Ճեսինտա Արտըրն
Ճեսինտա Արտըրն (անգլերէն՝ Jacinda Kate Laurell Ardern, 26 Յուլիս 1980[1][2][3], Համիլտոն (Նոր Զելանդիա), Ուայքաթօ, Նոր Զելանտա[4][5]), քաղաքական գործիչ, Նիւ Զելանտայի իգական սեռի երրորդ վարչապետը: Աշխատաւորական կուսակցութեան երկրորդ իգական սեռի ղեկավար՝ Նիւ Զելանտայի նախկին կին վարչապետ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրի (Եու. Էն. Տի. Փի.) ղեկավար Հելլէն Քլարքէն ետք:
Կենսագրական գիծեր[22]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճասինտա Քէյթ Լորել ԱՐՏԵՌՆ ծնած է 26 Յուլիս 1980-ին, Համիլթըն (Նոր Զելանտայի Հիւսիսային կղզի)։ Ան մեծցած է Մորինսվիլի մէջ (Ուայքաթօ), ապա Մուրուփարայի մէջ, ուր իր հայրը՝ Ռոս Արտըրն, ոստիկանական սպայ էր, իսկ մայրը՝ Լորել Արտըրն (ծնեալ՝ Պոթոմլի), դպրոցի սննդապահովման օգնական էր։ Ան ունի աւագ քոյր մը՝ Լուիզ անունով։ Արտըրն մեծցած է Յիսուս Քրիստոսի Վերջին Օրերու Սուրբերու Եկեղեցւոյ (Մորմոնական Եկեղեցի) միջավայրին մէջ, իսկ իր հօրեղբայրը/մօրեղբայրը՝ Իան Ս. Արտըրն, եկեղեցւոյ ընդհանուր ղեկավար մարմնի անդամ է։ 1994-ին ան սկսաւ ուսանիլ Մորինսվիլ Քոլէճին մէջ, իսկ յետագային եղաւ աշակերտական ներկայացուցիչ՝ դպրոցի խնամակալութեան/հոգաբարձութեան խորհուրդին մէջ։ Տակաւին դպրոցական տարիներուն, ան գտաւ իր առաջին աշխատանքը՝ աշխատելով տեղական ձուկ ու կարտոֆիլի խանութի մը մէջ:
Ան 17 տարեկանին միացաւ Լէյպըր/Աշխատաւորական կուսակցութեան (Labour Party)։ Իր հօրաքոյրը/մօրաքոյրը՝ Մարի Արտըրն, որ Լէյպըր կուսակցութեան երկարամեայ անդամ էր, պատանի Արտըրնը ներգրաւեց, որպէսզի օգնէ իրեն Նիւ Փլիմաւթի խորհրդարանի պատգամաւոր Հէրի Տոյնհովընի վերընտրութեան քարոզարշաւին՝ 1999-ի ընդհանուր ընտրութիւններու ընթացքին[23]։
Արտըրն յաճախեց Ուայքաթոյի Համալսարանը (University of Waikato)՝ 2001-ին աւարտելով որպէս Քաղաքագիտութեան եւ հանրային կապերու (պլէպլիք րիլէյշընզ) Հաղորդակցութեան ուսմանց պսակաւոր (Bachelor of Communication Studies)․ ատիկա մասնագիտական երեք տարուան աստիճան մըն էր։ 2001-ին ան կիսամեակ մը (կէս տարի) արտասահման ուսանեցաւ Միացեալ Նահանգներու Արիզոնայի Պետական Համալսարանին մէջ (Arizona State University)։ Համալսարանը աւարտելէ ետք, ան աշխատեցաւ Ֆիլ Կոֆի (Phil Goff) եւ Հելեն Քլարքի (Helen Clark) գրասենեակներուն մէջ որպէս հետազօտող։ Միացեալ Նահանգներու Նիւ Եորք քաղաքին մէջ որոշ ժամանակ անցընելէ ետք, ուր ան կամաւորագրուեցաւ աղքատախնամ ճաշարանի (soup kitchen) մը մէջ[24] եւ աշխատեցաւ աշխատաւորական իրաւունքներու քարոզարշաւի մը վրայ, Արտըրն 2006-ին տեղափոխուեցաւ Լոնտոն (Անգլիա), ուր դարձաւ քաղաքականութեան աւագ խորհրդական՝ Մեծն Պրիտանիոյ Նախարարաց Կաբինետի Գրասենեակի (Cabinet Office) 80 հոգինոց քաղաքականութեան բաժանմունքին մէջ՝ վարչապետ Թոնի Պլէրի (Tony Blair) օրօք։ (Լոնտոն գտնուած միջոցին ան անձամբ չէր հանդիպած Պլէրին)[25]։ Արտըրն նաեւ ժամանակաւորապէս գործուղուեցաւ Մեծն Պրիտանիոյ Ներքին Գործոց Նախարարութիւն (Home Office)՝ օգնելու Անգլիոյ եւ Ուէլզի ոստիկանական համակարգի վերանայման աշխատանքներուն[26][27]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 MAK
- 1 2 http://www.nzwomansweekly.co.nz/celebrity/jacinda-arderns-country-childhood/
- 1 2 http://www.3news.co.nz/general/candidate-profile-jacinda-ardern-2011101914
- ↑ Who is New Zealand's new prime minister? A profile of Jacinda Ardern
- ↑ https://elections.nz/guidance-and-rules/for-candidates/becoming-a-candidate-in-the-2020-general-election/
- ↑ https://www.dpmc.govt.nz/publications/kings-birthday-and-coronation-honours-list-2023
- ↑ The New Zealand Herald — 1863. — ISSN 1170-0777
- ↑ https://web.archive.org/web/20170816062931/https://apps.mngt.waikato.ac.nz/Newsroom/StudentProfile/3724
- ↑ Graham-McLay C. New Zealand to Be Led by Jacinda Ardern, 37, Returning Left to Power — Նիւ Եորք Թայմզ, 2017.
- 1 2 Ministerial List
- ↑ https://www.vilaweb.cat/noticies/jacinda-ardern-dimiteix-de-primera-ministra-de-nova-zelanda/
- ↑ Jacinda Ardern says she can handle it and her path to the top would suggest she's right — 2017.
- ↑ https://www.parliament.nz/en/mps-and-electorates/members-of-parliament/
- ↑ https://www.elcorreo.com/internacional/chris-hipkins-sustituira-20230121103504-video.html
- ↑ https://www.parliament.nz/en/mps-and-electorates/members-of-parliament
- ↑ http://www.stuff.co.nz/dominion-post/news/politics/95327574/Jacinda-Ardern-says-shes-can-handle-it-and-her-path-to-the-top-would-suggest-shes-right
- ↑ https://www.theguardian.com/world/2017/oct/19/who-is-new-zealands-new-prime-minister-a-profile-of-jacinda-ardern
- ↑ https://www.bbc.com/news/world-asia-67967235
- ↑ http://www.businessinsider.com/everything-you-need-to-know-about-jacinda-ardern-new-zealands-rising-political-star-2017-9
- ↑ (անգլերեն) Jacinda Ardern, 2026-10-04, https://en.wikipedia.org/w/index.php?title=Jacinda_Ardern&oldid=1378420366, վերցված է 2026-10-09
- ↑ Cooke, Henry (16 September 2017). "How Marie Ardern got her niece Jacinda into politics". Stuff. Archived from the original on 17 September 2017. Retrieved 17 September 2017.
- ↑ Tweed, David; Withers, Tracy (21 October 2017). "Kiwi PM Jacinda Ardern will be world's youngest female leader". The Sydney Morning Herald. Archived from the original on 20 February 2018.
- ↑ Dudding, Adam (17 August 2017). "Jacinda Ardern: I didn't want to work for Tony Blair". Stuff. Archived from the original on 25 September 2017.
- ↑ "Waikato BCS grad Jacinda Ardern becomes leader of the NZ Labour Party". University of Waikato. 2 August 2017. Archived from the original on 16 August 2017. Retrieved 15 August 2017.
- ↑ "New Voices: Jacinda Ardern, Chris Hipkins and Jonathan Young". The New Zealand Herald. Archived from the original on 3 March 2016. Retrieved 18 August 2021.