Ճորճիա Մելոնի
| Ճորճիա Մելոնի իտալ.՝ Giorgia Meloni | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 15 Յունուար 1977 (49 տարեկան) |
| Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Իտալերէն |
| Կրօնք | Կաթոլիկութիւն[2] |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և լրագրող |
| Վարած պաշտօններ | Իտալիայի վարչապետ?[3], Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ?[4], Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ?[5], Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ?, Italian Minister for Youth Policies?, Italian Minister for Youth Policies?, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ?, member of the Provincial Council of Rome?[6], Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ? և Italian minister of Tourism?[7][8] |
| Կուսակցութիւն | Իտալիայի եղբայրներ? |
| Ծնողներ | հայր՝ Francesco Meloni?[9], մայր՝ Anna Paratore? |
| Կայքէջ | giorgiameloni.it(իտալ.) |
|
Ստորագրութիւն | |
Ճորճիա Մելոնի (իտալ.՝ Giorgia Meloni, 15 Յունուար 1977, Հռոմ, Իտալիա[1]), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիոյ պատմութեան ամբողջ ընթացքին առաջին կին գործիչը, որ ստանձնեց վարչապետի լիազօրութիւնները[10]։
22 Հոկտեմբեր 2022-էն սկսեալ՝ վարչապետ Սիլվիօ Պերլուսքոնիի չորրորդ կառավարութեան մէջ[11], երիտասարդութեան հարցերիու նախկին նախարար (2008-2011)[12]։ «Իտալիոյ եղբայրներ» կուսակցութեան (2014 թուականէն) եւ Եւրոպական պահպանողականներու եւ բարեկարգողներու խումբի (2020 թուականէն) առաջնորդ[13]։
Ճորճիա Մելոնին ծնած է 15 Յունուար 1977-ին, Հռոմ։ Հասակ առած է Կարպաթելայի հռոմեական խղճուկ բնակարանը։
Ստացած է լեզուաբանական միջնակարգ յատուկ կրթութիւն՝ Ամերիքօ Վեսփուչիի անուան համալսարանը։
Տասնհինգ տարեկանին ստեղծած է «Նախնիներ» (Gli Antenati) ուսանողական միութիւնը, որ պարտականութիւն համարած է՝ պայքարիլ դպրոցական բարեփոխման նախագիծի դէմ, որ նախաձեռնած էր կրթութեան նախարարը։
1996 թուականին ղեկավարած է «Ուսանողական գործողութիւն» կազմակերպութիւնը, 1998 թուականին ազգային միութեան կողմէն ընտրուած է Հռոմի քաղաքական խորհուրդի անդամ եւ ընդգրկուած է Մշակոյթի, դպրոցի եւ երիտասարդական քաղաքակութեան յանձնաժողովին մէջ։
2001 թուականին Ազգային միութեան ղեկավար Ճանֆրանքօ Ֆինին Մելոնիին նշանակած է «Երիտասարդական գործողութիւն» կուսակցութեան երիտասարդական կազմակերպութեան ազգային կառավարման կոմիտէի ղեկավար։ 2004 թուականին Վիթերօ քաղաքին մէջ այս կազմակերպութեան ազգային համաժողովը գլխաւորած է Մելոնի։
8 Մայիս 2008-ին դարձած է երիտասարդութեան գործերու նախարար՝ Սիլվիօ Պերլուսքոնիի չորրորդ կառավարութեան մէջ (31 տարեկանին դարձած է ամէնէ երիտասարդ նախարարը՝ Իտալիոյ Հանրապետութեան պատմութեան մէջ)։ Աւելի ուշ ղեկավարած է «Երիտասարդ Իտալիա» երիտասարդական կազմակերպութիւնը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Meloni, non sempre condivido idee Papa — ANSA, 2020.
- ↑ Ministri e Sottosegretari | www.governo.it
- ↑ http://www.camera.it/leg18/29?shadow_deputato=302103&idLegislatura=18
- ↑ http://www.camera.it/leg17/29?shadow_deputato=302103&idLegislatura=17
- ↑ (unspecified title)
- ↑ Giorgia Meloni ha assunto ad interim l’incarico di ministra del Turismo, dopo le dimissioni di Daniela Santanchè — 2026. — ISSN 2610-9980
- ↑ Gianmarco Mazzi nuovo ministro del Turismo al posto di Santanché: oggi il giuramento — 2026.
- ↑ https://lespresso.it/c/politica/2022/12/2/giorgia-meloni-il-teatro-nel-sangue-ecco-chi-erano-i-nonni-della-premier/38532
- ↑ «Աջերը Յաղթական` Իտալիոյ Խորհրդարանական Ընտրութիւններուն»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2022-09-27։ արտագրուած է՝ 2026-04-20
- ↑ «Աջերը Յաղթական` Իտալիոյ Խորհրդարանական Ընտրութիւններուն»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2022-09-27։ արտագրուած է՝ 2026-04-20
- ↑ «The President of the Council of Ministers»։ www.governo.it (անգլերէն)։ 2019-05-28։ արտագրուած է՝ 2026-04-20
- ↑ Giorgia-Meloni Giorgia Meloni prime minister of Italy https://www.britannica.com/biography/Giorgia-Meloni