Ղազար Թոխաթեցի
| Ղազար Թոխաթեցի | |
|---|---|
| Ծնած է | 1550-ականներ[1] |
| Ծննդավայր | Եւդոկիա[1] |
| Մահացած է | 1610[1] |
| Մահուան վայր | Կամենեց-Պոդոլսկի, Ռեչ Պոսպոլիտա[1] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ և գրիչ |
Ղազար Թոխաթեցի (1550-ականներ[1], Եւդոկիա[1] - 1610[1], Կամենեց-Պոդոլսկի, Ռեչ Պոսպոլիտա[1]), հայ տաղասաց, գրիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1602 թուականին Թոխաթի կոտորածէն ազատուած եւ հաստատուած է Եազլովից քաղաքը, ապա՝ Քամէնի մէջ։ Այստեղ մտերմացած է լեհահայ գաղութի հոգեւոր առաջնորդ, արքեպիսկոպոս Կարապետ վարդապետի հետ, որուն նուիրած է «Գովասանք Կարապ ետ արքեպիսկոպոսիի Թոխաթցի Ղազար եպիսկոպոսէ ասացեալ» ներբողը։
Ղազար Թոխաթեցիի միւս 3 գործերը կապուած են ծննդավայրի հետ։ Անոնցմէ մէկուն՝ «Գովասանքի վերայ Թոխաթ քաղաքին» երկին մէջ, Թոխաթը նկատուած է «փոքր Ստամպոլ»։
Մնացած 2-ը ողբ են՝ «Ողբ ի վերայ կոտորածին Թոխաթի» եւ «Ողբ ի ուլերայ սովոյն Թոխաթի», որոնք պահպանուած են բանասէր Շաւարշ Սահակեանի մօտ եւ ոչնչացուած են 1915 թուականի Մեծ եղեռնի ժամանակ։ Ղազար Թոխաթեցին ընդօրինակած է նաեւ ձեռագիրներ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ղազար Թոխաթեցին հայ մատենագրութեան թուանշային գրադարանում