Ճեն Փսաքի
Արտաքին տեսք
| Ճեն Փսաքի անգլերէն՝ Jen Psaki | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Jennifer Rene Psaki |
| Ծնած է | 1 Դեկտեմբեր 1978 (47 տարեկան) |
| Ծննդավայր | Սթենֆորդ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Ուիլյամի և Մերիի քոլեջ?, Գրինվիչի ավագ դպրոց? և Greenwich Country Day School? |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և հեռուստահաղորդավար |
| Աշխատավայր | MS NOW? |
| Վարած պաշտօններ | Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան բանբեր, White House Communications Director?, White House Deputy Communications Director?, White House Deputy Press Secretary? և White House Press Secretary? |
| Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
Ճեն Փսաքի (անգլերէն՝ Jennifer Rene «Jen» Psaki, 1 Դեկտեմբեր 1978, Սթենֆորդ), ամերիկացի քաղաքական վերլուծաբան, եւ նախկին կառավարական պաշտօնեայ։ Քաղաքական խորհրդական, որ ծառայած է ե՛ւ Օպամայի, եւ Պայտընի վարչակազմերէն ներս[1]։

Օպամայի վարչակազմէն ներս ծառայած է իրբեւ Սպիտակ տան բանբերի տեղակալ (2009), Սպիտակ տան հաղորդակցութեան տնօրէնի տեղակալ (2009–2011), Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան բանբեր (2013–2015) եւ Սպիտակ տան հաղորդակցութեան տնօրէն (2015–2017)։
Ան ծառայած է Պայտընի վարչակազմէն ներս իբրեւ Սպիտակ տան 34-րդ բանբեր՝ 2021 թուականի Յունուարէն մինչեւ 2022 թուականի Մայիսը[2]։
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1 Մայիս 2010-էն ամուսնացած է Կրէկորի Մ․ի հետ (Gregory Mecher), ունին երկու զաւակ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ President-elect Joe Biden and Vice President-Elect Kamala Harris Announce Members of White House Senior Communications Staff (անգլերէն)
- ↑ «Psaki returns to White House»։ POLITICO (անգլերէն)։ 2015-02-20։ արտագրուած է՝ 2026-03-20