Ճէյն Ատամս
| Ճէյն Ատամս Jane Addams | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Laura Jane Addams[1] |
| Ծնած է | 6 Սեպտեմբեր 1860[2][3][4][…] |
| Ծննդավայր | Cedarville, Ստիվենսոն շրջան, Իլինոյս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 22 Մայիս 1935[4] (74 տարեկանին) |
| Մահուան վայր | Շիքակօ, Իլինոյս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Ռոքֆորտ համալսարան[7] |
| Մասնագիտութիւն | լրագրող, փիլիսոփայ, գրագէտ, կանանց իրավունքների պաշտպան, ինքնակենսագիր, սոցիալական բարեփոխիչ, սոցիալական քննադատ, սուֆրաժիստ, խաղաղասէր, իրաւապաշտպան, քաղաքական տեսաբան, ընկերաբան, հանրային գործիչ, ֆեմինիստ և հեղինակ |
| Անդամութիւն | Ամերիկեան յեղափոխութեան դուստրեր, Ալֆա Գաբա Ալֆա, Խաղաղութեան եւ Ազատութեան կիներու Լիկա, Ֆի Վիթա Գաբա և Հարատեւ Խաղաղութեան կանանց միջազգային միութիւն |
| Ամուսին | Մերի Ռոզէթ Սմիթ |
| Ծնողներ | հայր՝ Ճոն Ատամս[8] |
|
Ստորագրութիւն | |
Ճէյն Ատամս (անգլ․՝ Jane Addams, 6 Սեպտեմբեր, 1860 – 28 Մայիս, 1935) ամերիկացի ընկերային գործիչ, բարեկարգիչ, ընկերաբան եւ հեղինակ։ Ան զբաղած է հանրային վարչագիտութեամբ եւ ընկերային աշխատանքով: Միացեալ Նահանգներու ընկերային աշխատանքի եւ կանանց իրաւունքներու պատմութեան մէջ, նշանաւոր դեմք եղած է, ինչպէս նաեւ համաշխարհային խաղաղութեան ջատագով մը: Կը համարուի Միացեալ Նահանգներու մէջ ընկերային աշխատողի արհեստին հիմնադիրը: Ան Շիքակոյի մէջ Hull House-ի հիմնադիրներէն մէկն էր։
1915-ին հիմնեց Խաղաղութեան եւ Ազատութեան Կանանց Համաշխարհային Կազմակերպութիւնը, որուն նախագահ նշանակուեցաւ, իսկ 1920-ին հիմնեց Քաղաքական Ազատութիւններու Ամերիկեան Միութիւնը։ 1931-ին դարձաւ առաջին ամերիկուհին, որ արժանացաւ Խաղաղութեան Նոպելեան Մրցանակին։ Երբ մահացաւ 1935-ին, Միացեալ Նահանգներու քաղաքական բնագաիառին մէջ ամէնէն յայտնի կինն էր :
Յետ պատերազմեան զարգացման Ժամանակաշրջանին, երբ նախագահներ, ինչպէս Թէոտոր Ռուզվելթ եւ Ուոտրօ Ուիլսըն, իրենք զիրենք բարենորոգիչ եւ ընկերային գործիչ կը համարէին, Ատամս ամէնէն երեւելի բարենորոգիչներէն մէկն էր, ուշադրութիւն դարձնելով մայրերուն վերաբերող հարցերուն, ինչպէս մանուկներուն պէտքերը, հանրային առողջապահութիւնը եւ համաշխարհային խաղաղութիւնը։ Ան նաեւ շեշտեց կառավարութեան կապը տնային տնտեսութեան հետ, քանի որ հարցերը, ինչպէս օրինակ՝ մանուկներուն առողջապահութիւնը եւ կրթութիւնը՝ կը սկսին կանանց աւանդական դերերէն իրենց անձնական կեանքին մէջ, ուրեմն կանայք որոշ մարզերու մէջ աւելի բան գիտեն քան մարդիկը, եւ ուստի անոնք իրաւունք պէտք է ունենան քուէ տալու։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Babelio — 2007.
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118643800 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ LIBRIS — Շուէտի Ազգային Գրադարան, 2018.
- ↑ Sherman C. R., Holcomb A. M. Women as interpreters of the visual arts, 1820- 1979 // Womans Art Journal — 1980. — P. 46. — ISBN 978-0-313-22056-2 — ISSN 0270-7993; 2158-8457
- ↑ Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — P. 9–10. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ Ճէյն Ատամս․ Խաղաղութեան, Փիլիսոփայութեան, Ընկերաբանութեան, Ընկերային Աշխատանքի եւ Հանրային Կառավարման Յ առաջադէմ ռահվիրայ․ Յունուար 2017, Բաթրիշիա Շիլտս, Թեքսաս համալսարան(անգլերէն)
- ↑ 1931-ի Նոպել մրցանակ, Ճէյն Ատամս․․․(անգլերէն)
- ↑ Ճէյն Ատամս, Նոպել մրցանակ․ կենսագրականը(անգլերէն)
- ↑ Ճէյն Ատամս, Սթանտֆորտ համալսարանի փիլիսոփայութեան դպրոց, 7-6-2006(անգլերէն)