Ճաք Տանիելզ

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search


Jack Daniel’s
Jack-Daniels-distillery-tn1.jpg
Ծնած է Սեպտեմբեր 5,1846
Վախճանած է 1911
Աշխատանք գործի ձեռնարկութիւն եւ whisky distillery
Կայքէջ jackdaniels.com

Ճաք Տանիելզ (անգլերէն՝ Jack Daniel’s), Ուիսքիի ապրանքանիշ, ամենաշատ վաճառուող ամերիկեան Ուիսքին աշխարհին մէջ[1][2]: Այն կ'արտադրէ Տենեսիի մէջ` Ժաք Տանիել գործարանին մէջ, որ 1956 թուականէն ի վեր կը պատկանի Պրաուն Ֆորման ընկերութեանը[3]:

Արտադրանքը կ'ենթարկուի խիստ չափանիշերով կանոնաւոր ստուգումներու.[4][5]: Ինչպէս սահմանուած է Հիւսիսային Ամերիկայի ազատ տնտեսական համաձայնագրման մէջ, Տենեզիի Ուիսքին կը դասակարգէր որպէս բուրբոն տեսակի Ուիսքի, որուն կ'արտադրէ միայն Տենեզիի նահանգին մէջ[6]: Շշալցուած քառակուսի տարաներուն մէջ շուրջ 11 միլիոն Պլաք Լեյլպլ պիտակաւորմամբ Ուիսքի վաճառաուած է միայն 2012 թուականի ընթացքին:

Վաղ պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Համաձայն Ժաք Տանիելս ապրանքանիշի պաշտօնական կայքի` ապրանքանիշի հիմնադիր Ժաք Տանիելը ծնած է 1850 թուականին, բայց ճիշդ ամսաթիւը յայտնի չէ[7]: Աւանդոյթի ուժով անոր ծննդեան օրը կը նշէ Սեպտեմբեր ամիսին.[7]: Բիթեր Քրասի հեղինակած «Արիւն եւ Ուիսքի. Ժաք Տանիելի կեանքը եւ ժամանակը» (անգլերէն՝ Blood & Whiskey: The Life and Times of Jack Daniel) կենսագրական գիրքի համաձայն ան ծնած է 1846 թուականի Սեպտեմբեր հինգին[8]: Ժաքը ընտանիքի տասներեք երեխաներէն կրտսերն էր[8]: Ժաքի պապը ԱՄՆ գաղթած էր Ուելսէն իր շոտլանդուհի կնոջ հետ միասին[9]:

Ժաք Տանիելի արձանը Տենեզի մէջ:

Դեռ մանկուց Ժաքը աշակերտած է Ուիսքի թորող վարպետի[10]: 1987 թուականին հորմէ ստացած ժառանգութեամբ Ժաքը հիմնեց սեփական արտադրամաս իր վարպետին հետ միասին[8][10]: Արտադրանքի ապրանքային պիտակին վրայ կը նշէ "Est. & Reg. in 1866", բայց կենսագիրը կը նշէ, որ պաշտօնական գրանցումը եղած է դեռեւս մինչեւ 1875 թուականը: Մինչեւ 1985 թուականը Տանիելի արտադրամասը դարձած էր երկրի 15 խոշոր արտադրամասերէն մէկը: Ան սկսաւ քառակուսի շիշերը օգտագործել 1897 թուականէն[8][10]: Երկարատեւ եւ արդիւնավետ աշխատանքի շնորհիւ Ժաք Տանիելսը Լուիզիանայի Էքսպոյի ժամանակ արժանացաւ ոսկէ մետալի, չնայած անոր տեղական հեղինակութիւնը անկում կ'ապրէր, քանի որ ժուժկալութեան շարժումը (անգլերէն՝ Temperance movement in the United States) ԱՄՆ-ին մէջ գնալով կ'ահագնանէր[8][9][10]: Ժաք Տանիելը երբեք չամուսնացաւ եւ չունեցաւ երեխաներ: Բայց ան իր ազգականներուն վերցրած էր իր խնամքի ներքին, որոնցմէ մէկը Լեմիւելն էր[8][10]: Տանիելի քրոջորդին էր եւ շուտով սկսաւ իրականացնել արտադրամասի ամբողջ թղթարարութիւնը: 1907 թուականին Ժաք Տանիելը, առողջական վատ վիճակի պատճառով թորման գործարանը թողեց իր երկու զարմիկներուն:

«Նաշվիլ» թերթի անդրադարձը Ժաք Տանիելսին:

Ժաք Տանիելը մահացաւ 1911 թուականին արեան վարակի պատճառով: Ըստ որոշ վարկածներու վարակը առաջացած էր ոտքի հատուածին մէջ ստացած վնասուածքէն.[11] .[8][10]: Ժաք Տանիելիս թորման արտադրմասը դադրեցաւ գործել 1942-1946 թուականներուն, երբ ԱՄՆ կառավարութիւնը որոշում կայացրեց դադրեցնել Ուիսքիի արտադրութիւնը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով: Մոթլուն վերսկսաւ Ժաք Տանիելսի արտադրութիւնը 1947 թուականին, երբ կրկին արտոնեց արտադրել Ուիսքի:

Ընկերութիւնը 1956 թուականին վաճառեց Պրաուն Ֆորման կորպորացիային[3]: Ժաք Տանիելս թորման գործարանը 1972 թուականին ներառուած է Պատմական վայերերու ազգային արձանագրատունին մէջ:

Նոր պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մինչեւ 1987 թուականը Ժաք Տանիելսի սեւ պիտակը պատմականօրէն կ'արտադրէր 90 մակնշմամբ: Կանաչ պիտակը ուներ 80 մակնշումը: Ե'ւ սեւ, եւ' կանաչ պիտակները կ'արտադրեն նոյն բաղադրամասերէն. տարբերակումը կը կատարուէր մասնագետներու կողմէն, որոնք ալ կ'առաջացնեն բարձր որակի սեւ պիտակը եւ օրինաչափ որակի կանաչ պիտակը:

Վաճառքը եւ ապրանքանիշի արժէքաւոր վիճակը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ժաք Տանիելս Սեւ պիտակաւոր Տենեզիի Ուիսքին կը մնայ Պրաուն Ֆորման ընկերութեան դրոշակակիրը: 2012 թուականին ֆիսկալային տարուայ ընթացքին ընկերութիւնը վաճառած է 11 միլիոն շիշ խմիչք[12]: 2013 թուականի գինիներու եւ ալքոհոլային խմիչքներու Համաշխարհային դասակարգման արդիւքներուն մէջ Ժաք Տանիելսը արժանացած է երրորդ մրցանակին.[13]: 2014 թուականի դասակարգման աղիւսակին մէջ զբաղած է չորրորդ պատուաւոր տեղը համաշխարհային ալքոհոլային խմիչքներու շարքին մէջ:[14]:

Իրաւական կարգավիճակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պետական մակարդակով Տենեզիին մտցրած է հատուկ չափանիշներ: «Տենեզիի Ուիսքի» պիտակաւորումը ստանալու համար բաւական չէ, որ Ուիսքին արտադրուած ըլլայ Տենեզի մէջ: Այն պետք է ունենայ համապատասխան որակ եւ արտադրական չափանիշներ[15]:

Ղեկավարներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ժաք Տանիել

2008 թուականէն արտադրութիւնը կը ղեկավարէր Ժեֆֆ Արրնետը:

Ղեկավար Աշխատանքային տարիներ
Յասպիս «Ժաք» Նիւդոն Տանիել 1866—1907
Լեմ Մոտլոու 1907—1947
Ժիմմի Պետֆորտ 1988—2008
Ժեֆֆ Արրնետը 2008-էն

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Hughes, T.,World's best-selling spirits revealed (and the winner is very unexpected), The Daily Mail, June 6, 2012.
  2. Stengel, Jim։ «Jack Daniel's Secret: The History of the World's Most Famous Whiskey»։ The Atlantic։ Վերցված է March 26, 2012 
  3. 3,0 3,1 «Slight Change of Recipe»։ Time Magazine (Time Magazine)։ August 5, 1966։ Վերցված է July 25, 2008 
  4. Cowdery, Charles K., Favorite whiskey myths debunked, The Chuck Cowdery Blog, December 16, 2009. (Accessed January 2011.)
  5. Cowdery, Charles K., Tennessee Whiskey Versus Bourbon Whiskey, The Chuck Cowdery Blog, February 21, 2009. (Accessed January 2011.)
  6. North American Free Trade Agreement Chapter Three: National Treatment and Market Access for Goods, NAFTA, January 1, 1994.
  7. 7,0 7,1 "People" section of Jack Daniel's website. Retrieved: March 20, 2014.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Book Discussion: Blood & Whiskey: The Life and Times of Jack Daniel, C-SPAN.
  9. 9,0 9,1 Jeanne Ridgway Bigger, "Jack Daniel's Distillery and Lynchburg: A Visit to Moore County, Tennessee", Tennessee Historical Quarterly, Vol. 31, No. 1 (Spring 1972), pp. 3-21.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Krass Peter (2004)։ Blood and whiskey: the life and times of Jack Daniel։ Hoboken, New Jersey: Wiley։ ISBN 0-471-27392-9  (page 7 saying "after he was born in 1849", and page 19 saying "By the time Jack was born in January 1849, ...")
  11. Freeth, N. (2005). Made in America: from Levis to Barbie to Google. St. Paul, MN: MBI.
  12. "Jack Daniel's In Legal Fight with Upstart Rival Distiller", The Oregonian [Portland], October 26, 2013, pp. B8, B10.
  13. «Diageo tops IWSR's brand rankings»։ Business Standard։ 5 September 2013։ Վերցված է 7 May 2015 
  14. «The Power 100 Spirits & Wine»։ RankingTheBrands։ Intangible Business։ 2014։ Վերցված է 7 May 2015 
  15. Esterl Mike (March 18, 2014)։ «Jack Daniels Faces Whiskey Rebellion»։ The Wall Street Journal։ Վերցված է March 18, 2014 

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]