Ճերի Ուեսթ
| Ճերի Ուեսթ անգլերէն՝ Jerry West | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Jerome Alan West |
| Ծնած է | 28 Մայիս 1938[1][2][3][…] |
| Ծննդավայր | Chelyan, Քենովա շրջան, Արեւմտեան Վիրճինիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4][5][6] |
| Մահացած է | 12 Յունիս 2024[7] (86 տարեկանին) |
| Մահուան վայր | Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Արևմտյան Վիրջինիայի համալսարան?[10] |
| Մասնագիտութիւն | բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ և սպորտային գործադիր |
| Երեխաներ | Jonnie West? |
Ճերի Ուեսթ (անգլերէն՝ Jerry Alan West, 28 Մայիս 1938[1][2][3][…], Chelyan, Քենովա շրջան, Արեւմտեան Վիրճինիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4][5][6] - 12 Յունիս 2024[7], Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), «Էն. Պի. Էյ.»-ի ձեռնագնդակի պատմական մարզիկներէն, որուն մարմնի շարժումին ձեւով յղացուած էր «Էն. Պի. Էյ.»-ի «Լոկօ»-ն։
Ճերի Ուեսթ 3 անգամ «Հոլ աֆ ֆէյմ» ցանկին մաս կազմած է, անգամ մը իբրեւ պատմական մարզիկ իր իրագործումներուն համար, անգամ մը իբրեւ մարզիչ եւ ուրիշ անգամ մը իբրեւ խումբի վարչական:
Ան 1960-էն 1974 եղած է Լոս Անճելըս Լէյքըրզի լաւագոյն մարզիկներէն, ապա 1976-էն 1979 եղած է Լէյքըրզի մարզիչ, ապա եղած է Լէյքըրզի վարչական պատասխանատու մինչեւ 2000 թուական:
Իր «մըսթըր Քլաթչ» ծածկանունով ծանօթ Ճերի Ուեստ վերջին վայրկեաններուն վճռական կէտեր նշանակած է, 8 անգամ ախոյեան դարձած է իբրեւ մարզիկ կամ պատասխանատու:
Առաջին անգամ ըլլալով շահած է «Էն. Պի. Էյ.»-ի «Էմ. Վի. Փի.»-ի տիտղոսը 1969-ին, հակառակ անոր որ Լէյքըրզ պարտուած էր Պոսթըն Սելթիքսէն: Այլ տարիներու ընթացքին միշտ «Էմ. Վի. Փի.»-ն շահած է ախոյեան խումբէն մարզիկ մը:
Ան եղած է նաեւ Մեմֆիս Կրիզլիզի (2002-էն 2007), Կոլտըն Սթէյթ Ուորիըրզի (2011-էն 2017) եւ Լոս Անճելըս Քլիփըրզի (2017-էն 2024) վարչական պատասխանատու, ինչպէս նաեւ լաւ մարզիկներ իր խումբը փոխանցելու թիւ 1 անձը:
Իր օրերուն է, որ Մեճիք Ճոնսըն եւ Ճէյմս Ուորթի միացած են Լէյքըրզին․ ան խումբ բերած է Քոպի Պրայընթը, իսկ աւելի ուշ` Շաքիլ Օ՛նիլը:
Ան իր խաղցած օրերուն Էլկին Պէյլըրի եւ Ուիլթ Չեմպըրլէյնի հետ եղած է խմբակիցներ:
Իբրեւ մարզիչ եւ պատասխանատու ան «Էն. Պի. Էյ.»-ի աստղերուն հետ աշխատած է վերջին 40 տարիներուն: Այդ աստղերուն մաս կը կազմեն Քարիմ Ապտուլ Ժապպար, Մեճիք Ճոնսըն, Ճէյմս Ուորթի, Շաքիլ Օ՛նիլ, Քոպի Պրայընթ, Սթեֆըն Քըրրի, Քլէյ Թոմփսըն, Քեւըն Տիւրենթ, Քուայ Լենըրտ, Փոլ Ճորճ եւ նմանօրինակ այլ աստղեր:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Jerry West — Cricinfo.
- 1 2 Jerry West — ESPN.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Freebase տվյալների վերբեռնում — Կուկըլ.
- 1 2 http://espn.go.com/nba/player/_/id/4151/jerry-west
- 1 2 http://espn.go.com/nba/player/bio/_/id/4151/jerry-west
- 1 2 Jerry West: Πέθανε στα 86 του ο θρύλος του NBA — Ethnos.
- ↑ This 7-foot-5 nice guy too good to finish last — ESPN, 2003.
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)