիրութեան Ամերիկեան հիմնարկը։ Ընկերային նմուշառման դիտարկման արդիական ձեւերու զարգացման եւ գործադրման առաջիններէն մէկը կը համդիսանայ։ Ան կը հաւատար, որ որոշակի քաղաքական երեւոյթի մը կամ ընտրովի պաշտօնի թեկնածուի մը հանդէպ ժողովուրդի վերաբերմունքը կարելի է ճշգրտութեամբ մը կանխատեսել նմուշառման հիման վրայ, եթէ վերջինին կառուցուածքը կը համապատասխանէր հասարակութեան ընկերային, ազգագրական, տարիքային-սեռային եւ այլ կառուցուածքին։ Ան 1958-ին իր նմուառման բոլոր գործողութիւնները կը համախմբէ «Կալըբ կազմակերպութիւն» (The Gallup Organization) հիմնարկին հովանին տակ։
26 Յուլիս 1984-ին կը մահանայ։ Անոր գործը շարունակած է որդին՝ Ճորճ Կալըբ Ճունիոր։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 The Biographical Dictionary of Iowa — 2008.
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 6,0 6,1 Geni — 2006.
- ↑ Ճորճ Կալըբ մահացաւ 82 տարեկանին, հանրային վիճակագրութեան ռահվիրանը, Էրիք Բէյս, Յուլիս 28, 1984(անգլերէն)
- ↑ Ճորճ Կալըբին կենսագրութիւնը(անգլերէն)
- ↑ Լոուա լրագրութեան դպրոցը(անգլերէն)
- ↑ [www.mixanitouxronou.gr/tag/tzortz-gkalop/ Միխանի թու Խրոնու, Ճորճ Կալըբ(յունարէն)]
- ↑ Վիճակագրութեան հնարողը, Ճորճ Կալըբ(յունարէն)