Ճիւլի Անտրիւս
| Ճիւլի Անտրիւս անգլերէն՝ Julie Andrews | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Julia Elizabeth Wells |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Julie Edwards[1] |
| Ծնած է | 1 Հոկտեմբեր 1935[2][2][3][…] (90 տարեկան) |
| Ծննդավայր | Walton-on-Thames, Սըրրի, Միացեալ Թագաւորութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Բրիտանական անգլերէն |
| Ուսումնավայր | Լոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ? և Թրինգ Փարքի կատարողական արվեստի դպրոց? |
| Երկեր/Գլխաւոր գործ | Մերի Փոփինս, Երաժշտության հնչյունները?, Cinderella? և Իմ չքնաղ լեդի (մյուզիքլ)? |
| Մասնագիտութիւն | դերասանուհի, երգչուհի, գրագէտ, կինոդերասանուհի, Հնչիւնաւորող, վիպասան, հեղինակ, երաժշտական ղեկավար, մանկագիր, թատրոնի դերասանուհի, հեռուստահաղորդավար և երաժիշտ |
| Ամուսին | Tony Walton? և Բլեյք Էդվարդս? |
| Երեխաներ | Emma Walton Hamilton?[4] |
| Կայքէջ | julieandrewscollection.com(անգլերէն) |
Ճիւլի Անտրիւս (անգլերէն՝ Julie Elizabeth Andrews, 1 Հոկտեմբեր 1935[2][2][3][…], Walton-on-Thames, Սըրրի, Միացեալ Թագաւորութիւն), անգլիացի դերասանուհի։ «Էմմի», «Կրեմմի», «Ոսկէ Երկրագունդ» եւ «Օսքար» մրցանակներու մրցանակակիր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Անգլիա, իբրեւ Ճուլիա Ուելս: Հետագային ան առած է խորթ հօրը` Անտրիւս մականունը: Ճուլիի մայրն ու խորթ հայրը բեմի կատակերգակ դերասաններ եղած են: Երբ անոր խորթ հայրը երգեցողութեան դասեր տուած է Ճիւլիին, օր մը յայտնաբերած է, որ ան հազուագիւտ չորս օքթաւ հասողութիւն ունի:
1954-ին ան ելոյթ ունեցած է Պրոտուէյի մէջ, որուն յաջորդած է շարժապատկերի յաջող ասպարէզը, մեծ ժողովրդականութիւն վայելած երաժշտախառն ժապաւէններով, ինչպիսիք են` «The Sound of Music» եւ «Մերի Փոփինզ» («Mary Poppins»): Ան նոյնպէս ունեցած է պատկերասփիւռային ելոյթներ:
Առաջին անգամ բեմ բարձրացած է 1942 թուականին, երբ եօթ տարեկան էր, իսկ տասներկու տարեկանին խաղցած է «Աստղ եւ լոյս» ամենամեայ ներկայացման մէջ եւ զբաղեցուցած է առաջին տեղը[5]։
1997 թուականին վիրահատութեան պատճառով կորսնցուցած է ձայնը, բայց շարունակած է դերասանական ասպարէզը։
1999 թուականին Մեծ Բրիտանիոյ թագուհին դերասանուհիին շնորհած է Տիկնոջ տիտղոս[6]։
Անձնական կյանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անտրիւս ամուսնացած է երկու անգամ։ Անոր առաջին ամուսինը թատրոնի ձեւաւորող Թոնի Ուալթընն էր։ Անոնք ամուսնացած են 1959 թուականին։ 1962 թուականին ծնած է իրենց դուստրը։ 1960-ական թուականներուն ամուսնալուծած են։
1969 թուականին դերասանուհին ամուսնացեած է բեմադրիչ եւ բեմագիր Պլէյք Էտուըրտզի հետ, այս ամուսնութենէ ծնած է երկու երեխայ։ Անոնք 40 տարի ապրած են միասին, մինչեւ 2010 թուական (մինչեւ Էդվարդսի մահը)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.revistavanityfair.es/articulos/actrices-escritoras-julie-andrews-carrie-fisher-sophie-marceau
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Հ. Թահմիզյան, Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, 1984, էջ 24
- ↑ Julie Andrews. Reel Classics.