Ճէյն Կուտոլ
| Ճէյն Կուտոլ անգլերէն՝ Jane Goodall[1] | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Valerie Jane Morris-Goodall |
| Ծնած է | 3 Ապրիլ 1934[2][3][4][…] |
| Ծննդավայր | Համփսթեդ, Քամտեն, Մեծ Լոնտոն, Լոնտոն, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն[5] |
| Մահացած է | 1 Հոկտեմբեր 2025[6][7] (91 տարեկանին) |
| Մահուան վայր | Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[8] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Նյունհեմի քոլեջ?[9] և Քեմպրիճի Համալսարան[10] |
| Ազդուած է | Louis Leakey?[8] |
| Մասնագիտութիւն | ակտիվիստ, բնագէտ և պրիմատոլոգ |
| Աշխատավայր | Jane Goodall Institute? |
| Անդամութիւն | Գերմանական գիտութեան կաճառ՝ Լէօփոլտինա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա?, Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ, Ամերիկեան Փիլիսոփայական Ընկերութիւն[11], World Future Council? և The Trimates? |
| Ամուսին | Հյուգո վան Լավիցկ?[12][13] և Derek Bryceson?[13] |
| Ծնողներ | հայր՝ Mortimer Herbert Morris-Goodall?[14], մայր՝ Margaret Myfanwe Joseph?[14] |
| Երեխաներ | Hugo Eric Louis van Lawick?[13][14] |
| Կայքէջ | janegoodall.org(անգլերէն) |
|
Ստորագրութիւն | |
Տիկին Վալերի Ճէյն Մորիս Կուտոլ (ծնեալ Մորիս-Կուտոլ, 3 Ապրիլ 1934[2][3][4][…], Համփսթեդ, Քամտեն, Մեծ Լոնտոն, Լոնտոն, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն[5] - 1 Հոկտեմբեր 2025[6][7], Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[8]) անգլիացի կապիկաբան եւ մարդաբան էր։[15] Կապիկներու վարքագիտութեան մէջ առաջապահ համարուելով, ինք առաւել յայտնի էր վեց տասնամեակէ աւելի դաշտային հետազօտութեամբ վայրի շիմբանզէներու ընկերային եւ ընտանեկան կեանքին շուրջ Թանզանիոյ Կոմպէ Սթրիմ Ազգային Այգիին մէջ։[16][17] Սկսելով 1960-ին՝ հնէաբանագէտ Լուիս Լիքիի ղեկավարութեամբ, Կուտոլի աշխատանքը մարտահրաւիրեց գերիշխող գիտական տեսակէտներ, ցոյց տալով որ շիմբանզէները գործիքներ կը պատրաստեն եւ կը գործածեն, համատեղ կ՚որսան եւ կը դրսեւորեն բարդ զգացումներ ու ընկերային կառոյցներ, որոնք միայն մարդուն յատուկ կը համարուէին։[18]
1965-ին Կուտոլ վարքագիտութեան մէջ դոկտորական աստիճան ստացաւ Քեմպրիճի Համալսարանէն։ 1960-ականներուն Կուտոլ հրատարակեց իր Թանզանիոյ հետազօտութեան մասին բազմաթիւ պատմութիւններ, ներառեալ՝ National Geographic-ի մէջ յօդուածներու շարք մը։ Իր առաջին գիրք/ուսումնասիրութիւնը՝ In the Shadow of Man (1871) թարգմանուած է 48 լեզուներու։ Ան 1977-ին հիմնեց Ճէյն Կուտոլ Հիմնարկը՝ վայրի կեանքի պահպանութիւնը խրախուսելու համար, որուն յաջորդեց Roots & Shoots երիտասարդական ծրագիրը 1991-ին՝ որ վերածուեցաւ համաշխարհային ցանցի մը։ Կուտոլ նաեւ անտառազատման նախագիծեր հաստատեց Ափրիկէի մէջ եւ արշաւ մղեց կենդանիներու բարոյական վերաբերմունքին համար՝ հետազօտութեան, գիւղատնտեսութեան եւ գերութեան մէջ։ Կուտոլ 2002-ին նշանակուեցաւ Միացեալ Ազգերու Խաղաղութեան առաքեալ եւ խորհրդակցեցաւ կազմակերպութիւններու հետ, ինչպէս՝ Save the Chimps եւ Society for the Protection of Underground Networks։
Իր ասպարէզի ընթացքին Կուտոլ գրած է 32 գիրք, որոնցմէ 15-ը երեխաներու համար, ինչպէս նաեւ 40-էն աւելի ֆիլմեր՝ իր գործունէութեան մասին։ Ան մնաց աշխոյժ դասախօս։ Կուտոլ պատուոյ անդամ էր Աշխարհի Ապագայի Խորհուրդին։ Ան ստացաւ National Geographic Society-ի Հապպարտ Մետալը, Քիօթօ Մրցանակը, Թեմփլթըն Մրցանակը եւ Միացեալ Նահանգներու Նախագահական Ազատութեան Մետալը։ 2003-ին ան տիկին հրամանատար կոչուեցաւ Բրիտանական Կայսրութեան Շքանշանին՝ Թագուհի Էլիզապէթ II-ի կողմէ։ Կուտոլ ծառայեց Nonhuman Rights Project-ի խորհուրդին 2022-էն մինչեւ իր մահը։[19][20]
Ճէյն Կուտոլ ինստիտուտ[21]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1977 թուականին Կուտոլը կը հիմնադրէ Ճէյն Կուտոլ Ինստիտուտը (ՋԳԻ), որ կ'աջակցի Կոմպէի մէջ հետազօտութիւններ իրականացնելու եւ ան շիմպանզէներու պաշտպանութեան ու անոնց բնակավայրերու հարցով ամբողջական առաջնորդ է։ Ամբողջ աշխարհի մէջ տասնինը գրասենեակներով ՋԳԻ-ն լայնօրէն ճանչցուած է իր Ափրիկէյի մէջ համայնքային կեդրոնի պահպանման եւ զարգացման ծրագրերով։ Իր համաշխարհային երիտասարդական ծրագիրը՝ «Roots & Shoots»-ը, սկսած է իր գործունէութիւնը 1991 թուականին, երբ տեղացի 16 պատանիներ հանդիպում ունեցած են Կուտոլի հետ Թանզանիայի Տար էս Սալաամ քաղաքին մէջ։ Անոնք պատրաստ էին քննարկելու շարք մը խնդիրներ, որ իրենց կ'անհանգստացնէին։ Կազմակերպութիւնն այժմ աւելի քան 100 երկիրներու մէջ ունի աւելի քան 10,000 խումբեր[22]։

1990-ականներու կէսերուն Տար էս Սալաամի մէջ գտնուող Ճէյնի տան մէջ գրուված ձեռագիր գրառումները, լուսանկարները եւ տուեալները հաւաքագրուած են եւ Մինեսոդայի համալսարանին մէջ ստեղծուած է Ճէյն Կուտոլի անուան Բրիմադներու ուսումնասիրութեան ինստիտուտ։ Ներկայիս Ճէյն Կուտոլի բոլոր բնօրինակ արխիւները կը գտնուին այնտեղ եւ թուայնացուած են, վերլուծուած եւ տեղադրուած են առցանց տուեալներու պազային մէջ[23]։ 2011 թուականի Մարտ 17-ին Տիւքի համալսարանի պատուիրակ Գարլ Պէյթսը յայտարարած է, որ արխիւները կը տեղափոխուին Տիւք՝ Էյն Փիւսիի աջակցութեամբ, որ Տիւքի համալսարանի էվոլիւցիոն մարդաբանութեան ամպիոնի նախագահն էր։ Փիւսին, որ Մինեսոդայի մէջ ղեկավարած է արխիւները եւ Թանզանիայի մէջ աշխատած է Կուտոլի հետ, Տիւքի մէջ աշխատած է մէկ տարի[24]։
Այսօր Կուտոլը իր գրեթէ ամբողջ ժամանակը կը նուիրէ շիմբանզէներու եւ շրջակայ միջավայրի շահերու պաշտպանութեան` տարեկան ճանապարհորդելով մօտ 300 օր[25][26]։ Կուտոլը նաեւ Ափրիկէէն դուրս աշխարհի ամէնամեծ շիմբանզէներու արգելոցի (Ֆլորիտա) խորհուրդի անդամ է։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 Golser T. „Affenflüsterin“ macht weiter: „Ein fremder weißer Menschenaffe“: Jane Goodall ist 90 — 2024.
- ↑ 6,0 6,1 6,2 Jane Goodall, renowned chimpanzee researcher and animal advocate, dies at 91 — NBC News, 2025.
- ↑ 7,0 7,1 7,2 Edwards M. Jane Goodall, world-renowned primatologist, dies aged 91 — (untranslated), 2025. — ISSN 0261-3077
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Schneider K. Jane Goodall Dead: Eminent Chimpanzee Expert Was 91 // nytimes.com — 2025.
- ↑ Peterson D. Jane Goodall: The Woman Who Redefined Man — Houghton Mifflin Harcourt, 2014. — է. 261. — ISBN 978-0-547-52579-2
- ↑ Jane Goodall: British ethologist
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Who's who — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 13,0 13,1 13,2 https://people.com/human-interest/dr-jane-goodall-opens-up-about-2-marriages/
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Holloway, M. (1997) Profile: Jane Goodall – Gombe's Famous Primate, Scientific American 277(4), 42–44.
- ↑ Greenfield Patrick, Weston Phoebe, Horton Helena (2 October 2025)։ «'A remarkable ability to inspire': global tributes pour in for Jane Goodall»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ արտագրուած է՝ 2 October 2025
- ↑ Dalton Jane (2 October 2025)։ «Jane Goodall, pioneering chimpanzee expert, dies aged 91»։ The Independent (անգլերեն)։ արտագրուած է՝ 2 October 2025
- ↑ Jane in the Forest Again։ National Geographic։ April 2003։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 10 December 2007-ին։ արտագրուած է՝ 17 November 2014
- ↑ Cohen Rebecca, Mullen Austin, Bush Evan, Madani Doha (1 October 2025)։ «Jane Goodall, renowned chimpanzee researcher and animal advocate, dies at 91»։ NBC News (անգլերեն)։ արտագրուած է՝ 1 October 2025
- ↑ «Jane Goodall, Board Member»։ Nonhuman Rights Project։ արտագրուած է՝ 13 November 2022
- ↑ (հայերեն) Ջեյն Գուդոլլ, 2025-10-01, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8B%D5%A5%D5%B5%D5%B6_%D4%B3%D5%B8%D6%82%D5%A4%D5%B8%D5%AC%D5%AC&oldid=10463569, վերցված է 2025-11-05
- ↑ «Our History»։ Roots & Shoots։ The Jane Goodall Institute։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011 թ․ հուլիսի 20-ին։ արտագրուած է՝ 2010 թ․ հուլիսի 14
- ↑ «JGICPS»։ The Jane Goodall Institute։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011 թ․ փետրվարի 10-ին։ արտագրուած է՝ 2011 թ․ փետրվարի 3
- ↑ «Goodall papers headed to Duke»։ Winston-Salem Journal։ 2011 թ․ մարտի 18։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013 թ․ հունվարի 26-ին։ արտագրուած է՝ 2011 թ․ մարտի 18
- ↑ Bender Kristin (2009 թ․ հոկտեմբերի 2)։ «Goodall promotes peace, youth empowerment at talk in Berkeley»։ The Oakland Tribune։ արտագրուած է՝ 2009 թ․ հոկտեմբերի 10
- ↑ Coward Ros (2004 թ․ հոկտեմբերի 10)։ «New mission for chimps' champion»։ The Guardian (Guardian Media Group)։ արտագրուած է՝ 2016 թ․ հունվարի 12